Քլոի Մեգի Քելի (անգլ.՝ Chloe Maggie Kelly, հունվարի 15, 1998(1998-01-15)[1][2], Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստ է, կանանց «Մանչեսթեր Սիթի» ակումբի և կանանց Անգլիայի հավաքականի հարձակվող։

Քլոի Քելի
անգլ.՝ Chloe Kelly
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1998(1998-01-15)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Իլինգ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 168 սանտիմետր[4]
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Քլոի Քելին ծնվել է 1998 թվականի հունվարի 15-ին, մեծացել Արևմտյան Լոնդոնի Հանվել թաղամասում։ Նա 7 երեխաներից ամենակրտսերն է։ Քելին սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում, իր եղբայրների հետ։

2015 թվականի հուլիսի 23-ին Քելին իր առաջնախաղն անցկացրել է «Արսենալի» կանանց ակումբի առաջին թիմում՝ Կանանց ֆուտբոլի լիգայի գավաթի խաղում։ Քելիի ակումբը մրցել է «Ուոթֆորդի» դեմ, որտեղ Քելին դարձել է գոլի հեղինակ[5][6]։ Նա իր պրոֆեսիոնակ պայմանագիրը ստորագրել է 2016 թվականի փետրվարին[7]։

2016 թվականի հունիսից նա վարձավճարով հանդես է եկել «Էվերթոնում», այնուհետև նա վերադարձել է «Արսենալ», բայց հետո նորից վարձակալվել է «Էվերթոնի» կողմից[8]։ 2018 թվականի հունվարին նա մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել «Էվերթոնի» հետ։ Պայմանագրի ժամկետն ավարտել է 2020 թվականի ամռանը[9]։

2014 թվականին Քելին Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնությանը, որն անցկացվել է Անգլիայում։

2018 թվականի օգոստոսին Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցել է Ֆրանսիայում անցկացված մինչև 20 տարեկան կանանց աշխարհի առաջնությանը։

2018 թվականի նոյեմբերի 8-ին Քելին առաջին անգամ հանդես է եկել Անգլիայի կանանց հիմնական հավաքականում։ Խաղը տեղի է ունեցել փոխարինելով Թոնի Վիեննայում՝ Ավստրիայի կանանց հավաքականու հետ ընկերական խաղումе[10][11]։

2022 թվականին Քելին Անգլիայում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնություն|ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը։ Եզրափակչին՝ Գերմանիյի հետ խաղում, նա պահեստային նստարանից մտել է խաղադաշտ և խփել հաղթական գոլը.[12][13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 UEFA.com — 1998.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 3,2 https://www.bbc.com/sport/football/50664328
  4. http://www.thefa.com/england/womens-seniors/squad/chloe-kelly
  5. «Women 3 - 0 Watford - Match Report» (անգլերեն). Arsenal.com. 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Arsenal vs. Watford» (անգլերեն). Soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  7. «Chloe Kelly signs first senior contract» (անգլերեն). Arsenal.com. 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Chloe Kelly joins Everton on loan» (անգլերեն). Arsenal.com. 2016 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. «Everton's Chloe Kelly relishes Anfield trip after recovering from injury blues» (անգլերեն). The Guardian. 2019 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Austria women 0-3 England women: Phil Neville's side extend unbeaten run» (անգլերեն). BBC Sport. 2018 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. «Kelly: England Debut A Proud Moment». Everton F.C. 2018 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  12. Davies, Callum (2022 թ․ հունիսի 15). «England Women's final squad named for EURO 2022». England Football.com. The FA. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  13. England Squad. UEFA. Retrieved 12 July 2022

Արտաքին հղումներ խմբագրել

  • Профиль на сайте «Манчестер Сити»(անգլ.)
  • Профиль на сайте Футбольной ассоциации Англии(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլոի Քելի» հոդվածին։