Փոթորկի կանխագուշակները

Փոթորկի կանխագուշակները (անգլ.՝ Thunderbirds), 2004 թվականի ֆիլմ՝ նկարահանված համանուն բրիտանական հեռուստասերիալի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Ջոնաթան Ֆրեյկսն է։ Գլխավոր դերերում՝ Բիլլ Փեքսթոն, Բրեդի Կորբեթ, Բեն Քինգսլի, Սոֆիա Մայլս։

Փոթորկի կանխագուշակները
անգլ.՝ Thunderbirds
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[2], ֆիլմ անչափահասների համար, արկածային ֆիլմ[1], ֆիլմ կողոպուտի մասին և պատմություն հասունացման մասին
Թեմաօդագնացություն
Թվականսեպտեմբերի 30, 2004[3] և 2004
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Ֆրեյկս[1][4][5][…]
ՊրոդյուսերԷրիկ Ֆելներ և Թիմ Բևան
Սցենարի հեղինակՓիթեր Հյուիթ և Michael McCullers?
ԴերակատարներԲրեդի Քորբեթ[4][5][6][…], Բիլ Փեքսթոն[4][5][6][…], Էնթոնի Էդվարդս[6], Սոֆիա Մայլս[5][6][2], Վանեսսա Հադջենս[6], Բեն Քինգսլի[5][6][2], Lou Hirsch?[6], Soren Fulton?[4][6], Ռոն Քուք, Ֆիլիպ Վինչեստեր, Ջենի Ֆրենսիս, Rose Keegan? և ԴեՕբիա Օպարեյ
ՕպերատորԲրենդան Գալվին
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժՄարտին Ուոլշ
Պատմվածքի վայրԼոնդոն և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրԼոնդոն, Pinewood Studios և Սեյշելյան կղզիներ
ԿինոընկերությունUniversal Studios[4], StudioCanal, Working Title Films և Կինոյի բրիտանական ինստիտուտ
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Thunderbirds (2004 film) Վիքիպահեստում

Ֆիլմը ունի ԱԿՎՀ վարկանիշ[7]։

Սյուժե խմբագրել

Երիտասարդ Ալան թրեյսին մեծանում է տիեզերական հերոսների ընտանիքում։ Տղան ձգտում է գնալ հոր և եղբայրների հետքերով և երազում է այն օրվա մասին, երբ մուտք կգործի «Փոթորկի կանխագուշակները» գաղտնի Միջազգային փրկարարական կազմակերպություն։ Ալանը ցանկանում է կառավարել «Կանխագուշակների» այն մեքենան, որը նախատեսված է անմեղ մարդկանց փրկելու համար։ Բայց նա դեռ ստիպված է սպանել իր օրերը գիշերօթիկ դպրոցում՝ շարունակելով ստանալ իր համեստ գնահատականները։ Եվ որ ավելի վատ է, նա չի կարող ասել իր դասարանցիներին, որ նա ամենաանվախ հերոսների ընտանիքից է, ովքեր փրկում են մարդկանց բոլոր հնարավոր վտանգներից։ Թռչելով Միջազգային փրկարարական կազմակերպության գաղտնի շտաբ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Թրեյսի կղզում Ալանը և իր ընկերները՝ հնարամիտ Ֆերմատը և արկածների սիրահար Թինթինը մնում են աննկատ։ Եվ այսպես Ջեֆֆ Թրեյսին և նրա մեծ տղաները հայտնվում են իրենց ոխերիմ թշնամի Հուդի թակարդում։ Նենգ Հուդը գերի է վերցրել «Կանխագուշակներին» և տիրել է Թրեյսի գաղտնի կղզուն։ Երեխաները պետք է միջոց գտնեն, որպեսզի կղզին ազատեն չարագործից։ Ալանը պետք է փրկի իր ընտանիքը և միառժամանակ և ամբողջ աշխարհը…

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բիլլ Փեքսթոն Ջեֆֆ Թրեյսի
Բրեդի Կորբեթ Ալան Թրեյսի
Բեն Քինգսլի Հուդ
Էնթոնի Էդվարդս Բրեյնս Հեկենբեկեր
Սոֆյա Մայլս լեդի Պենելոպա
Ռոն Կուկ Փարկեր
Ջենի Ֆրենսիս Լիզա Լոուի
Սորեն Ֆուլթոն Ֆերմատ
Վանեսսա Հադջենս Թինթին
Ֆիլիպ Վինչեստեր Սքոթ Թրեյսի
Լեքս Շրենպել Ջոն Թրեյսի
Դոմինիկ Կոլենսո Վերջիլ Թրեյսի
Բեն Տորգերսեն Գորդոն Թրեյսի
Դեբորա Ուեսթոն ուսուցչուհի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմը նվիրված է 28 ամյա Սթիվեն Լոուենի հիշատակին, ով մահացել է նկարահանման հրապարակում տեղի ունեցած դժբախտ պատահարից։
  • Սկզբում (1998 թվականին) մտածում էին, որ ֆիլմը կնկարահանի Փիթեր Հյուիթը, իսկ լեդի Պենելոպայի դերը կկատարի Քրիթին Սքոթ Թոմասը։ Չորս Թրեյսի եղբայների դերը պետք է կատարեին Բոլդուին եղբայրները՝ Ալեք Բոլդուինը, Ուիլյամ Բոլդուինը, Սթիվեն Բոլդուինը և Դենիել Բոլդուինը։
  • Ֆիլմը անհաջողություն է կրել, բայց «Busted» խմբի «Thunderbirds are go» երգը դարձավ հիթ բրիտանական երաժշտության լավագույն հնգյակում։
  • Թրեյսի եղբայրները անվանակոչված են ամերիկացի տիեզերագնացների անուններով, աշակերտ Ֆերմատը՝ ֆրանսիացի գիտնական Ֆերմայի անունով, իսկ Թինթինը՝ ֆրանսիական կոմիկսներից մեկի հերոսի անունով։

Պրեմիերա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոթորկի կանխագուշակները» հոդվածին։