Համլետ Կարճիկյան
Համլետ Թորգոմի Կարճիկյան (Թորգոմյան Արմեն, ապրիլի 26, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, լրագրող: Հայաստանի գրողների միության անդամ (1975)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից:
Համլետ Կարճիկյան | |
---|---|
200px | |
Ծնվել է | 1936 ապրիլի 26 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և ՀՀ վարչապետի հուշամեդալ |
Համլետ Կարճիկյան Վիքիքաղվածքում | |
Համլետ Կարճիկյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1977 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի դասընթացները։ 1960 թվականից աշխատել է ՀՀ հրատարակչական համակարգում. 1987-1991 թվականներին՝ «Խորհրդային գրող» («Նաիրի») հրատարակչության բաժնի վարիչ, 1991-1994 թվականներին՝ «Լույս» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1997-2002 թվականներին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր տեղեկատվության, գրահրատարակչության և պոլիգրաֆիայի վարչությունում զբաղեցրել է մի շարք պաշտոններ[1]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Կարճիկյանի քնարական ժողովածուներում գերիշխողը սիրո և բնության ավանդական թեմաներն են («Գարնանամուտ», 1959, Թորգոմյան Արմեն ծածկանունով), «Սիրո ամառ», 1973, «Ապրելու օր», 1976, «Արևային սոնատ», 1980, «Խարիսխ», 1983, «Սիրտ բանական», 1988 (ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակ՝ 1989), «Սիրո բույրը... Հայաստանի», 2003, ժողովածուներ]: Կազմել է Բ. Գեմբարսկու «Նամակներ աշխարհին»՝ Հայկական հարցին նվիրված հոդվածների (1990, ծանոթագրություններով և վերջաբանով), Պ. Սևակի «Վառվող արյուն» բանաստեղծությունների (2000, առաջաբանով և վերջաբանով) ժողովածուները և այլն։ Կատարել է չափածո թարգմանություններ[2]:
ԵրկերԽմբագրել
- Երևանյան սոնատ, Երևան, 2011:
- Սիրո բույրը… Հայաստանի, Երևան, 2003:
- Կանգ առ, մոլորակ Երևան, 1996:
- Սիրտ բանական, Երևան, 1988:
- Սիրտ-խարիսխ, Մոսկվա, 1987:
- Լռության ճիչը ...: Մեծ եղեռնի 101 և հեղինակի 80-ամյակներին: ՀԳՄ հրատարակչություն, 2016, 111 էջ[3]:
Թարգմանություններ (ռուսերենից)Խմբագրել
- Կոսովյան արև (սերբական ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը), Երևան, 2003:
- Արարատի երկիր (սերբական ժողովածու, մի մասը), Երևան, 2002:
- Ջոկո Ստոյիչիչ, Աղբյուր անապատում, Երևան, 1998:
- Դեսանկա Մաքսիմովիչ, Աշխարհը նույնն է ամենուր (մի մասը), Երևան, 1998:
- Պեյո Յավորով, Ամպհովանու հետքերով (մի մասը), Երևան, 1992:
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2011
- ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2011
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2006
- «Սիրտ բանական» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 1989
- Հայպետկոմի «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. ՀայԵրևան Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Համլետ Կարճիկյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Կարճիկյան Համլետ (2016)։ Լռության ճիչը ...: Մեծ եղեռնի 101 եւ հեղինակի 80-ամյակներին (հայերեն)։ HGM hratarakchʻutʻyun։ ISBN 9789939582566