Արա Արթյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Արա Ջոնի Արթյան (հունվարի 2, 1952(1952-01-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 2021(2021-04-15)), հայ բանաստեղծ, թարգմանիչ, 2004 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Արա Արթյան
Ծնվել էհունվարի 2, 1952(1952-01-02)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 15, 2021(2021-04-15) (69 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱմուսինՇնորհիկ Շահինյան
Արա Արթյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1952 թվականի հունվարի 2-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

Գրական գործունեություն խմբագրել

Պատասխանատու խմբագիրն է «Հայորդիք» գրական-գեղարվեստական ամսագրի։ Ստեղծագործությունները տպագրվել են հանրապետության և միջազգային գրական մամուլում։ Թարգմանվել է ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Հրատարակել է բանաստեղծական երկու և թարգմանական մեկ ժողովածու։

Երկեր խմբագրել

Թարգմանություններ խմբագրել

  • Ուոլտ Ուիթմեն, Խոտի տերևներ, Երևան, 2012։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Արթյան» հոդվածին։