Փիթեր Գրին

դերասան

Փիթեր Գրին (անգլ.՝ Peter Greene, հոկտեմբերի 8, 1965(1965-10-08)[1], Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Դիմակը» և «Գլուխների որսորդը» ֆիլմերից։ Լինելով բնավորության դերասան՝ հիմնականում մարմնավորում է բացասական կերպարների։

Փիթեր Գրին
Peter Greene 2014.jpg
Ծնվել էհոկտեմբերի 8, 1965(1965-10-08)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՄոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան և կինոպրոդյուսեր

ԿենսագրությունԽմբագրել

Փիթեր Գրինը ծնվել է 1965 թվականի հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Մոնթքլեր քաղաքում։ Տասնհինգ տարեկան հասակում թողնելով ավագ դպրոցը՝ հեռացել է տնից և տեղափոխվել Նյու Յորք։ Լին Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտին միանալուց և իր դերասանական կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես պիցցա առաքող և բեռնատար մեքենայի վարորդ։ Ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ խաղացել է թատրոնում։

Գրինն իր դերասանական գործունեությունն սկսել է 25 տարեկանում՝ խաղալով «Hardball» հեռուստասերիալի դրվագում, այնուհետև դեր է ստացել «Անխուսափելիության օրենքը» ֆիլմում։ Փիթերը ճանաչման է արժանացել «Դիմակը» (Դորիան Թայրել), «Քրեական ընթերցվածք» (Զեդ) և «Ուղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմերում (Ռեդֆութ) ֆիլմերի շնորհիվ[2][3]։

1998 թվականին Premiere Magazine ամսագրում տպագրվել է Career high հոդվածը,որում անդրադարձ է կատարվել Գրինի՝ թմրամիջոցների (մասնավորապես հերոին) հետ կապված խնդիրներին[4]։ Դրանից կարճ ժամանակ անց նա անցել է թմրամոլության բուժման կուրս, բայց հետագայում պարբերաբար կրկին բախվել է այդ խնդրին[5]։

Իր արտաքինի շնորհիվ Փիթեր Գրինը կինոնկարների մեծ մասում մարմնավորել է բացասական կերպարների, ավազակների, թմրանյութեր վաճառողների, մարդասպանների, նախկին բանտարկյալների և չարագործ ոստիկանների[6][7][8][9]։

Կինոյում իր աշխատանքից բացի Գրինը նկարահանվել է մի շարք տեսահոլովակներոում, ինչպիսիք են՝ «Fed up» (House of Pain), «A,B,C’s» (Prodigy, Mobb Deep), «Give me a chance» և «Mechanix» (Danny Diablo), ինչպես նաև «U.F. Joes» (Saints)։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ս Hardball երիտասարդ
1992 ֆ Անխուսափելիության օրենք Laws of Gravity Ջիմմի
1993 ֆ Մաքուր, սափրված Clean, Shaven Փիթեր Վինտեր
1993 ֆ Վերջին դատաստանի գիշերը Judgment Night Սայքս
1994 ֆ Քրեական ընթերցվածք Pulp Fiction Զեդ
1994 ֆ Դիմակը The Mask Дориан Թայրել
1995 ֆ Ուղևորություն դեպի Հնդկաստան The Usual Suspects Ռեդֆուտ
1995 ֆ Շրջափակման մեջ 2։ Մութ տարածք Under Siege 2: Dark Territory ահաբեկիչ
1995 ֆ Bang Ադամ
1996 ֆ Ստոր հարված Lowball Ջոն
1996 ֆ Կոյոտ Coyote Run Քլիֆտոն Սանտեր/Բոսկո
1996 ֆ Հարուստի կինը The Rich Man's Wife Քոուլ Ուիլսոն
1996 ֆ Օձի հողը Snakeland Ջոնի
1997 ֆ Առանց արգելակների Do Me a Favor Թեդի
1997 ֆ Ստուգողական հարված Double Tap Նեշ
1997 ֆ Միայնակ մարդասպանի հետ Kiss & Tell Ջոն Ֆինիգան
1998 ֆ Հավերժական կեսգիշեր Permanent Midnight Գաս
1998 ֆ Սև կատվի վազքը Black Cat Run Դի Ջեյ Ուիլեր
1999 ֆ Վրեժի օրենքը Out in Fifty Թոնի Գրեյսոն
1999 ֆ Ադամանդե ոստիկանը Blue Streak Դիկոն
1999 ֆ Բոսը The Boss ավազակ
2000 ֆ Ստվերների ժամը Shadow Hours Սթիվ Էնդրիանսոն
2001 ֆ Ոչ ոքի երեխան Nobody's Baby Վեռն
2001 ս Օրենք և կարգ Law & Order Ֆրենսիս «Թեզ» Փարթել
2001 ֆ Ժամացույցի մեխանիզմ Ticker Արթի Փլուխինսկի
2001 ֆ Մարզման օր Training Day Ջեֆ
2001 ֆ Հանցագործության տեսարաններ Scenes of the Crime Ռիկ
2001 ֆ Մեռած շները ստում են Dead Dogs Lie Մարկուս Դևլին
2002 ֆ Ազդեցության տակ Under the Influence Ստեֆան Թալլի
2003 ֆ Ջենտլմեն Բ․ Gentleman B. Մեննի Բրին
2004 ֆ Սև ամպ Black Cloud Նորմ Օլսեն
2005 ֆ Խոստովանություն Confession Ուիլյամ Ֆլետչեր
2005 ֆ Աշխարհների պատերազմ War of the Worlds Մեթ Հերբերտ
2005 ֆ Զենքի ընկերներ Brothers in Arms Բերտ
2006 ֆ Խաղ վերջը End Game Ջեք Բոլդուին
2006 ֆ Love Hollywood Style Թեոդոր Կարուզո
2006 ֆ Վարակում։ Մահվան վիրուս Dead & Deader բժիծկ Սքոթ
2007 ս Սև Դոնելլիները The Black Donnellys Դերեք «Դոքի» Ֆարել
2007 ֆ Մարտիկի բռունցքը Lesser of Three Evils Ջոն ԼԱվ
2007 ֆ Ես զանգոմ եմ Ֆրենկին I'm Calling Frank Բոբի

