Քառասունմեկերորդը (ֆիլմ, 1956)

խորհրդային գեղարվեստական կինոնկար

Քառասունմեկերորդը (ռուս.՝ Сорок первый), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1956 թվականին՝ Գրիգորի Չուխրայի կողմից, Բորիս Լավրենյովի համանուն վիպակի մոտիվներով։ ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել են 25,1 միլիոն հանդիսատեսներ[3]։ Այն վիպակի երկրորդ էկրանավորումն էր՝ Յակով Պրոտազանովի 1927 թվականի ֆիլմից հետո։

Քառասունմեկերորդը
ռուս.՝ Сорок первый
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1], ռազմական ֆիլմ[1] և ռոմանտիկ ֆիլմ[1]
ՀիմքQ105987500?
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ[2]
Սցենարի հեղինակԳրիգորի Կոլտունով
ԴերակատարներԻզոլդա Իզվիցկայա[2], Օլեգ Ստրիժենով[2] և Նիկոլայ Կրյուչկով[2]
ՕպերատորՍերգեյ Ուրուսևսկի
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

Սյուժեն խմբագրել

Ֆիլմի գործողություններն ընթանում են Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին։ Միջինասիական անապատի ավազների վրայով առաջ է շարժվում ծարավից մեռնող ու հոգնած, սպիտակգվարդիականներից հալածված կարմիրբանակայինների ջոկատը, որի ղեկավարն է կոմիսար Եվսյուկովը։ Ջոկատի լավագույն հրաձիգը Մարյուտկան է, որի մարտական հաշվեկշռում կա քառասուն սպանված սպա։ Վերջին մարտի ժամանակ, երբ գրոհել էին քարավանի վրա, նրանք գերի էին վերցրել սպիտակգվարդիական պորուչիկ Վադիմ Գովորուխա-Օտրոկին, ով դիվանագիտական առաքելությամբ ծովակալ Կոլչակի կողմից ուղևորվում էր գեներալ Դենիկինի մոտ։

Կարմիրբանակայինները փորձում են վերադառնալ յուրայինների մոտ՝ միաժամանակ պայքարելով թշնամաբար տրամադրված անապատի դեմ։ Վերջապես նրանք հասնում են Արալի ծովի ափին, որտեղ Մարյուտկան, Գովորուխա-Օտրոկը և ևս մի քանի մարտիկներ մակույկով փորձում են անցնել ծովը։ Սակայն փոթորկի պատճառով բոլորը զոհվում են, իսկ Մարյուտկան, պորուչիկի հետ միասին ափ են դուրս գալիս կղզու վրա։ Նրանք ապաստան են գտնում ձկնորսական հյուղակում և ստիպված էին սպասել այնտեղ։ Այդ ընթացքում նրանք մտերմանում են միմյանց հետ և ի վերջո սիրահարվում։

Որոշ ժամանակ անց կղզուն նավ է մոտենում։ Հասկանալով, որ նավը սպիտակներինն է, Գովորուխա-Օտրոկը վազում է դեպի ափը, բայց Մարյուտկան, ում հրամայված էր պորուչիկին կենդանի չհանձնել, թիկունքից կրակում է իր սիրելիին։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Իզոլդա Իզվիցկայա Մարյուտկա (Մարիա) Բասովա
Օլեգ Ստրիժենով պորուչիկ Վադիմ Գովորուխա-Օտրոկ
Նիկոլայ Կրյուչկով կոմիսար Արսենտի Եվսյուկով
Նիկոլայ Դուպակ Անդրեյ Չուպիլկո
Գեորգի Շապովալով Տերենտև
Ասանբեկ Ումուրալիև Ումանկուլ

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Գրիգորի Կոլտունով սցենարիստ
Գրիգորի Չուխրայ ռեժիսոր
Սերգեյ Ուրուսևսկի օպերատոր
Նիկոլայ Կրյուկով կոմպոզիտոր

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 1957 թվականին, Կաննի կինոփառատոնի ժամանակ, ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ պարգևին՝ «Օրիգինալ սցենարի, հումանիզմի և ռոմանտիզմի համար»[4]։
  • 1957 թվականին, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնում արժանացել է պատվավոր դիպլոմի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0049783/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/czterdziesty-pierwszy-1956
  3. Федор Раззаков. Наше Любимое Кино — Тайное Становится явным. Algoritm, 2004. ISBN 9785926501428. С. 45.
  4. «Sorok Pervyi» (French). Cannes Film Festival. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Zemlianukhin, Sergei; Miroslava Segida (1996). Domashniaia sinemateka 1918–1996 (Домашняя Синематека 1918–1996) (Russian). Moscow: Duble-D. էջ 420. ISBN 5-900902-05-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)