«Քարե զառիթափի բնանկարը» (ճապ.՝ 雪村周継筆 山水図), նկար հորիզոնական թղթագլանի վրա, որը ստեղծվել է ճապոնացի նկարիչ և զեն-բուդայական վանական Սեսսոն Սյուկեյի կողմից մոտավորապես, 16-րդ դարի վերջին։ Աշխատանքը կատարվել է թանաքի ներկերի և թղթի միջոցով։ 2015 թվականին ստեղծագործությունը Մերի և Ջեքսոն Բյորկով հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին[3]։

Քարե զառիթափի բնանկար
տեսակկախովի թղթագլան և գեղանկար
նկարիչՍեսսոն Սյուկեյ
տարի16-րդ դար
բարձրություն30,2 սանտիմետր
լայնություն46,7 սանտիմետր
ստեղծման վայրՃապոնիա[1]
ստեղծման երկիր Ճապոնիա[1]
ժանրբնանկար
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1] և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ

Գնալով Սեսսյուի հետքերով` Սեսսոնը 16-րդ դարում շարունակեց և պահպանեց սևաներկով ճապոնական գեղանկարչության ավանդույթները[4]։ Ինչպես Սեսսյուն, Սեսսոն Սյուկեյը ձգտում էր օգտագործվող սևաներկի հատկությունների և գունային սպեկտրի միջոցով ստեղծել արտահայտիչ և դինամիկ բնանկարներ[5]։ «Քարե զառիթափի բնանկարը», Մուրոմատի[6] ժամանակաշրջանի պահպանված հայտնի թղթագլաններից մեկն է, որտեղ արտահայտված է կոմպոզիցիայի արտասովոր զգացողությունը, որտեղ նկարիչն աշխատանքի միջնամասն առանձնացրել է դինամիկ և հստակ նրբագծերով[4]։ Սեսսոն Սյուկեյի այս և մյուս բնանկարներին բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են վեհությունը և լակոնիկությունը[7]։ Նկարիչը հմտորեն օգտագործել է սևաներկի մուգ սև նրբերանգից դեպի մուգ գորշ նրբերանգի աստիճանական անցումները[3]։ Սևաներկի փոփոխվող նրբերանգները և կրկնվող ձևերը ստեղծում են նկարչի կողմից հորինված չինական լեռնային բնանկարը գետի և մարդկանց հետ[3]։ Չինաստանի նման տեսարանները Սեսսոն Սյուկեյի ժամանակ արդեն դարձան հանրահայտ մոտիվ ճապոնացի նկարիչների մոտ, որոնք էլ իրենց կոլորիտը մտցրին այնտեղ[7]։ Առջևի պլանում գտնվում է ոչ մեծ շինություն, որտեղից մի խումբ մարդիկ անցնելով գետը գնում են դեպի լեռնային արահետ։ Անկյունագծային վրձնախազերով Սեսսոն Սյուկեյը պատկերում է ժայռերի կազմվածքը` ընդգծելով ժայռերի ստորոտում կամարների և ելուստների կորացված ձևը[3]։ Լեռան վրա գտնվում են մի շարք շինություններ, անտառ և ժայռեր որոնք սուզված են մառախուղի մեջ։ Առանձին նրբագծերով նկարիչը ստեղծում է լողունակության տպավորություն, տները կարծես լողում են մառախուղի մեջ[3]։ Աշխատանքի տարբեր մասերում պատկերված են մի քանի մարդիկ, որը ստեղծում է հեռանկարի տպավորություն, մի քանի մարդ նավակով լողում են գետում, մի մասը գտնվում են առաջին պլանում գետի ափին, մեկը անցնում է գետը, ևս երկուսը գտնվում են լեռան վրա հետին պլանում[3]։ Պատմաբան Կոմիտա Մեյն ընդգծում է կամրջի և լեռան հստակ և ցայտերանգ պատկերման հակադրությունը, ճանապարհի բարդությունը, որն ի վերջո տանում է դեպի լեռների հովվերգական վայրեր` պատկերված ավելի նուրբ վրձնախազվածքով և նրբերանգներով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.metmuseum.org/art/collection/search/53230
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «雪村周継筆 山水図 Landscape with Rocky Precipice». The Metropolitan Museum of Art.
  4. 4,0 4,1 Stephen Addiss,Gerald Groemer,J. Thomas Rimer, ed. (2006). Traditional Japanese Arts And Culture: An Illustrated Sourcebook. University of Hawaii Press.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  5. «Sesson Shūkei». Encyclopedia Britannica. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 Norman, Howard. (2011). «On Bold Ocean». Dwell.
  7. 7,0 7,1 «Сэссон Сюкэй». Хронос.