Պոռնոգրաֆիկ դերասան

Պոռնոդերասան, պոռնոգրաֆիկ ֆիլմերում կամ լուսանկարներում, կենդանի սեռական ցուցադրություներում կամ փիփ-շոուներում մասնակից անձ։

Մեքսիկացի պոռնոդերասան Ալեսիո Ռոմերոն

Որոշ իրավասություններ[փա՞ստ] առևտրային պոռնոգրաֆիան համարում են որպես մարմնավաճառության մի ձև[փա՞ստ], թեև դերասանների մեծ մասը էրոտիկ և պոռնոգրաֆիկ ֆիլմերում նկարահանվելը չեն համարում մարնավաճառության ձև տարբեր պատճառներով։ Պատճառներից մեկը այն է, որ սովորաբար նրանց վճարում է ոչ թե իրենց զուգընկերը, այլ այն ստուդիան, որի ֆիլմերում նրանք նկարահանվում են։

Շատ պոռնոդերասաններ կարիերայի սկզբում աշխատում էին որպես մերկապարուհի կամ ֆոտոմոդել  Անետա Քիզ, Նիքի Ռոդս, Ժաննա Մայքլզ, Թայլոր Ուեյն։

Պոռնոգրաֆիկ դերասանները և դերասանուհիները ստանոում են AVN Awards,  XRCO Awards և XBIZ Awards մրցանաակներ[1]։ AVN մրցանակները հանձվում են ամերիյան AVN ամսագրի կողմից։ Դրանք կոչվում են «Պոռնո օսկար»[2][3]։

Հաճախ պոռնոդերասանուհիներ իրենց համար որոշում են թույլատրելիի սահմանը։ Մի մասը նկարահանվում են միայն թեթև պոռնոյում, միայն լեսբուհական դրվագներում, կամ լավ ծանոթ մարդկանց հետ (Ռաքել Դերիան) և բացառում են «կոշտ պոռնոն», որն կարող է պարունակել ԲԴՍՄ տարեր, անալ սեքս (Ֆեյ Ռեյգան), օրալ կամ խմբակային սեքս (Կարին Շուբերգտ)։ Որոշները, ընդհակառակը մասնագիտանում են միայն կոշտ պոռնոյում՝ Դենի Դենիելս, Էլեն Սեյնթ, Կարմելա Բինք, Մեմֆիս Մոնրո, Լաուրա Էնջել, Ջեյն Դարլինգ, Նիկիտա Դենիզ, Մոնիկա Մաստոս։

Առավել տարածված վտանգը պոռնոդերասանների համար, դա տարբեր սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելն է։

ԻնքնակենսագրականներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Xbiz Awards Pictures and Photos | Getty Images»։ www.gettyimages.com (en-us)։ Վերցված է 2018-02-27 
  2. «Լաս Վեգասում «պոռնո-օսկար» են շնորհել»։ Վերցված է 2018-02-15 
  3. «The Oscars of porn»։ Sydney Morning Herald։ հունվարի 9, 2006։ Վերցված է հուլիսի 25, 2007 

Արտաքին հղումներԽմբագրել