Քամիլյա Ջուբրան
Քամիլյա Ջուբրան (1962[1], Աքքա, Հյուսիսային մարզ, Իսրայել[2]), պաղեստինցի երգչուհի, երգերի հեղինակ և երաժիշտ։
Քամիլյա Ջուբրան | |
---|---|
![]() Քամիլյա Ջուբրանը Քյոլնում 2009 թվականին | |
Բնօրինակ անուն | كميليا جبران |
Ծնվել է | 1962[1] Աքքա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ և երաժիշտ |
Գործիքներ | ուդ, քանոն |
Լեյբլ | Sony Music Latin |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
Կայք | kamilyajubran.com |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Քամիլյա Ջուբրանը ծնվել է Աքքայում 1963 թվականին՝ պաղեստինցի ծնողների ընտանիքում[3][4]։ Նրա հայրը՝ Էլիասը, երաժշտության ուսուցիչ էր և պաղեստինյան երաժշտական ավանդական գործիքներ ստեղծող էր (ինչպիսին, օրինակ, ուդն է)[5]։ Նրա եղբայրը՝ Հալեդը, նույնպես երաժիշտ է[6]։ Ջուբրանը և նրա ընտանիքը նկարահանվել են Telling Strings (2007) վավերագրական ֆիլմում, որտեղ ներկայացվել է սերունդների տարբերությունները և Իսրայելում մշակութային ինքնությունը[7]։
Նա 1981 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ՝ տեղի հրեական համալսարանում սոցիալական աշխատանք ուսումնասիրելու համար։ 2002 թվականին նա տեղափոխվել է Եվրոպա[8]։
Կարիերա խմբագրել
Ջուբրանը նվագում է ուդ, քանոն, և այլ երաժշտական գործիքներ։ 1982-2002 թվականներին նա եղել է Սաբրին արաբական երաժշտական խմբի առաջատար երգչուհին, որը հիմնադրվել է գրավված Արևելյան Երուսաղեմում։ 2002 թվականից նա ակտիվորեն շրջագայում է միայնակ և համագործակցում է եվրոպական տարբեր երաժիշտների հետ, այդ թվում՝ Վերներ Հասլերի հետ։
Սկավառակգրություն խմբագրել
Սաբրին
- Dukhan al-Barakin (1984)
- Mawt al-Nabi (1988)
- Jayy al-Hamam (1994)
- Ala Fein (2000)
Սոլո
- Wameedd (2006)
- Wanabni (2010)
- Makan (2009)
- Nhaoul' (2013)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1020948493 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 http://www.kamilyajubran.com/bio.htm
- ↑ «Biography»։ Kamilya Jubran։ Վերցված է հուլիսի 2, 2016
- ↑ «Finishing a musical odyssey alone»։ The Daily Star (Lebanon)։ June 23, 2004։ Վերցված է հուլիսի 2, 2016
- ↑ Torstrick Rebecca L. (2004)։ Culture and Customs of Israel։ Greenwood Publishing Group։ էջ 165։ ISBN 0313320918
- ↑ Brinner Benjamin (2009)։ Playing across a Divide: Israeli-Palestinian Musical Encounters։ Oxford University Press։ էջ 6։ ISBN 9780195175813
- ↑ «2007 Telling Strings»։ Balzli & Fahrer GmbH Filmproduction։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-10-ին։ Վերցված է հուլիսի 2, 2016
- ↑ «Kamilya Jubran, voix jaillissante de la chanson orientale»։ Le Monde։ January 1, 2009։ Վերցված է հուլիսի 2, 2016