Տատ
Տատ (մեծ մայր, տատիկ), hոր կամ մոր մայրը, պապիկի կինը։ Թոռներ ունեցող կին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/%D0%91%D0%B0%D0%B1%D1%83%D1%88%D0%BA%D0%B0_%281356865666%29.jpg/320px-%D0%91%D0%B0%D0%B1%D1%83%D1%88%D0%BA%D0%B0_%281356865666%29.jpg)
Խոսակցականում այս բառը հաճախ օգտագործում են տարեց կանանց դեպքում։
Տատիկները, ինչպես նաև պապիկները, հանդիսանում են մեծ ընտանիքների կարևոր անդամներ։ Ավանդական մշակույթում տատիկները և պապիկները ունեն հստակ որոշակի դեր, որն արտահայտվում է ընտանիքի փոքր երեխաների խնամքով։ Տատիկների և պապիկների դերը, որպես կանոն, կորչում է՝ միաբջիջ ընտանիք ստեղծելուն պես։
Այն դեպքերում, երբ ծնողները չեն կարողանում ապահովել իրենց երեխաների խնամքը, տատիկը և պապիկը կարող են հանդես գալ որպես ուղեկցող կամ խնամող։ Իսպանիայում, ամեն տարի, սկսած 1998 թվականից հուլիսի 26֊ը, նշվում է տատիկների և պապիկների տոնը։
Ամենաերիտասարդ տատիկը համարվում է ռումինուհի Ռիֆկա Ստանեսկումը։ Նա 12 տարեկանում Մերի անունով երեխա է ունեցել, իսկ վերջինս էլ երեխա է ունեցել 11 տարեկանում։ Արդյունքում Ռիֆկան 23 տարեկանում դարձել է տատիկ։ Ըստ ռուսական օրենքի տատիկը համարվում է երկրորդ հերթի ժառանգորդ[1]։
Մշակույթում
խմբագրելՖիլմեր
խմբագրել- «Տատիկ» (2015)
- «Տատիկ բոլորի համար»(1987)
- Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը (1963)
Կերպարվեստ
խմբագրել-
Օլգա Բոզնանսկա «Տատիկի անվանակոչության օրը»
(1889) -
Գեորգիոս Յակովիդիս Տատիկն իր սիրելի թոռնիկի հետ (1893)
Քանդակագործություն
խմբագրել-
Մե՛նք ենք մեր սարերը, առավել հայտնի է «Պապիկ-տատիկ» անունով, քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Рифка Станеску, бабушка в 23 года (Румыния) | | Неизвестная планета». terra-z.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատ» հոդվածին։ |