Քեթի Էդիթ Գլիդդոն (անգլ.՝ Katie Edith Gliddon, մայիսի 6, 1883(1883-05-06), Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - սեպտեմբերի 1, 1960(1960-09-01), Worthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի նկարիչ և պայքարող սուֆրաժիստ։ Եղել է Կանանց սոցիալ և քաղաքական միության (WSPU) անդամ, արշավ է կազմակերպել, որի համար 1912 թվականին բանտարկվել է Հոլովեյ բանտում։ Մասնագիտանալով ծաղիկների նկարչության մեջ` հետագա տարիներին եղել է նկարչության և գծանկարչության ուսուցիչ։

Քեթի Էդիթ Գլիդդոն
Քեթի Էդիթ Գլիդդոնի հավանական դիմանկարը թանաքով և վրձինով (1912)
Ծնվել էմայիսի 6, 1883(1883-05-06)
ԾննդավայրԹուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1960(1960-09-01) (77 տարեկան)
Մահվան վայրWorthing, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
Մասնագիտություննկարչուհի և սուֆրաժիստ
Պարգևներ
 Katie Edith Gliddon Վիքիպահեստում

Վաղ տարիներին խմբագրել

Գլիդդոնը ծնվել է 1883 թվականին Միդլսեքսում Թվիքենհեմում, Մարգարեթ Մարթայի (1860-1941) և Ավրելիոս Ջեյմս Լուիս Գլիդդոնի (1857-1929) ընտանիքում[2]։ 1900-1904 թվականներին սովորել է Սլեյդի գեղարվեստի դպրոցում՝ Ֆրեդերիկ Բրաունի և Հենրի Տոնքսի ղեկավարությամբ[3]։ Նրա կրտսեր քույրը՝ Գլեդիս Էվելին Գլիդդոնը (1886-1969), նույնպես եղել է նկարիչուհի[4]։ Կրտսեր եղբայրը՝ Մորիս Գլիդդոնը (1892–1917), մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[5][6]։

Ակտիվիզմ խմբագրել

 
Քեթի Գլիդդոնի բանտախուցը Հոլովեյ բանտում

Գլիդդոնը միացել է Կանանց սոցիալ-քաղաքական միության (WSPU) Քրոյդոնի բաժանմունքին մոտավորապես 1910 թվականին, մոտավորապես միևնույն ժամանակ, երբ նրա եղբայրը՝ Քաթբերտ Պոլ Գլիդդոնը, հանդես է եկել որպես տղամարդկանց քաղաքական միության կազմակերպիչ՝ կանանց իրավունքների ընդլայնման համար։ Նա Չարլզ Գրեյի կեղծանվամբ արշավ է իրականացրել, որպեսզի իր ծնողներին ազատի անհարմար վիճակից, իսկ Քեթի Էդիթը նույն պատճառով հանդես էր գալիս Քեթրին Սյուզան Գրեյի անվամբ։ 1911 թվականին նա մի շարք թերթերում հրատարակել էր կանանց ընտրական իրավունքի վերաբերյալ հոդվածներ։

1912 թվականի մարտին նա կոտրել է Ուիմպոլի փողոցում գտնվող փոստային բաժանմունքի պատուհանը, ձերբակալվել և դատապարտվել երկու ամսվա բանտարկության Հոլովեյ բանտում[7][8]։ Բանտարկության ժամանակ Գլիդդոնը իր մատիտը կարել էր վերարկուի օձիքի մեջ, և դա օգտագործում էր գաղտնի օրագիր գրելու և նկարազարդելու համար՝ Պերսի Բիշի Շեյլիի «Բանաստեղծական գործեր»-ի իր օրինակի մեջ[3]։

Հետագա տարիներ խմբագրել

Առաջին աշխարհամարտից հետո Գլիդդոնը դարձել է հաջողակ նկարիչ, մասնագիտացել ծաղիկների նկարչության մեջ[9]` իր գործերը ցուցադրելով Արքայական ակադեմիայում, Նոր Անգլիական արվեստի ակումբում, այլ պատկերասրահներում[8][10][11]։ 1939 թվականին ապրել է Սուրեյի Ուոքինգում, որտեղ աշխատել է որպես նկարչության ուսուցիչ[12]։

Նկարչուհու կարիերայից հետո նա թոշակի է անցել Արևմտյան Սասեքսի Ուորթինգ քաղաքում։ Մահացել է 1967 թվականին, 84 տարեկան հասակում[8][13]։ Նրա ընկերն ու բարեկամուհին է եղել սուֆրաժիստուհի Հելեն Մարգարեթ Սփենթոնը։ Ամուսնացած չի եղել։ Նրա թղթերը, նկարները և բանտային բնօրինակ օրագիրը գտնվում են Կանանց գրադարանում, որոնք նվիրել են եղբորորդիները[14]։

2019 թվականին Կրոյդոնի թանգարանը ցուցահանդես է անցկացրել՝ նվիրված Քեթի Էդիթ Գլիդդոնի կյանքին ու քաղաքի հետ նրա կապին[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
  2. History of Twickenham United Reformed Church - Twickenham United Reformed Church website
  3. 3,0 3,1 Anne Schwan, 'Bless the Gods for my pencils and paper’: Katie Gliddon's prison diary, Percy Bysshe Shelley and the suffragettes at Holloway' - Women's History Review, Volume 22, 2013 - Issue 1, Pages 148-167: Published online 07 December 2012
  4. 1911 England Census for Katie Edith Gliddon: Surrey, Croydon, South Croydon - Ancestry.com
  5. «Maurice Gliddon MC - Surrey in the Great War: A County Remembers - A Surrey Heritage (Surrey County Council) project». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  6. Lieutenant Maurice Gliddon, Royal Field Artillery - The National Archives
  7. England, Suffragettes Arrested, 1906-1914 for Catherine Gray: HO 45/24665: Suffragettes: Amnesty of August 1914: Index of Women Arrested, 1906-1914 - Ancestry.com
  8. 8,0 8,1 8,2 Papers of Katie Edith Gliddon - Women's Library Archives
  9. Artwork of the Month - November 2007: Flowers by Miss Katie Edith Gliddon - Guernsey Museum at Candie - States of Guernsey: Culture and Heritage database
  10. Johnson & Greutzner, Dictionary of British Artists; Royal Academy of Arts (1978) Royal Academy Exhibitors 1905–1970: a dictionary of artists and their work in the summer exhibitions of the Royal Academy of Arts, Vol. III (Wakefield: EP Publishing)
  11. Archibald Watson Bain, (1927) French Poetry for Children, illustrated by Katie Gliddon (London: Macmillan)
  12. 1939 England and Wales Register for Katie E Gliddon: Surrey, Woking UD - Ancestry.com
  13. England & Wales, National Probate Calendar (Index of Wills and Administrations), 1858-1995 for Katie Edith Gliddon 1967- Ancestry.com
  14. The Papers of Katie Edith Gliddon - Women's Library Archive – London School of Economics website
  15. 'New exhibition celebrates legacy of inspirational Croydon suffragette' - Your Croydon: Newsletter of Croydon Council - 10 January 2019