Խենթը
Խենթը, հայ գրող Րաֆֆու վեպերից։
Խենթը | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Րաֆֆի |
Անվանվել է | Սամսոն Տեր-Պողոսյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն և գրավոր աշխատություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման տարեթիվ | 1881 |
Ստեղծում Խմբագրել
Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը՝ արևմտահայ ժողովրդի գլխավոր խնդիրը համարելով այդ գաղափարի «անդադար և անընդհատ նախապատրաստությունը»։ Այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացավ նաև «Խենթը» վեպը, որը նա գրեց 1881 թվականին[1]։ Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախատիպը հանդիսացել է ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը[2]։
Սյուժե Խմբագրել
Վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, ով ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին։ Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը։ Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում։
Հետո նկարագրվում են մի քանի տարի դրանից առաջ կատարված դեպքերը։ Ալաշկերտում խաղաղություն է տիրում, չնայած, որ մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում են հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը, լինելով հայ, կեղեքում է յուրայիններին։
Վարդանը սիրում է տանուտեր Խաչոյի աղջիկ Լալային, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրան սիրում են նաև Ֆաթթահ Բեկը և Էֆենդին։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները, Սալմանը, Վարդանը։ Լալան փախուստի է դիմում։
Թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է։ Վարդանը, որը ձերբակալումից հետո հայտնվել էր Բայազետի բերդում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո սկսում է փնտրել Լալային, սակայն գտնում է միայն նրա գերեզմանը։ Լալայի շիրիմը գրկած Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը[3]։
Մտքեր գրքից Խմբագրել
Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե։ Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Րաֆֆի»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-22-ին։ Վերցված է 2017-08-21
- ↑ Այսօր Րաֆֆու Խենթի հերոսի նախատիպի՝ Սամսոն Տեր-Պողոսյանի ծննդյան օրն է
- ↑ Տարընթերցում