Քաջայր Հակոբյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Քաջայր Հակոբյան (փետրվարի 28, 1989(1989-02-28)[1], Սպահան, Իրան[1]), հայ դերասան[2]։ Կինոռեժիսոր

Քաջայր Հակոբյան
Ծնվել էփետրվարի 28, 1989(1989-02-28)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՍպահան, Իրան[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2013)
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իրանի Իսֆահան քաղաքում։ Դերասանուհի Դիանա Խերանյանի ամուսինն է։ Միջնակարգ կրթությունն ստացել է Իսֆահանի դպրոցում։ 2008 թվականին տեղափոխվել է Երևան: 2009-2013 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետում` Վահե Շահվերդյանի արվեստանոցում։ 2011 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան։

Գործունեություն խմբագրել

2014 թ. Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում բեմադրել է Գ. Միքայելյանի «Ամերիկյան խառնաշփոթ» պիեսը։ Նկարահանել է «Հիշողություն» (2014 թ.) ֆիլմը, «Մի քիչ բութ առաքիչ» (2015 թ.) հումորային հեռուստաֆիլմը։ Եղել է «Բախտաբեր» (2015 թ.) հեռուստասերիալի տնօրեն։

Ներկայացումներ խմբագրել

Ա. Շիրվանզադեի «Չար ոգի»— Գիժ Դանիել

Մոլիերի «Քաղքենին ազնվական»— Ժուրդեն

«Բրեմենյան երաժիշտները»— Ավազակ, զինվոր

Ա. Վամպիլովի «Ավագ որդի»— Փեսացու

Րաֆֆու ԽենթըՄելիք Մանսուր, Հիսնապետ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AV Production - Քաջայր Հակոբյան
  2. «կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.