Լոգան Ալեքսանդր Փոլ (անգլ.՝ Logan Alexander Paul, ապրիլի 1, 1995(1995-04-01)[1][2], Westlake[1]), ամերիկացի վիդեոբլոգեր, շոումեն և դերասան։ Հայտնիությունը ձեռք է բերել ի շնորհիվ Vine սոցիալական վիդեո-ծառայության։ Ունի ալիքներ YouTube-ում Logan Paul Vlogs և TheOfficialLoganPaul անուններով։

Լոգան Փոլ
անգլ.՝ Logan Paul
Ծնվել էապրիլի 1, 1995(1995-04-01)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրWestlake[1]
ԿրթությունՕհայոյի համալսարան[1] և Westlake High School?
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտությունվիդեո բլոգեր, դերասան, յություբեր, շոումեն, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, բռնցքամարտիկ և սցենարիստ
Ծնողներհայր՝ Greg Paul?[3]
Պարգևներ և մրցանակներ
Diamond Play Button Gold Play Button և Silver Play Button
loganpaul.com

Վաղ կյանք և գործունեություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Օհայոում։ Դպրոցական տարիներում տարված է եղել ըմբշամարտով, 10 տարեկան հասակում սկսել է ստեղծել համացանցային տեսահոլովակներ YouTube-յան 'Zoosh' ալիքի համար։ Սովորել է Օհայո նահանգի համալսարանում, սակայն շուտով 2014 թվականին հեռացվել է, որպեսզի շարունակի սկսնակ բլոգերի գործունեությունը Լոս Անջելեսում։ Շուտով այլ բլոգերների հետ տեղափոխվել է Լոս Անջելես։

Մասնակցություն մեդիայում և Vine խմբագրել

Որպես աստղ փառքի է հասել Vine հավելվածում։ 2014 թվականի փետրվարին ուներ ավելի քան 3,1 միլիոն հետևորդ տարբեր սոցիալական ցանցերում։ 2015 թվականին ճանաչվել է 10 ազդեցիկ բլոգերնորից մեկը Vine-ում[4]։ Նրա տեսահոլովակը հայտնվել է նաև այլ սոցիալական ցանցերում, այդ թվում նաև Facebook-ում, Ինստագրամում, Թվիթթերում, Snapchat-ում և YouTube-ում։ 2015 թվականի հոկտեմբերին նրա տեսահոլովակը Facebook-ում ուներ ավելի քան 300 միլիոն դիտում[5]։

Լոգանը մասնակցություն է ունեցել մի շարք գովազդային արշավներում, այդ թվում նաև Hanes-ում, ՊեպսիԿոում և HBO-ում։

2016 թվականին Comcast-ը գնում է «Լոգան Փոլը դեմ է» անունով կարճամետրաժ սերիալը[6]։

TheOfficialLoganPaul ալիքում տեղադրում է կարճամետրաժ ֆիլմեր։

Իր երկրպագուներին դիմում է որպես «Logang»։

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

2015 թվականի սկզբին Լոգանը նկարահանվել է «Law & Order: Special Victims Unit» սերիալում, ինչպես նաև Fox TV-ի «Տարօրինակ միայնակները» սերիալում, որտեղ խաղացել է «Փոլ երկվորյակների» դերը։ Նկարահանվել է «Դերձակները» սերիալում։ 2016 թվականին Փեյթոն Լիստի հետ նկարահանվել է «Մաղվածք» ֆիլմում։ 2017 թվականին էկրան է բարձրացել «Airplane Mode» ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել գլխավոր դերում։ Նկարահանվել է «Մալիբուի փրկարարները» ֆիլմի միջադեպային դերում։

Անձնական կյանք խմբագրել

Բլոգերն ունի մեկ փոքր եղբայր, դերասան և «Վայն աստղ»՝ Ջեյք Փոլ, որը խաղացել է Disney ալիքի Bizaardvark կատակերգությունում։

Ֆիլմագրություն խմբագրել

Կարճամետրաժ ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2014 Rainbow Man Կարլ Կարճամետրաժ ֆիլմ
2016 Chainsaw Քրեյգ Կարճամետրաժ ֆիլմ
2016 The Thinning Բլեյք Րիդինգ
2017 The Space Between Us Ռոջեր
2017 Superstition: The Rule of 3’s Փրիսթոն Post-production
2017 Where’s the Money? Էդդի Post-production
2017 Linked Լոգան Post-production
2017 Airplane Mode Չկա տվյալ Post-production
2018 Undying Չկա տվյալ Post-production
Մասնակցություն հեռուստատեսային ֆիլմերում
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2015 Law & Order: Special Victims Unit Րայան Episode: «Intimidation Game»
2015 Weird Loners Լոգան երկվորյակներ Episode: «Weird Pilot»
2016 Stitchers Թեո Էնջելոս Episodes: «The Two Deaths of Jamie B.» and «The One That Got Away»
2016 Walk the Prank Կատարում է իրեն Episode: «So You Think You Can Middle School Dance»
2016 Bizaardvark Ճիչ Episode: «The First Law of Dirk»
Վեբ ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2014 Bad Weather Films Կառլ Episode: «Rainbow Man»
2015 մեր ժամանակն է Logan Paul[7] կամեո
2016 Logan Paul Vs.[8] կամեո
2016 մեր ժամանակն է Foursome Ալեքս Ֆիկսլեր Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.famousbirthsdeaths.com/logan-paul-bio-net-worth-facts/
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 https://www.famousbirthdays.com/people/greg-paul.html
  4. http://www.businessinsider.com/vine-star-logan-paul-profile-2015-7
  5. http://www.adweek.com/news/advertising-branding/how-vines-hunky-goofball-logan-paul-plans-become-mainstream-superstar-169152
  6. http://variety.com/2016/digital/news/comcast-watchable-logan-paul-original-series-1201841193/
  7. «YouTube Red Picks Up 'The Thinning' Thriller Starring Logan Paul, Peyton List». Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  8. «Comcast's Watchable Unveils First Original Series, Including Show With Vine Star Logan Paul». Variety. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

YouTube-յան ալիքներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոգան Փոլ» հոդվածին։