Փրինսթոնի համալսարանական մատուռ

Փրինսթոնի համալսարանական մատուռ (անգլ.՝ Princeton University Chapel), տաճար Փրինսթոնի համալսարանի շրջակայքում՝ Կամպուսի տարածքում, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում։ Աշխարհի մակարդակով երրորդ խոշորագույն համալսարանական տաճարն է, զիջում է միայն ԱՄՆ-ի Քեմբրիջի համալսարանում գտնվող Քեմբրիջի արքայական քոլեջի և Վալպարաիսոյի համալսարանների տաճարներին։ Հայտնի է իր գոթական ճարտարապետությամբ, նաև համարվում է ԱՄՆ-ում վիտրաժների ամենախոշոր հավաքավայրերից մեկը։ Համալսարանական մատուռում անցկացվում են ինչպես ընդունելության թեստեր առաջին կուրսեցիների համար, այնպես էլ բակալավրի ծառայություն բարձր կուրսեցիների համար։


🌐princeton.edu/religiouslife/chapel/
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետաշինարարական նախագիծ

խմբագրել

Փրինսթոնի համալսարանական մատուռի շինարարությունը սկսվել է 1924 թվականին և ավարտվել է 1927 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է 2,4 միլիոն ամերիկյան դոլար։ Ճարտարապետական նախագիծը մշակվել է ճարտարապետ Ռալֆ Ադամս Կրամի (անգլ.՝ Ralph Adams Cram)՝ գոթական ոճի վերածննդի շարժման առաջնորդներից մեկի կողմից։ Մատուռի ծածկը կառուցվել է Գուաստավինո ընկերության կողմից (անգլ. ՝ Guastavino Company), որի բարակ, իսպանական սալիկներից պատրաստված ծածկերից կարելի է հանդիպել նաև Էլիս կղզում, Նյու Յորքի կենտրոնական շուկայի գլխավոր դահլիճում և 20-րդ դարի նշանավոր ճարտարապետական հարյուրավոր կառույցներում։ Ներկայիս տաճարը փոխարինում է Մարկուանդական տաճարին, որը 1920 թվականին հրդեհվել է և ոչնչացել։

Արտաքին տեսք

խմբագրել

Մատուռը խաչաձև կառուցվածքով, նեոգոտիական ոճով հնեցված եկեղեցի է, ունի 82 մ լայնություն 23 մ երկարություն։ Կառուցված է փենսիլվանիական ավազաքարից և հնդկական կրաքարից։ Մատուռում տեղավորվում է 2000 մարդ, ովքեր կարող են նստել մատուռի նստարաններին, որոնց պատրաստման համար օգտագործվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ օգտագործված հրասայլերի փայտակտորները։ Խորանի բազկաթոռները պատրաստված են Շերվուդյան անտառի փայտերից։ Ամբիոնը արտադրվել է 16-րդ դարում Ֆրանսիայում, որտեղից էլ բերվել է։

Գլխավոր երգեհոն

խմբագրել
 
Մատուռի գլխավոր երգեհոն

Մատուռի գլխավոր երգեհոնն ունի 8000 խողովակ և 109 փական։ Երգեհոնը պատրաստվել է Ի․Մ․ Սքիներ Օրգան քո․ (անգլ.՝ E.M. Skinner Organ Co.) ընկերության կողմից 1927 թվականին։ Երգեհոնի կառուցվածքը հիմնված է հանձնաժողովի կողմից մշակված նախագծի վրա, որի կազմում եղել են Մարսել Դյուպրեն (անգլ.՝ Marcel Dupré), Չարլզ Կուրբոինը (անգլ.՝ Charles M. Courboin), Դոնալդ Հարիսոնը (անգլ.՝ G. Donald Harrison) և Ալեքսանդր Ռասելը (անգլ.՝ Alexander Russell), ովքեր ունեն պրոֆեսոր երաժշտագետի պաշտոնական կոչում (անգլ.՝ Frick Professor of Music)։ Փրինսթոնական երգեհոնը հաջողությամբ վերակառուցվել է 1999 թվականին, ինչը հնարավորություն է տվել պահպանել մի քանի երգեհոնային խողովակներ Սկիների աշխատանքից։

Ճարտարապետական առանձնահատկություններ

խմբագրել

Մատուռի ամենանշանավոր առանձնահատկություններից մեկը քսանյոթ վիտրաժային պատուհաններն են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 370 քմ[1]։ Երեք խոշոր վիտրաժներ պատկերում են քրիստոնեական թեմաներ՝ հյուսիսային վիտրաժը՝ Քրիստոսի վարքը, դեպի պատուհանների հյուսիսը ձգվող վիտրաժը (անգլ.՝ clerestory)՝ հրեաների հոգևոր զարգացումը և հարավային վիտրաժը՝ Քրիստոսի վարդապետությունը։ Հարավից դուրս եկող պատուհանների վերին վիտրաժները պատկերում են մարդկային մտքի էվոլյուցիան հին հույներից մինչև արդիականություն։ Կան նաև գիտություն, իրավունք, պոեզիա և պատերազմ պատկերող վիտրաժներ։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Մատուռում պահպանվում է «Փրինսթոն» ավիակիրի դրոշը։ «Ինդիփենդենս» տիպի այս թեթև ավիակիրը ջրասույզ է եղել ճապոնական ավիացիայից 1944 թվականի հոկտեմբերի 24-ին Լեյթ ծոցում տեղի ունեցած պատերազմի ընթացքում (որը նաև հայտնի է որպես երկրորդ ճակատամարտ Ֆիլիպինյան ծովում) Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Статья в New York Times(անգլ.)
  2. Veterans Day event includes flag rededication. Princeton Weekly Bulletin, Vol. 94, No. 9. Опубликовано 8 ноября 2004. Проверено 30 мая 2011.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել