Քաջվարդ նեղատերև

բույսերի տեսակ
Քաջվարդ նեղատերև
Քաջվարդ նեղատերև
Քաջվարդ նեղատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Քաջվարդազգիներ (Paeoniaceae)
Ցեղ Քաջվարդ (Paeonia)
Տեսակ Քաջվարդ նեղատերև (P. tenuifolia)
Միջազգային անվանում
Paeonia tenuifolia

Քաջվարդ նեղատերև (լատին․՝ Paeonia tenuifolia), քաջվարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Կոնաձև հաստացած արմատներով բազմամյա, գեղազարդային խոտաբույս է։ Ցողունի բարձրությունը հասնում է 60 (90) սմ–ի։ Կրկնակի փետրաձև տերևները նեղ գծային են, մինչև 2 մմ լայնության մասերով։ Վերին տերևները շրջապատում են ծաղիկը։ 6-8 սմ տրամագծով, մուգ կարմիր պսակաթերթերով ծաղիկները ցողունների գագաթներին միայնակ են։ Առէջները դեղին են։ 2 սմ երկարությամբ պտղատերևիկները շիկավուն թավոտություն ունեն և երեքն են, հազվադեպ՝ երկուսը։ Արիլուսով սերմերն ունեն սերմնաթիկնոց[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի շրջակայք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, շիբլյակում։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղաբերում՝ մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ ոչ մեծ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ նեղատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ նեղատերև» հոդվածին։