«Քահանայի օրագիրը» (անգլ.՝ First Reformed), 2017 թվականի դրամա, որի ռեժիսորն է Փոլ Շրեդերը[4]։ Դերերում նկարահանվել են Իթան Հոուքը, Ամանդա Սեյֆրիդը և Սեդրիք Քայլսը։

Քահանայի օրագիրը
անգլ.՝ First Reformed
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2017, մայիսի 18, 2018[1], հունիսի 8, 2018[1] և օգոստոսի 31, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Շրեդեր
ՊրոդյուսերՔրիսթին Վաշոն
Սցենարի հեղինակՓոլ Շրեդեր
ԴերակատարներԻթան Հոուք, Ամանդա Սայֆրիդ, Մայքլ Գասթոն, «Զվարճացնող» Սեդրիք, Victoria Hill? և Bill Hoag?
ԵրաժշտությունLustmord?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունKiller Films[2]
Տևողություն108 րոպե
Բյուջե3 500 000 $
Շահույթ3 862 498 $[3] և 3 448 256 $[3]
Պաշտոնական կայքէջ
 First Reformed Վիքիպահեստում

Ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնում 2017 թվականի օգոստոսի 31-ին[5] և 2018 թվականի մայիսի 18-ին թողարկվել է Միացյալ Նահանգներում «A24» ընկերության կողմից[6]։ Ֆիլմը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից, որոնք կարևորել են Հոուքի խաղը և Շրեդերի սցենարն ու ռեժիսուրան։ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը ընդգրկել են ֆիլմը 2018 թվականի ֆիլմերի լավագույն տասնյակում։ «Անկախ ոգի» մրցանակաբաշխությունում ֆիլմը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Իթան Հոուք), «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար»։ Շրեդերի սցենարը նաև առաջադրվել է Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։

Սյուժե խմբագրել

Սուրբ Էրնստ Թոլլերը որոշում է օրագիր վարել մեկ տարվա ընթացքում, որտեղ գրելու էր իր մտքերը։ Թոլլերը սգում է տղայի կորուստը, որը մահացել է Իրաքյան պատերազմում։ Նրա մոտ խորհրդակցելու է գալիս Մերին, որի ամուսինը՝ Մայքլը, ցանկանում է, որ Մերին ընդհատի հղիությունը։ Մայքլի կարծիքով կլիմայի փոփոխության հետևանքով մոտ ապագայում հնարավոր է, որ մոլորակն այլևս ապրելու համար պիտանի չլինի, և ինքը չի ցանկանում, որ իր երեխաներն ապրեն այդպիսի պայմաններում։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Իթան Հոուք Էրնստ Թոլլեր Էրնստ Թոլլեր
Ամանդա Սեյֆրիդ Մերի Մենսանա Մերի Մենսանա
Սեդրիք Քայլս Պաստոր Ջոյլ Ջեֆերս Պաստոր Ջոյլ Ջեֆերս
Վիկտորիա Հիլ Էսթեր Էսթեր
Ֆիլիպ Էթինգեր Մայքլ Մենսանա Մայքլ Մենսանա
Մայքլ Գեսթոն Էդուարդ Բալք Էդուարդ Բալք
Բիլ Հոգ Ջոն Էլդեր Ջոն Էլդեր

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 20 օր, և դրանք իրականացվել են Նյու Յորքի Բրուքլին և Քուինս թաղամասերում[7], ինչպես նաև Դագլաստոնի Զիոն եպիսկոպոսական եկեղեցում[8]։

Թողարկում խմբագրել

2017 թվականի սեպտեմբերին «A24» ընկերությունը ձեռք է բերում ֆիլմի տարածման իրավունքը[9]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի մայիսի 18-ին[10]։ «Քահանայի օրագիրը» ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոններում, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիայի[11] և Մելբուրնի միջազգային կինոփառատոնները[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
  4. Charlie David Page (2018 թ․ օգոստոսի 8). «SWITCH. | Film review: First Reformed - A meticulous drama simultaneously stunning and ominous». SWITCH. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. «Paul Schrader - First Reformed». Venezia 74. Venice Biennale. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Anderson, Ariston (2017 թ․ հուլիսի 27). «Venice Competition Includes Films From George Clooney, Guillermo del Toro, Darren Aronofsky». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
  7. Johnson, Ted (2018 թ․ մայիսի 19). «PopPolitics: Paul Schrader on How 'First Reformed' Reflects His Own Despair Over Climate Crisis (Listen)». Variety. Penske Business Media. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  8. Soterakis, Alexis (2018 թ․ հունիսի 9). «The Zion Church Strawberry Festival». Bayside Patch. Patch Media. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  9. Busch, Anita (2017 թ․ սեպտեմբերի 15). «A24 Acquires U.S. Rights To Paul Schrader's 'First Reformed'». Deadline Hollywood. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. Perez, Lexy (2018 թ․ մարտի 29). «Ethan Hawke Is a Preachor Facing a Crisis of Faith in 'First Reformed' Trailer». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  11. «First Reformed». New Zealand International Film Festival. New Zealand Film Festival Trust. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  12. «First Reformed». Melbourne International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քահանայի օրագիրը» հոդվածին։