Կաղապար:ВՖիլմում

2007 ֆ Բլում Bloom Ջիմ
2008 ֆ Ծաղրածու Clown ծաղրածու
2009 ֆ Կապույտ ասպետ Blue Knight Սերժանտ Դոնատո
2009 ս Կյանքը Մարսի վրա Life on Mars Ջիմի Մաքմանուս
2009 ֆ Մի՛ մոռացիր ինձ Forget Me Not բոյֆրենդ
2010 ֆ Caller ID խորհրդական
2010 ֆ Earthling Սվայներտ
2010 ս Արդարադատություն Justified Թոմաս Բաքլի
2010 ֆ Գլուխների որսորդը The Bounty Hunter Էռլ Մելեր
2010 ֆ Մի անգամ ընկածը Once Fallen Սոննի Կուգան
2010 ֆ Եվս մեկ անգամ Once More Ջեք
2011 ֆ Keep your enemies closer Ալեքս Դեքեր
2011 ֆ A Pornstar Is Born Ռոն Գոլդմեն
2011 ֆ Արոտավայր The Grasslands Ջոն
2011 ֆ Շանհայ հյուրանոց Shanghai Hotel Միստր Կապուցի
2012 ֆ Կոշկակար The Shoemaker Դատչի
2012 ս Հավայի 5.0 Hawaii Five-0 Ռիք Փիթերսոն
2012 ֆ Դաժան Brutal Կառլո Մորելլո
2012 ֆ The Kill Hole Փիթեր Քրեբս
2012 ֆ Երեխան The Child Մարտին Էնգլեր
2013 ֆ Checkmate, Keep Your Enemies Closer Ալեքս Դեքեր
2015 ֆ Սիրելի Լորեյն Sweet Lorraine Մարկուս
2016 ս Չիկագոյի ոստիկանություն Chicago P.D. Ռորի Ջենսեն
2016 ֆ Turnabout Լեո
2016 ֆ Նյու Յորք, Նյու Յորք Niu Yue Niu Yue Դաունի
2017 ս Still the King Հենկ Շենկ
2018 ս Sets Փիթեր Գրին
2018 ֆ Ստերի քաղաք City of Lies Ֆասուլո
2019 ս The Jersey Connection Ջորդան Բլեյն
2019 ֆ Սամիր Samir Վալենթայն
2019 ֆ Exit 0 գրող
2020 ֆ Body Brokers բժիշկ Ռիներ

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1993 Անկախ ոգի Լավագույն դերասան «Անխուսափելիության օրենքը» Առաջադրված

[10]

1994 Taormina International Film Festival Լավագույն դերասան «Մաքուր, սափրված» Հաղթանակ
2002 Phoenix Film Festival Լավագույն դերասանական կազմ «Մեռած շները ստում են» Հաղթանակ
2003 New York International Independent Film & Video Festival Լավագույն դերասան «Ազդեցության տակ» Հաղթանակ
2016 Philadelphia Independent Film Festival» Լավագույն ֆիլմ «Ինչ ցանես, այն էլ կհնձես» Հաղթանակ
Chain NYC Film Festival Երկրորդ պլանի լավագույն դերասան Հաղթանակ[11]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել