Քալիստա Ֆլոքհարթ

ամերիկացի դերասանուհի

Կալիստա Ֆլոքհարթ (անգլ.՝ Calista Kay Flockhart, նոյեմբերի 11, 1964(1964-11-11)[1][2][3][…], Freeport, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, հայտնի է իր հեռուստատեսության դերերով։ 1997-2002 թվականներին «Էլի ՄաքԲիլ» հեռուստասերիալում կատերել է գլխավոր դերը, որի համար 1997 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը, ինչպես նաև դարձել է «Էմմի» մրցանակի նոմինանտ։ 2006-2011 թվականներին դերասանուհին կատարել է Սալի Ֆիլդի դստեր՝ Քիթի Ուոքերի դերը՝ «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։

Քալիստա Ֆլոքհարթ
անգլ.՝ Calista Flockhart
Ծնվել էնոյեմբերի 11, 1964(1964-11-11)[1][2][3][…] (59 տարեկան)
ԾննդավայրFreeport, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունՄեյսոն Գրոսի անվան արվեստների դպրոց, Ռատգերսի համալսարան և Shawnee High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Ronald Flockhart?
Ամուսին(ներ)Հարիսոն Ֆորդ[4]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ֆլոքհարթը ծնվել է Իլինոյս նահանգի Ֆրիֆորթ քաղաքում։ 1989 թվականի գարնանը Ֆլոքհարթը առաջին անգամ երևացել է հեռուստատեսությունում՝ իր փոքր դերով՝ «Ուղղորդիչ լույս» օճառային օպերայով։ Այդ ժամանակ նա սկսել է հանդես գալ թատրոնում՝ հանդես գալով որպես Մելիսա Ջոան Հարթ Նյու-յորքյան բեմերից մեկում։

Երկու տարի անց Ֆլոքհարթը հայտնվել է «Դարոու» հեռուստաֆիլմում։ Նա ունեցել է փոքր դերեր «Մերկ՝ Նյու Յորքում» և «Ընդունում» ֆիլմերում, ինչպես նաև առաջին մեծ դերը իր կարիերայում ստացել է «Հեռուստավիկտորինա» ֆիլմում։

1997 թվականին Ֆլոքհարթը «Էլի ՄաքԲիլ» հեռուստասերիալում կատարել է իր առաջին դերը։ 1997 թվականին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, մի քանի անգամ եղել է «ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ»-ի նոմինանտ և երեք անգամ «Էմմի» մրցանակի նոմինանտ։ 1998 թվականի հունիսին հայտնվելով «Time» ամսագրի շապիկին, մարմնավորելով ժամանակակից ֆեմինիզմը, նա հասել է իր հայտնիության գագաթնակետին[7]։ Նա նկարահանվել է նաև «Երազ ամառվա գիշերում» և «Կանացի գաղտնիքներ», «Վերջին տեսարան» ֆիլմերում 1999 թվականին, իսկ 2004 թվականին նկարահանվել է իսպանական սարսափ «Փխրություն» ֆիլմում։

2004 թվականին նրան առաջարկել են Սյուզան Մայերի դերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում, բայց նա հրաժարվել է։ Այդ դերը բաժին է հասել Թերի Հետչերին։ 2006 թվականին նա ստացել է Քիթի Ուոքերի` Սալի Ֆիլդ հերոսուհու դստեր դերը «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում։ Չնայած նրա հերոսուհին գլխավոր հերոս չէր, բայց առաջին չորս եթերաշրջաններում նա ուներ սյուժետի արագընթաց զարգացում, իսկ հինգերորդ` վերջին եթերաշրջանում նրա դերը ցածրացրել են և նա էկրաններին էր հայտնվում շատ հազվադեպ։

Անձնական կյանքը խմբագրել

2009 թվականի մարտին հայտարարվել էր, որ Քալիստա Ֆլոքհարթը նշանվել է Հարիսոն Ֆորդի հետ Սուրբ Վալենտինի օրը ավելի քան յոթ տարվա հարաբերություններից հետո։ 2010 թվականի հունիսի 15-ին նրանք ամուսնացել են Նյու-Մեքսիկո նահանգի Սանտա-Ֆե քաղաքում։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել Բիլ Ռիչերդսոն նահանգապետի նախագահության և Նյու-Մեքսիկոյի գերագույն դատավոր Չարլզ Դենիելսի ներկայությամբ[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1993 Մերկ Նյու Յորքում Naked in New York ուսանողուհի
1994 Մաքուր հատում Clear Cut
Ընդունում Gettin In Ամանդա Մորել
Հեռուստավիկտորինա Quiz Show Barnard Girl
1995 Ժանա Դոուի երեխաների նկարը Pictures of Baby Jane Doe Ջեյն
Հարբեցողները Drunks Հելեն
1996 Թռչունների վանդակը The Birdcage Բարբարա Քիլեյ
Կաթ և գումար Milk & Money Քրիստին
1997 Ինչ է նշանակում ստել Ամերիկայում Telling Lies in America Դինեյ Մաժեսկի
1999 Երազ ամառվա գիշերը A Midsummer Night’s Dream Հելենա
2000 Կանացի գաղտնիքներ Things You Can Tell Just by Looking at Her Քրիստին Թեյլոր
2004 Վերջին տեսարան The Last Shot Վալերի Ուեսթոն
2005 Փխրություն Frágiles Էմի Նիքոլս

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Նկարագրություն
1989 Ուղղորդված լույս Guiding Light Էլիս
1991 Դարոու Darrow Լիլիան Անդերսոն Հեռուստաֆիլմ
1992 Lifestories: Families in Crisis Մերի-Մարգարեթ Քարթեր «The Secret Life of Mary Margaret: Portrait of a Bulimic» էպիզոդ
1997-2002 Էլի Մաքբիլ Ally McBeal Էլի Մաքբիլ 112 էպիզոդ
1998 Պրակտիկա The Practice Էլի Մաքբիլ «Axe Murderer» էպիզոդ
1999 Էլի Ally Էլի Մաքբիլ
2000 Happily Ever After: Fairy Tales for Every Child Վանա Վան «Rip Van Winkle» էպիզոդ
2001 Bash: Latter-Day Plays Հեռուստաֆիլմ
20062011 Քույրեր և եղբայրներ Brothers & Sisters Քիթի Ուոլքեր 109 էպիզոդ
2015—2016 Սուպերգրլ Supergirl Քեթ Գրանթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. https://www.idnes.cz/revue/vztahy-a-sex/harrison-ford-se-ozenil-s-pritelkyni-calistou-flockhartovou.A100617_105737_sex_ved
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. https://www.goldenglobes.com/winners-nominees/1998/all#category-1897
  7. «Feminism: It's All About Me! — TIME». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Harrison Ford and Calista Flockhart Get Married! — Weddings, Calista Flockhart, Harrison Ford : People.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալիստա Ֆլոքհարթ» հոդվածին։