Ջենի Ֆրենսիս

ամերիկացի դերասանուհի

Ջենի Ֆրենսիս (անգլ.՝ Genie Francis, մայիսի 26, 1962(1962-05-26)[1], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դերասանուհի։ Առավել հայտնի է օճառային օպերաներում կատարած դերերով։

Ջենի Ֆրենսիս
Ծնվել էմայիսի 26, 1962(1962-05-26)[1] (62 տարեկան)
ԾննդավայրԷնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Ջոնաթան Ֆրեյկս
geniefrancis.com

Կենսագրություն

խմբագրել

Ջենի Ֆրենսիսը ծնվել է 1962 թվականի մայիսի 26 - ին ԱՄՆ - ի Նյու Ջերսի նահանգի Էնգլբուդ քաղաքում։ Նրա հայրը՝ ծագումով անգլիացի, կանադացի դերասան Իվոր Ֆրանսիսը մահացել է 1986 թվականին։

Ֆրենսիսը առավել հայտնի է իր Լաուրա Սպենսերի դերով «Գլխավոր հոսպիտալ» օճառային օպերայում կատարած դերով, որը խաղացել է երեք տասնամյակ՝ սկսած 1976 թ. - ից[3]։ 2007 թվականին նա ստացել է «Էմմի» ցերեկային մրցանակը լավագույն երկրորդական կին դերի համար «Գլխավոր հոսպիտալ» օճառային օպերայում[4]։ Ֆրենսիսը մի քանի անգամ հեռացել և վերադարձել է «Գլխավոր հոսպիտալ»։ 1983 թվականին՝ իր կարիերայի գագաթնակետին նա առաջին անգամ հեռավավ շոուից, որպեսզի կարիերա սկսի փրայմ-թայմում և ստացավ գլխավոր դեր «Մերկ բուրմունք» հեռուստասերիալում, որը փակվեց առաջին եթերաշրջանի ավարտից հետո[3]։ Հետո նկարահանվել է «Հյուսիս և Հարավի» երեք մասերում, ինչպես նաև հյուր է եղել «Հյուրանոց», «Նա սպանություն է գրել» և «Ռոզեաննա» սերիալներում։

1988 թվականից ամուսնացած է դերասան Ջոնաթան Ֆրեյկսի հետ և ունի երկու երեխա։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել