Քառյակ (ռուս.՝ Квартет), խորհրդային մուլտֆիլմ, նկարահանվել է 1947 թվականին, հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի կողմից, Իվան Կռիլովի առակի մոտիվներով։ Ալեքսանդր Իվանովի` 1935 թվականին նկարահանած համանուն մուլտֆիլմի գունավոր վերաթողարկումն է[1]։

Քառյակ
ռուս.՝ Квартет
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստԷմանուիլ Դվինսկի, Ալեքսանդր Իվանով և Պանտելեյմոն Սազոնով
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1947

Սյուժե

խմբագրել

Անտառում սոխակը շատ գեղեցիկ երգում էր։ Լսելով սոխակի երգը` կապիկը, էշը, այծը և ծուռթաթ արջը որոշում են քառյակ կազմել ու նվագել։ Նրանք երկար ժամանակ քաշքշում են գործիքները և այստեղից այնտեղ են տեղափոխվում։ Սակայն երաժշտությունը չի ստացվում։ Ի վերջո սոխակը չի դիմանում և երգում է նրանց համար՝ ասելով․ «Իսկ դուք, ընկերներ, ինչ էլ որ անեք, ձեզնից երաժիշտ դուրս չի գա»։ Այդ ժամանակ նրանք գնում են Անտառային կոնսերվատորիայում սովորելու։ Նվագել սովորելով` նրանք տնօրեն Մարաբուից[2] ստանում են դիպլոմներ։

  • Արջուկին (ակորդեոնահար)
  • Էշին ( քսիլոֆոնահար)
  • Այծին (տրմբոնահար)
  • Կապիկին (սաքսոֆոնահար)

Եվ ընկերները շարունակում են գնալ անտառային ճանապարհով` երգելով, իսկ անտառի բնակիչները պարում են նրանց երգի տակ։

Հեղինակներ

խմբագրել
ռեժիսոր Ալեքսանդր Իվանով
սցենարիստներ Էմանուիլ Դվինսկի, Ալեքսանդր Իվանով, Պանտելեյմոն Սազոնով
բեմադրող նկարիչ Եվգենի Միգունով
բեմադրող նկարիչներ Իրինա Սվետլիցա, Դմիտրի Անպիլով, Ե. Տանենբերգ, Եֆիմ Վերլոցկի
նկարիչ–մուլտիպլիկատորներ Միխայիլ Բոտով, Դմիտրի Բելով, Ռոման Դավիդով, Մստիսլավ Կուպրաչ, Վալենտին Լալայանց, Լև Պոպով, Լիդիա Ռազցովա, Ն․ Տիտով, Գենադի Ֆիլիպով, Բորիս Չանի
օպերատոր Միխայիլ Դրույան
կոմպոզիտոր Ալեքսանդր Վարլամով
հնչյունային օպերատոր Ս․ Ռենսկի
տնօրեն Բորիս Վոլֆ
մոնտաժող Ա․ Ֆիրսովա
տեխնիկական օգնական Ֆ․ Գոլդշտեյն
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Դերերը հնչյունավորել են

խմբագրել
  • Էրաստ Գալին
  • Սերգեի Լեմեշև–Սոխակի վոկալային պարտիան

Թողարկում DVD ձևաչափով

խմբագրել

Մուլտֆիլմը հաճախ թողարկվել է DVD ձևաչափով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Առակների աշխարհում», DVD ձևաչափ, տեսաերիզի վրա ընդգրկված են հետևյալ մուլտֆիլմերը․

«Քառյակ» (1947), «Մրջյունն ու փիղը» (1948), «Կկուն ու սարյակը» (1949), «Առյուծն ու նապաստակը» (1949), «Պոլկանն ու Շավկան» (1949), «Շինարար աղվեսը» (1950), «Ագռավն ու աղվեսը, կկուն ու աքաղաղը» (1953), «Ճպուռն ու մրջյունը» (1935), «Առակների աշխարհում» (1973)[3]։

Մուլտֆիլմի մասին

խմբագրել
  Հետպատերազմյան «Սոյուզմուլտֆիլմի» գլխավոր հաջողություններն են Իվան Իվանով-Վանոյի «Սապատավոր ձիուկը» լիամետրաժ (57 րոպեից ավելի) մուլտֆիլմի թողարկումը, Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների «Կորած հավատարմագիր» (1945) և «Ֆեդյա Զայցևը» (1948), Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Գորշ վզիկ» (1948) մուլտֆիլմը, Ալեքսանդր Իվանովի կողմից նկարահանված նախապատերազմական «Քառյակ» մուլտֆիլմի գունավոր տարբերակը (1947), Մ․ Ցեխանովսկայայի «Յոթնագույն ծաղիկը» (1948) մուլտֆիլմը։
- Գեորգի Բորոդին[4]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Наталия Венжер. Александр Иванов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Այս կերպարը ռեժիսորը վերցրել է նախապատերազմական «Կախարդական ֆլեյտա» մուլտֆիլմից 1937)
  3. DVD «В мире басен»
  4. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор (После войны)

Արտաքին հղումներ

խմբագրել