Փրիդոն Խալվաշի
Փրիդոն Խալվաշի (վրաց.՝ ფრიდონ ხალვაში, մայիսի 17, 1925, Գեգելիձեեբի (Քեդայի շրջան), Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2010[1], Գեգելիձեեբի (Քեդայի շրջան), Քեդայի մունիցիպալիտետ, Աջարիա, Վրաստան), վրացի բանաստեղծ, արձակագիր, Շոթա Ռուսթավելու և Մեմեդ Աբաշիձեի մրցանակների դափնեկիր։
Փրիդոն Խալվաշի վրաց.՝ ფრიდონ იშილის ძე ხალვაში | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1925 |
Ծննդավայր | Գեգելիձեեբի (Քեդայի շրջան), Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 8, 2010[1] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Գեգելիձեեբի (Քեդայի շրջան), Քեդայի մունիցիպալիտետ, Աջարիա, Վրաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Բաթումիի մանկավարժական ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Q28065089? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
|
Ծնվել է Աջարիայում Քեդայի շրջանի Գեգելիձեեբի գյուղում։ Ավարտել է Բաթումիի մանկավարժական ինստիտուտը, Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Ծավալել է նաև քաղաքական-հասարակական գործունեության՝ եղել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահության նախագահը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։
Բազմաթիվ գրքերի հեղինակ է, թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվամ հայերեն[2][3]։
Ֆրիդոն Խալվաշին հայերեն
խմբագրել- Աքաղաղը մեծ քաղաքում; Մանկության ծառը; «Արվեստները օրենքների չեն ենթարկվում...»; «Ոչ թե քեֆին, այլ ցավին է երգն անհրաժեշտ...»; «Փոքրիկ երկիր, փոքրիկ արև, փոքրիկ լուսին...»; «Այգում ծաղիկն է ինձ նայում թովիչ...»; «Լավ գրքեր շատ կան, դու հարցդ ասա...»; «Արևմտյան Վրաստանի մի հին գյուղի հին օջախում...»; «Երբ գրիչս թաթախում եմ թանաքի մեջ գիշերվա»։ Վրաց ժամանակակից պոեզիա, Ե., ՀԳՄ հրատ., 2007, էջ 21-23։ Թարգմ.՝ Համլետ Կարճիկյան։
- Իլյան; Աջարային; Ես չեմ լինի քո հյուրը, Թբիլիսի; Աստված ոչ անի; Ճամփաներ; Ճորոխի սրտի գաղտնիքը։ «Կամուրջ», 2009, էջ 363-366։ Թարգմ.՝ Արա Արթյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 В Тбилиси умер грузинский поэт и писатель Фридон Халваши
- ↑ «Կամուրջ», 2009, էջ 363։
- ↑ Վրաց ժամանակակից պոեզիա, Ե., ՀԳՄ հրատ., 2007, էջ 21։ Կազմեցին՝ Մաղվալա Գոնաշվիլին, Գագիկ Դավթյանը։