Կապի գաղութ (հոլ.՝ Kaapkolonie հոլանդերենից՝ «Kaap de Goede Hoop»` Բարեհուսո հրվանդան, նաև անգլ.՝ Cape Colony), առաջին հոլանդական վերաբնակեցված գաղութը Հարավային Աֆրիկայում Կապստադ կենտրոնով, այնուհետև` անգլիական տիրապետություն (քաղաքը վերանվանվել է Քեյփթաուն)։ Հիմնադրվել է հոլանդացի ծովագնաց Յան վան Ռիբեկի կողմից 1652 թվականին Բարեհուսո հրվանդանի մոտակայքում գտնվող հարմարավետ ծովածոցում, Հոլանդական Օստ Ինդիա ընկերության ղեկավարությամբ։ Կապի գաղութը դարձել է հոլանդական գաղութների լավագույն նախագծերից մեկը և լավագույն եվրոպական վերաբնակեցման ծրագիրը աֆրիկյան մայրցամաքում։ Հոլանդացիները, ինչպես նաև նրանց միացած գերմանացիները և ֆրանսիացի հուգենոտներն Աֆրիկայում կազմավորեցին նոր սպիտակ ժողովուրդ, աֆրիկաներներ (նաև բուրեր) շուրջ 3 միլիոն թվաքանակով։ Հոլանդերեն լեզվի հիմքի վրա այստեղ ձևավորվեց նոր լեզու աֆրիկաանսը։ 1806 թվականին գաղութը գրավեց Մեծ Բրիտանիան։ Այդ ժամանակից ի վեր Կապի գաղութում աստիճանաբար սկսեց աճել Բրիտանական կղզիների բնակչության թվաքանակը։

Kaapkolonie
Kaap de Goede Hoop
Կապի գաղութ
 
Քարտեզ

Բրիտանական հսկողություն

խմբագրել
 
Կապի գաղութի քարտեզ, 1809 թվական

1795-1803 թվականներին Կապի գաղութը գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից` ձգտելով կանխել Ֆրանսիայի ամրապնդումը հոլանդական ռեսուրսների հաշվին, քանի որ Ֆանսիան գրավել էր Նիդերլանդները։ 1803-1806 թվականներին հոլանդական իշխանությունները վերականգնեցին իրենց վերահսկողությունը Կապի նկատմամբ, քանի որ այն կարևոր օղակ էր հոլանդական ծովային առևտրի և Օստ Ինդիայի (այժմ` Ինդոնեզիա) գաղութացման ընթացքում։ Գիտակցելով տարածաշրջանի բացառիկ ռազմավարական նշանակությունն առաջին օկուպացիայի ընթացքում` բրիտանացիները ձգտում էին նորից ետ ստանալ այն։ 1806 թվականին Կապի գաղութը նորից գրավվեց Մեծ Բրիտանիայի կողմից, Նապոլեոնի ֆրանսիական ագրեսիայի սկսվելու պատրվակով։ 1814 թվականին Վիեննայի վեհաժողովը գաղութը փոխանցեց Մեծ Բրիտանիային «մշտական օգտագործման»։ Կապի գաղութի Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ վերջնական անցումը ամրապնդվեց 1914 թվականի Լոնդոնյան Անգլո-հոլանդական կոնվենցիայի միջոցով։

Դրանից հետո Նիդերլանդներն այդպես էլ չկարողացավ վերականգնել կորուստը և վերածվեց երկրորդ կարգի գաղութային տիրության, կախված լինելով Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։ 1835-1845 թվականներին բողոքելով բրիտանական տիրապետության դեմ, շուրջ 15 հազար աֆրիկաներներ լքեցին Կապի գաղութի տարածքը , դեպի Հարաֆային Աֆրիկայի հարավ արևելյան ափերը և կենտրոնական շրջաններ միգրացիայի ժամանակ։ Այստեղ նրանք ստեղծեցին իրենց պետությունները` Օրանժ ակախ պետություն և Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվալ)[1]։

Ինքնավարության ուղին

խմբագրել

1872 թվականին նահանգապետի կողմից նշանակված կառավարության փոխարեն, գաղութը ձեռք բերեց սեփական պատասխանատու կառավարություն կազմավորելու իրավունք։ Առաջին վարչապետ դարձավ Ջոն Մոլտենոն։ Այդ պահից էլ սկսվեց գաղութի քաղաքական ինքնավարության ուղին։

 
Կապի գաղութը (նշված է կարմիրով), 1890 թվական

Գաղութի տարածքը մշտապես ընդլայնվում էր աֆրիկացիների, բուշմենների, հոտենտոտների և բանտու ժողովուրդների հողերի հաշվին։ Բուրերի և անգլիացի գաղութարարների նվաճողական պատերազմների արդյունքում Կապի գաղութի արևելյան սահմանները 1894 թվականին հասան Ումտավունա գետին։ 1895 թվականին գաղութի կազմի մեջ ընդգրկվեցին 1884-1885 թվականներին բռնակցման եթարկված թսվանայի հարավային մասի հողերը։ Պակաս արյունալի չէին եվրոպացիների միջև հակամարտությունները, 1899-1902 թվականների անգլոբուրական պատերազմի արդյունքում բուրական հանրապետությունը կորցրեց իր անկախությունը։ Աֆրիկաներների դիմադրությունը ճնշելու նպատակով, անգլիացիները պատմության մեջ առաջին անգամ ստեղծեցին համակենտրոնացման ճամբարներ։ 1890 թվականին անգլիացիները կտրուկ վերջնագիր ներկայացրին Պորտուգալիային, որով վերջ դրվեց Աֆրիկայում երկրորդ Բրազիլիա ստեղծելու, Անգոլան և Մոզամբիկը մեկ կայսրության մեջ միավորելու պորտուգալացիների երազանքներին (տես` Վարդագույն քարտեզ)։ 1910 թվականին ՀԱՄ (Հարավաֆրիկյան Միություն) դոմինիոնի (1961 թվականից` ՀԱՀ) ստեղծումից հետո Կապի գաղութը մտավ նրա կազմի մեջ։ 1994 թվականին Կապի հսկայական նահանգ բաժանվեց երեք նոր նահանգների, Հյուսիսային Կապ նահանգ, Արևմտյան Կապ նահանգ և Արևելյան Կապ նահանգ։

Ժողովրդագրություն

խմբագրել

1904 մարդահամար

խմբագրել

Բնակչության թվաքանակը 1904 թվականի մարդահամարի համար։ Աղբյուր[2]՝

Բնակչության խումբ Թվաքանակ Տոկոս
(%)
Սևամորթներ 1,424,787 59.12
Սպիտակ հարավաֆրիկացիներ 579,741 24.05
Գունավոր (ոչ սպիտակամորթ) 395,034 16.39
Ասիացի հարավաֆրիկացիներ 10,242 0.42
Ընդհանուր 2,409,804 100.00

Գրականություն

խմբագրել
  • Beck, Roger B. (2000). The History of South Africa. Westport, CT: Greenwood. ISBN 0-313-30730-X.
  • Davenport, T. R. H., and Christopher Saunders (2000). South Africa: A Modern History, 5th ed. New York: St. Martin's Press. ISBN 0-312-23376-0.
  • Elbourne, Elizabeth (2002). Blood Ground: Colonialism, Missions, and the Contest for Christianity in the Cape Colony and Britain, 1799–1853. McGill-Queen's University Press. ISBN 0-7735-2229-8.
  • Le Cordeur, Basil Alexander (1981). The War of the Axe, 1847: Correspondence between the governor of the Cape Colony, Sir Henry Pottinger, and the commander of the British forces at the Cape, Sire George Berkeley, and others. Brenthurst Press. ISBN 0-909079-14-5.
  • Mabin, Alan (1983). Recession and its aftermath: The Cape Colony in the eighteen eighties. University of the Witwatersrand, African Studies Institute.
  • Ross, Robert, and David Anderson (1999). Status and Respectability in the Cape Colony, 1750–1870 : A Tragedy of Manners. Cambridge University Press. ISBN 0-521-62122-4.
  • Theal, George McCall (1970). History of the Boers in South Africa; Or, the Wanderings and Wars of the Emigrant Farmers from Their Leaving the Cape Colony to the Acknowledgment of Their Independence by Great Britain. Greenwood Press. ISBN 0-8371-1661-9.
  • Van Der Merwe, P.J., Roger B. Beck (1995). The Migrant Farmer in the History of the Cape Colony. Ohio University Press. ISBN 0-8214-1090-3.
  • Worden, Nigel, Elizabeth van Heyningen, and Vivian Bickford-Smith (1998). Cape Town: The Making of a City. Cape Town: David Philip. ISBN 0-86486-435-3.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Капская колония или Капская земля
  2. Smuts I: The Sanguine Years 1870–1919, W.K. Hancock, Cambridge University Press, 1962, pg 219