Փիթեր Նաջարյան

հայ քանդակագործ, նկարիչ, գրող

Փիթեր Նաջարյան (անգլ.՝ Pete Najarian, 1940, Յունիոն Սիթի, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ գրող, նկարիչ, քանդակագործ։

Փիթեր Նաջարյան
անգլ.՝ Peter Najarian
Ծնվել է1940
ԾննդավայրՅունիոն Սիթի, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, նկարիչ և քանդակագործ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌատգերսի համալսարան (1958), Westminster Kingsway College?, Սթենֆորդի համալսարան (1968) և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում
ԱշխատավայրՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Ուտյնի պետական համալսարան, Սկրիփս քոլեջ, Կալիֆոռնիայի համալսարան, Հավայան կղզիների համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱզգականներԱրթուր Փինաջյան

Նկարիչ Արթուր Փինաջյանի զարմիկը։

Կենսագրություն խմբագրել

Փիթեր Նաջարյանը ծնվել է Նյու Ջերսիում։ 1958 թվականին ավարտել է Ռատգերի համալսարանը։ Նյու Յորքի քաղաքային վարչությունում աշխատել է որպես սոցիալական հետախույզ, գործունեությունն իրականացրել է Հարլեմում։

Երեք տարի բնակվել է Լոնդոնում, Քինգսուեյ Դեյ քոլեջում ուսանել է անգլերեն բանասիրություն, Բրիտանական կինոյի ինստիտուտի կրթական ֆակուլտետում՝ ֆիլմագրություն։

ԱՄՆ վերադառնալով՝ 1967-1968 թվականներին Սթենֆորդի համալսարանից ստացել է Ստեգներ կրթաթոշակ։ 1970 թվականին Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանից ստացել է մագիստրոսի կոչում։ 1988-1989 թվականներին որպես Ֆուլբրայթ ծրագրի դասախոս եղել է Խորհրդային Հայաստանում, օգնել երկրաշարժից տուժածներին։ «Ամերիկյան մենություն» ժողովածուի «Աղջիկը» կարճ պատմվածքը պատմում է նրա այդ շրջանի փորձի մասին։

Դասավանդել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում, Ուայնե պետական համալսարանում, Կանանց Սքրիպս քոլեջում, Սան Դիեգոյի կալիֆորնյան համալսարանում, Հավայան համալսարանում, Դավիսի կալիֆորնյան համալսարանում, Բերկլիի կալիֆորնյան համալսարանում։ Աջակցել է «Գրական արվեստ» ամսագրին[1][2]։

Նաջարյանի ստեղծագործությունները քննարկվել են Երևանում՝ Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին նվիրված գիտաժողովում[3]։

Գեղանկարչական ստեղծագործություններ խմբագրել

Նաջարյանը պլենէրային նկարիչ ու քանդակագործ է։ Նրա աշխատանքները ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում, Հըրսթ պատկերասրահում[4], Կալիֆորնիայի սուրբ Մարի քոլեջում, Կալիֆորնիայի Նապա Վելի թանգարանում, Բերկլիի հանրային գրադարանում[5]։

Նաջարյանը հանդիսանում է իր վերջին չորս գրքերի նկարազարդումների հեղինակը։

Մատենագիտություն խմբագրել

  • Voyages[6], վեպ, 1971
  • "Wash Me On Home, Mama," վեպ, 1978
  • "Daughters of Memory[7]," վեպ, 1986
  • "The Great American Loneliness[8]," ժողովածու, 1998
  • "The Artist and His Mother[9]," նոն-ֆիքշն վեպ
  • "The Paintings of Art Pinajian, A Family Story," նոն-ֆիքշն վեպ[10], 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Peter Najarian: Painting the Model». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  2. «The Sixties».
  3. «Society for Armenian Studies Marks 40th Anniversary in Yerevan».
  4. «East Bay Artists Capture More Than Meets the Eye». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  5. «The Paintings of Pete Najarian at Berkeley Public Library».
  6. «Voyages».
  7. «An Armenian Man and His Mother». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  8. «The Great American Loneliness».
  9. «The Artist and His Mother».
  10. «Regent Press».

Արտաքին հղումներ խմբագրել