Քանդիդա Ռոյել (անգլ.՝ Candice Marion Vadala, իսկական անունը՝ անգլ.՝ Candice Marion Vadala, հոկտեմբերի 15, 1950(1950-10-15)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 7, 2015(2015-09-07)[4][2], Mattituck, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի պրոդյուսեր և պոռնոգրաֆիայի ռեժիսոր, սեռական լիբերալ ֆեմինիստ և պոռնոգրաֆիկ դերասանուհի։ Նա AVN և XRCO փառքի սրահների անդամ էր[5][6]։

Քանդիդա Ռոյել
անգլ.՝ Candida Royalle
Ծնվել էհոկտեմբերի 15, 1950(1950-10-15)[1][2][3]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 7, 2015(2015-09-07)[4][2] (64 տարեկան)
Մահվան վայրMattituck, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, դերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
candidaroyalle.com

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 15-ին Նյու Յորքում, իսկական անունը` Քենդիս Մարիոն Վադալա[7] է։ Նյու Յորքում` Արվեստի և դիզայնի ավագ դպրոցում, Պարսոնի դիզայնի դպրոցում և Նյու Յորքի քաղաքային համալսարանում սովորել է երաժշտություն, պար և արվեստ[8]։

Կարիերա խմբագրել

 
Ռոյելը AVN-ին, 2005 թվական

Պարսոնսի դիզայնի դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է հանդես գալ ավանգարդ թատերական «Cockettes» խմբում, իսկ 1975 թվականին խաղացել է Դիվայնի դստեր «Պսորիազի տառապանքը» ֆիլմում[9][10][11]։

1975 թվականին, 25 տարեկան հասակում, նա իր առաջին քայլերն է արեց պոռնո բիզնեսում[12]։ Նկարահանվել է մոտ 25 ֆիլմում և դուրս եկել բիզնեսից 1980 թվականին, նրա վերջին ֆիլմը «Կապույտ մոգությունն» էր, որում Քանդիդան հանդես էր գալիս որպես դերասան և ռեժիսոր[13]։

Քանդիդան եղել է High Society և Cheri մեծահասակների ամսագրերի լրագրող է[14]։

1984 թվականին նա հիմնադրել է «Femme Productions»-ը` նպատակ ունենալով ստեղծել էրոտիկա` հիմնված կանանց նախընտրությունների վրա, ինչպես նաև նկարահանել պոռնոֆիլմեր` ուղղված զույգերի թերապիային։ Դրա արտադրանքը, որն ավելի շատ ուղղված է կանանց և զույգերին, քան ստանդարտ արական սեռի պոռնո հանդիսատեսին, արժանացել է գովասանքի խորհրդատուների և թերապևտների կողմից առողջ և իրատեսական սեռական ակտիվությունը պատկերելու համար[15]։

Ռոյելը ասել է, որ ինքը փորձում է խուսափել «միզոգինիստ կանխատեսելիությունից» և սեքսը «հնարավորինս նկարագրական ձևով» ներկայացնելուց։ Նա նաև քննադատել է պոռնոֆիլմին բնորոշ արական կենտրոնացվածությունը։ Ռոյելի ֆիլմերը «կենտրոնացած չեն» վերջին «պրեսսի» վրա. փոխարենը նրանք սեռական ակտիվություն են ցուցաբերում կանանց հուզական և սոցիալական կյանքի ավելի լայն համատեքստում[16]։ 1989 թվականին նա ստորագրել է «Post Porn Modernist Manifesto»-ը[17]։

Նա նաև դասախոսել է Սմիթսոնյան ինստիտուտում, Սեքսոլոգիայի համաշխարհային կոնգրեսում, բազմաթիվ համալսարաններում և մասնագիտական համաժողովներում[18]։

2004 թվականին նա գրել է «Ինչպե՞ս ասել մերկ տղամարդուն` ինչ անել» գիրքը («How to Tell a Naked Man What to Do»)[18]:

2014 թվականին նա սկսել է նկարահանել «Երբ դու գնացել էիր. Քանդիդա Ռոյելի չպատմած պատմությունը» («While You Were Gone: The Untold Story of Candida Royalle»)` իր կյանքի և մորը որոնելու մասին, որին նա չէր տեսել 18 ամսականում լքվելուց հետո[19]։ Ռոյելի մահվան պահին նախագիծը դեռ պատրաստման փուլում էր, բայց համարյա բոլոր անհրաժեշտ կադրերն արդեն նկարահանվել էին և հետագայում թողարկվելու էր[18]։

2016 թվականի հոկտեմբերին «Dark Entries Records»-ի կողմից թողարկվել է 5 երգ պարունակող EP` Քանդիդա Ռոյելի անվամբ, որի շուրջ աշխատել էր 1970-ականների կեսերին Պատրիկ Կաուլի հետ[20]։

Անդամակցություն կազմակերպություններին խմբագրել

Քանդիդան եղել է Սեռական դաստիարակների ասոցիացիայի, խորհրդատուների և թերապևտների ամերիկյան ասոցիացիայի[21] անդամ, ինչպես նաև «Ֆեմինիստները` ազատ խոսքի համար» կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ[22]։

Անձնական կյանք և մահ խմբագրել

1980-ական թվականներին նա ամուսնացել է պրոդյուսեր Պեր Սյոստեդտի հետ[23]։ 2006 թվականի մայիսին հայտարարել է, որ նշանվել է[24]։

Քանդիդան մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքի Մետիտակ քաղաքում[18], 64 տարեկան հասակում` ձվարանների քաղցկեղից[8][25]։

Մատենագրություն խմբագրել

  • Discourses of Desire: Liberals, Feminists, and the Politics of Pornography in the 1980s—Cameron 2 (4): 784—American Literary History". alh.oxfordjournals.org. Retrieved 2008-01-11. [1]
  • Wendy McElroy. XXX: A Woman's Right to Pornography, 1995. Chapter 7. [2]
  • "Girls on top" by Lilly Bragge, The Age, June 16, 2004. [3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Adult Film Index — 2022.
  4. 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Candida_Royalle
  5. «XRCO Hall of Fame». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «AVN Hall of Fame». Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. Robets, Sam. «Candida Royalle, Who Made Erotic Films for Women, Dies at 64». New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 «Former porn star turned director Candida Royalle dies at age 64». New York Daily News. 2015 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. Stanley, John (1988 թ․ փետրվարի 21). «Film Maker Gives Erotica A Woman's Point of View». San Francisco Examiner. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  10. Alilunas, Peter Smutty Little Movies: The Creation and Regulation of Adult Video. — Univ of California Press, 2016. — С. 132. — ISBN 9780520291706
  11. Eichelbaum, Stanley (1975 թ․ հունիսի 20). «A musical comedy that's sheer agony». San Francisco Examiner. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  12. «Candida Royalle iafd bio». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. «Candida Royalle». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  14. Lyon, Jason. «New York Stories: The Adult Industry's Past … and Present». Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. «Discourses of Desire: Liberals, Feminists, and the Politics of Pornography in the 1980s -- Cameron 2 (4): 784 -- American Literary History». alh.oxfordjournals.org. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
  16. illy Bragge, "Girls on top", The Age, June 16, 2004.
  17. Post Porn Modernist Manifesto c. 1989,(չաշխատող հղում) google.com; accessed September 7, 2015.
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Famed Actress/Director Candida Royalle Passes». avn.com. Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  19. Kernes, Mark. «Candida Royalle Turns to Kickstarter to Fund Documentary Projectr». Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  20. Lefebvre, Sam. «Waking the Spirit of a Disco Innovator». NY Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  21. Zeiss Stange, Mary; Oyster, Carol K.; Sloan, Jane E. The Multimedia Encyclopedia of Women in Today's World. — 2013. — С. 291. — ISBN 9781452270685
  22. Denfeld, Rene The New Victorians. — Grand Central Publishing, 2009. — ISBN 9780446565233
  23. Hard Core: Power, Pleasure, and the "frenzy of the Visible". — University of California Press, 1989. — С. 246—247. — ISBN 0520066529
  24. Abby Ehmann (2006 թ․ մայիսի 16). «Candida Royalle». Eros NY. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  25. «Orphaned ex-porn star dies of cancer». New York Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանդիդա Ռոյել» հոդվածին։