Չանքըրը (թուրքերեն՝ Çankırı), քաղաք Թուրքիայում, Չանքըրըի մարզի մայրաքաղաքը։ Գտնվում է Անկարայից 140 կմ հյուսիս-արևելք, Կիզիլիմակ գետի վտակներից մեկի մոտ։

Բնակավայր
Չանքըրը
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ730 մետր
Բնակչություն90 564 մարդ (2021)
Ժամային գոտիDAZD?
Հեռախոսային կոդ0376
Փոստային դասիչ18000
Պաշտոնական կայքcankiri.bel.tr(թուրքերեն)
Չանքըրը (Թուրքիա)##
Չանքըրը (Թուրքիա)

Հին ժամանակներում քաղաքը հայտնի էր Գանգրա և Գերմանիկոպոլիս անվանումներով։

Պատմություն խմբագրել

Ավելի հին տվյալներ քաղաքացիների մասին պահպանվել են Ստրաբոնի մոտ և վերաբերում են մ.թ.ա. 3-2-րդ դարերին, երբ Գանգրան բաժանված էր Պափլոգոնիայի արքաների միջև[1][2]։ Այդ ժամանակներից ի վեր բնակչությունը վկա էր շատ ազգերի և մշակույթների հեգեմոնիային, որոնց մեջ էին խեթերը, պարսիկնեը, հույները, պոնտոսյան հույները, պարթևները, հռոմեացիները, բյուզանդացիները, սելջուկները, և վերջապես օսանյան թուքերը։ Մինչև հիմա նրանցից շատերին կարելի է տեսնել քաղաքում։

Պափլոգոնիայի Դեյոտար արքայի օրոք վերջինս կոչվում էր Գանգրա, ինչը թարգմանվում է «այծ»։ Նրա մահից հետո այն ընդգրկվել է հռոմեական Գալատիա գավառի մեջ,և շուտով կոչվել է կայսր Կլավդիա Գերմանապոլիսի պատվին։ Այդ ժամանակներից ի վեր քաղաքը ձեռք է բերել իր ժամանակակից տեղակայումը[3]։

Մ.թ.ա. 4-րդ դարում Գանգայում կանգնեցվել է տաճար` քրիստոնեական եկեղեցու կարևոր իրադարձություններից մեկը։

Չակրան օսմանական է դարձել 14-րդ դարում, երբ այն նվաչել է Մուրադ 1-ինը։ 1402 թվականին քաղաքը նվաճվել է Թամերլանի կողմից, 1439 թվականին քաղաքը հետ է վաճվել սուլթան Մեհմեդ 1-ինի կողմից։

19-րդ դարի վերջին Չանկրայի բնակչությունը կազմում էր 16 հազար մարդ։ 1927 թվականին՝ 8847 մարդ, իսկ հետո սկսել է վերականգնվել`10 235 (1940 թվական), 26 124 (1970 թվական), 45 496 (1990 թվական)։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Իլգաս սարի ազգային պարկ
  • Չանկըրի ամրոցի ավերակները
  • Դամբարաններ և մզկիթներ (այդ թվում նախկին եկեղեցիներ)
  • Գործող աղի հանք

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել