«Փոքրիկ լողորդը», ֆրանսիական կինոկատակերգություն։ Գլխավոր դերում Լուի դը Ֆյունեսն է։ Շնորհանդեսը կայացել է 1968 թվականի մարտի 22-ին։

Picto infobox cinema.png
Փոքրիկ լողորդը
ֆր.՝ Le Petit Baigneur
Փոքրիկ լողորդը.jpg
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվականմարտի 22, 1968[1][2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորRobert Dhéry?[3][4]
ՊրոդյուսերRobert Dorfmann?
Սցենարի հեղինակԺան Կարմե, Ալբեր Յուրգենսոն, Պիեռ Տչերնյա, Միշել Մոդո[5], Colette Brosset?[5] և Robert Dhéry?[5]
ԴերակատարներԼուի դը Ֆյունես[4], Ֆրանկո Ֆաբրիցի[4][6], Միշել Գալաբրյու, Pierre Dac?, Պիեռ Տչերնյա, Andréa Parisy?, Robert Dhéry?, Henri Génès?, Gérard Calvi?, Claude Darget?, Colette Brosset?, Ժորժ Ադե[6], Georges Bever?, Hélène Dieudonné?, Jacques Legras?, Մաքս Մոնտավոն, Nicole Vervil?[6], Philippe Dumat?[6], Պիեր Տորնարդ[6], Robert Rollis?[6] և Roger Caccia?[6]
ՕպերատորԺան Տուրնյե
ԵրաժշտությունGérard Calvi?
ՄոնտաժԱլբեր Յուրգենսոն
Պատմվածքի վայրՏուլոն և Սան Ռեմո
Տևողություն96 րոպե և 82 րոպե

ՍյուժեԽմբագրել

Նավաշինարանի տեր Լուի-Ֆիլիպ Ֆուրշոմը աշխատանքից հեռացնում է գլխավոր նախագծող Անդրե Կաստանյեին, երբ նրա նախագծած նավի վրա նետված շամպայնի շշի պատճառով մեծ անցք է բացվում նավը գործարկելու արարողության ընթացքում, մեծ լսարանի աչքի առաջ։ Բայց Ֆուրշոմը դեռ չգիտի, Կաստանյեի կառուցած զբոսանավը նախօրեին հեղինակավոր ռեգատ է շահել Սան Ռեմոյում, և հաճախորդները հերթ են կանգնել նավի ստեղծողի հետ գործարք կնքելու համար։ Գործարարներից մեկին հաջողվում է համոզել նրանց, որ նա համաձայնություն ունի նախագծողի հետ, և ստորագրել գործարքները։ Հիմա միջնորդը պետք է գտնի Կաստանյեին և համոզի համատեղ աշխատանքի մասին։ Բնականաբար, նա գնում է Ֆուրշոմի նավաշինարան, և ի՞նչ է նա տեսնում․ Կաստանյեն ոչ միայն հանված է աշխատանքից, այլև Ֆուրշոմը Կաստանյեի հետ վիճաբանությունից հետո վերացրել է միակ հաղթանակած զբոսանավը։ Պատմելով Ֆուրշոմին շահութաբեր գործարքների մասին, որոնք արդեն վտանգի տակ են, նա գնում է փնտրելու Կաստանյեին։ Նրան հետևում է նաև Ֆուրշոմը՝ հույս ունենալով առաջ անցնել նրանից և համոզել Կաստանյեին վերադառալ, քանի դեռ նա չի իմացել պատահածի մասին։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Նավակը լողում է «Jean Bart» նավի կողքով

ԴերերումԽմբագրել

  • Լուի դը Ֆյունես - Լուի-Ֆիլիպ Ֆուրշոմ
  • Ռոբերտ Դերի - Անդրե Կաստանյե
  • Անդրեա Պարիսի - Մարիա-Բեատրիս Ֆուրշոմ, Լուիս Ֆիլիպի կինը
  • Քոլեթ Բրոսեթ - Շառլոտ Կաստանյե, Անդրեի քույրը
  • Ֆրանկո Ֆաբրիզի - Մարսելո Կաչիապեռլոտի
  • Ժասկես Լեգրաս - Հենրի Կաստանյե, Անդրեի եղբայրը
  • Միշել Գալաբրյու - Սկիպիոն, Անդրեի խորթ եղբայրը
  • Պիեր Տորնադե - Ջին-Բափտիս Կաստանյե, Անդրեի եղբայրը
  • Հենրի Ջենես - Ժոզեֆ
  • Ռոջեր Կացիա - Ռեմի Վիգորետ
  • Պիեր Դաք - նախարար
  • Ռոբերտ Ռոլիս - Սաիլոր

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել