Բերքլիի հանրային գրադարան

Բերքլիի հանրային գրադարան անգլ.՝ Berkeley Public Library, հանրային գրադարանային համակարգ Բերքլիում, Կալիֆոռնիա։ Բաղկացած է կենտրոնական գրադարանից, Կլերմոնտ մասնաճյուղից, հյուսիսային, հարավային և արևմտյան մասնաճյուղերից։

Բերքլիի հանրային գրադարան
Երկիր ԱՄՆ[1]
Տեսակգրադարան, tool library? և գրադարանային համակարգ
ՏեղադրությունԿալիֆոռնիա
Այլ տվյալներ
Կայքberkeleypubliclibrary.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Բերքլիի հանրային գրադարանը բացվել է 1893 թվականին Շատուկ պողոտայում և ունեցել 264 կտոր գրականություն։ 1905 թվականին գրադարանը տեղափոխվել է նույն պողոտայի Կիտրեջ փողոցի վրա գտնվող նորակառույց Էնդրյու Կարնեգիի կողմից հիմնադրված աղյուսե շինություն, որի հողատարածքը նվիրաբերվել է Ֆրանսիս Շատուկի կնոջ՝ Ռոզա Շատուկի կողմից։ 1906 թվականի երկրաշարժի և բնակչության ալեկոծումների պատճառով գրադարանը բացեց իր մասնաճյուղերը ամոբղջ Բերքլիում։ Նոր կենտրոնական գրադարանը բացվեց 1934 թվականին և մինչև 2002 թվականի վերանորոգնումն ու վերաբացումն այն հանդիսացավ որպես կենտրոնական մասնաճյուղ[2]։

2012 թվականին ավարտվել է Կլերմոնտ և հյուսիսային մասնաճյուղերի վերակառուցումը, 2013 թվականին՝ հարավային մասնաճյուղի վերակառուցումը։ Վերակառուցումների ընթացքում շարժական Branch Van է եղել տեղակայված յուրաքանչյուր մասնաճյուղի մոտակայքում՝ ապահովելով գրադարանային գործունեության ընթացքը։

Բերքլիի հանրային գրադարանի բոլոր մասնաճյուղերը ապահովված են ինքնակառավարվող սարքերով. ընթերցողները տեսածրող սարքերի օգնությմաբ ստուգում են գրքերի ելքն ու մուտքը։ Ընթերցողները կարող են գրքեր պատվիրել կամ թարմացնել համացանցի օգնությամբ կամ հեռախոսով[3]։

Գործիքներ տրամադրող գրադարան խմբագրել

Համարվում է գործքներ տրամադրող եզակի գրադարաններից[2][4]։ Գործիքներ վերցնելու համար պետք է լինել 18 տարեկան և Բերքլիի բնակիչ[5]։

Տրամադրվում են հետևյալ գործքները՝ հարթաշուրթ, տարբեր մուրճեր, գայլիկոն, եռակցող սարքեր, թիեր, աստիճաններ, բետոնաշաղախիչներ և խորհրդատվություն։ Ձեռքի գործիքները կարելի է փոխառել 7-օրյա ժամկետով, ավելի հզոր գործիքները՝ 2 օրով։ Մեկ օր ուշացման վճարը 2 դոլար է փոքր գործիքի համար, 5 դոլար՝ մեծ գործիքի համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 «History of the Berkeley Public Library». Berkeley Public Library Foundation. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Berkeley Public Library, official site». Berkeley Public Library. Վերցված է 2007 թ․ փետրվարի 22-ին.
  4. : Նման ծառայություն եղել է Օհայոյում 1976 թվականին, Բերքլիում այն բացվել է 1979 թվականից և գործում է հարավային մասնաճյուղում
  5. «Tool Lending Library - How To Use It». Berkeley Public Library. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել