«Քամի քավությունը» (պորտ.՝ A Redenção de Cam), նկար (յուղաներկ կտավի վրա), որը 1895 թվականին ստեղծել է իսպանացի նկարիչ Մոդեստո Բրոկոսը։ Աշխատանքը նվիրված է 19-րդ դարի վերջին Բրազիլիայի բնակչությանն «սպիտակեցնելու»՝ ժողովրդականություն վայելող ռասսայական տեսությանը, որը տեղի է ունեցել եվրոպական ներգաղթյալների և Աֆրիկայից բերված սևամորթ ստրուկների սերունդների միջև ակտիվ ռասայական խառնասերման արդյունքում։ Նկարը պահվում է Ռիո դե Ժանեյրոյի Կերպարվեստի ազգային թանգարանում[1]։

Քամի քավությունը
տեսակգեղանկար
նկարիչModesto Brocos Gómez?
տարի1895
բարձրություն199 սանտիմետր
լայնություն166 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էMuseu Nacional de Belas Artes?
հավաքածուMuseu Nacional de Belas Artes?
հիմնական թեմաmiscegenation? և ռասիզմ
Ծանոթագրություններ

Բնութագիր խմբագրել

Նկարի խորագիրը ակնարկում է աստվածաշնչյան դրվագը, որը վերաբերում է Քամի անեծքին՝ հոր՝ Նոյի, ինչպես նաև նրա բոլոր սերունդների մերկությունն ու հարբեցողությունը ծաղրելու համար, ինչպես հաղորդվում է Ծննդոց գրքում։ Համաձայն ավելի ուշ լեգենդի՝ Քամի սերունդներն Աֆրիկայի սևամորթներն էին, ինչը երկար ժամանակ արդարացնում էր ստրուկների առևտուրը, ինչպես նաև ստրկությունը Բրազիլիայում մինչև 1888 թվականը։ Ստրկության վերացումից հետո անհրաժեշտ եղավ հորինել մի նոր տեսություն, որը բրազիլացի սևամորթներին կօգներ ավելի լավն հարմարվել իրենց նոր, ոչ ստրկատիրական իրականության հետ, որտեղ աղքատ սևամորթները և Պորտուգալիայից ու Իտալիայից եկած աղքատ սպիտակամորթ ներգաղթողները հաճախ հայտնվում էին նույն իրավիճակում՝ միասին կիսելով ուրախություններ և վշտեր, ինչը հանգեցրել է նոր խառը մեստիս-պարդու դասի արագ աճին։ Նկարն այսպիսով ներկայացնում է Բրազիլիայի ժողովրդի ծննդյան բուն էությունը, որը խառնասերման արդյուն է։

Իր աշխատանքում Մոդեստո Բրոնկոսը ներկայացնում է աղքատին տան մոտ գտնվող նույն ընտանիքի երեք սերունդ՝ սևամորթ տատը, մուլատ դուստրը, նրա սպիտակամորթ ամուսինը և, վերջապես, նրանց գրեթե սպիտակ երեխան։ Ծեր մայրիկը ձեռքերը բարձրացրել է դեպի երկինք՝ փառաբանելով Տիրոջը որպես երախտագիտության նշան այն բանի համար, որ իր դուստրը գտել է սպիտակամորթ ամուսին և ծնել է արտաքինից սպիտակ երեխա, որին այժմ կտրվեն կարիերայի ավելի լավ հեռանկարներ, քան իր մայրը և սևամորթ տատը, որը նախկին ստրուկ է[2]։ «Սպիտակեցված» թոռնիկի ծնունդն այժմ ամենայն հավանականությամբ ընտանիքին կփրկի ստրկության տառապանքներից և վատ հիշողություններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Mare — Museu de Arte para a Pesquisa e Educação — Detalhe da Obra de Arte». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. Darlene J. Sadlier Brazil Imagined: 1500 to the Present. University of Texas Press, 2008. P. 186

Գրականություն խմբագրել

  • Fantasio na Exposição. II — A Redempção de Cham. Gazeta de Notícias, Rio de Janeiro, 5 de setembro de 1895, p. 1.
  • Bosi A. Dialética da Colonização. São Paulo: Companhia das Letras, 1998. pp. 257–258