Քալեդոն[3] (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Caledon), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի կազմում։ Տիվատերսկլուֆ տեղական համայնքի վարչական կենտրոնն է։

Բնակավայր
Քալեդոն
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է1811 թ.
Մակերես18,06 կմ²
ԲԾՄ247 մետր
Բնակչություն13 020 մարդ (2011)
Հեռախոսային կոդ028
Փոստային դասիչ7230[1][2] և 7230[1][2]
Քալեդոն (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Քալեդոն (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը, որն ավելի ուշ վերաճել է քաղաքի, հիմնադրվել է 1715 թվականին և սկզբնապես կոչվել է Զվարտեբերխ (կամ Զվարտեբերխբադ)։ Իր ժամանակակից անվանումը քաղաքն ստացել է 1813 թվականին ի պատիվ Քալեդոնի 2-րդ կոմս սըր Դյու Պրե Ալեքսանդերի, որը Կապի գաղութի բրիտանական նահանգապետն է 1807-1811 թվականներին։ 1884 թվականին Քալեդոնն ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ[4]։

Աշխարհագարական դիրք

խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի հարավ-արևմտյան մասում՝ Բադսրիֆիր գետի ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտավորապես 68 կմ (ուղիղ գծով) դեպի արևելք-հարավ-արևելք (ESE): Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 255 մետր[5]։

Կլիման բնութագրվում է որպես միջերկրածովյան տաք (Csb ՝ ըստ Կյոպպենի դասակարգման)։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 15,9 °C: Միջին ջերմաստիճանը ամենացուրտ ամսվա (հուլիսի) ընթացքում կազմում է 11 °C, ամենաշոգ ամսվա (փետրվարի) ընթացքում՝ 20,1 °C: Տեղումների հաշվարկային բազմամյա նորմը կազմում է 596 մմ[6]։

Բնակչություն

խմբագրել

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Քալեդոնի բնակչությունը կազմում էր 30 337 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,08 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 49,92 տոկոս։ Ռասայական առումով գունամորթները եղել են քաղաքի բնակչության 69,65 %-ը, սպիտակամորթները՝ 15,64 %, նեգրոիդները՝ 13,66 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,25 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,81 %։ Բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (85,3 %), կոսան (7,07%), անգլերենը (2,89%) և սեսոտոն (2,4%)[7]։

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքով անցնում է N2 ազգային խճուղին, ինչպես նաև R316 տարածաշրջանային խճուղին։ Գործում է երկաթուղային կայարան։ Ամենամոտ օդանավակայանը տեղակայված է Հերմանուս քաղաքում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  4. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  5. 5,0 5,1 «Caledon, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  6. «Climate: Caledon» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  7. «Caledon» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալեդոն (ՀԱՀ)» հոդվածին։