Վիլյամ Փեյջ (նկարիչ)

բրիտանացի գեղանկարիչ (1794 - 1872)
(Վերահղված է Փեյջ Վիլյամ (նկարիչ)ից)

Վիլյամ Փեյջ (անգլ.՝ William Page, 1794[1][2] - 1872[1][2]), բրիտանացի լանդշաֆտային նկարիչ։ 1812-1813 թվականներին հաճախել է Բրիտանիայի Արվեստների թագավորական ակադեմիայի դպրոց։ 1816-1824 թվականներին ճանապարհորդել է Հունաստանում և Օսմանյան կայսրությունում։ Ըստ որոշ ուսումնասիրությունների, 1826-31 և 1835-38 թվականներին այցելել է նաև Եվրոպայի և Միջին Արևելքի երկրներ։ Նա մասնագիտացած էր ճարտարապետական շինությունների ու լանդշաֆտային տեսարանների նկարչության մեջ։ Վիլյամ Փեյջի աշխատանքներում պահպանվել են նրա այցելած երկրների ճարտարապետական կոթողների ու տարբեր ժողովուրդների ազգային տարազով ներկայացուցիչների նկարներ։ Դրանցից մեկը, ստեղծված 1823 թվականին, ներկայացնում է Կոստանդնուպոլսում ապրող մի հայուհու։

Վիլյամ Փեյջ
անգլ.՝ William Page
Պոլսեցի հայուհու դիմանկար՝ ըստ Վիլյամ Փեյջի
Ծնվել է1794[1][2]
Վախճանվել է1872[1][2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (1813)[3]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, Ճարտարապետական գրաֆիկա և բնանկար
 William Page (1794-1872) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «William Page 1794-1872, Victorian Art History». www.avictorian.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  • Tate. «William Page 1794 – 1872». Tate (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  • «William (1794) Page Paintings for Sale». www.invaluable.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Text "William (1794) Page Art Value Price Guide" ignored (օգնություն)
  • «Bonhams : William Page (British, 1794-1872) Flight into Egypt 36 x 71 1/2in (91.4 x 181.6cm) (Painted circa 1859)». www.bonhams.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  • «After William Page (1794-1872) - Early 20th Century Watercolour, Chesne Geneva». www.sulisfineart.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
  • «William Page». www.artnet.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Text "artnet" ignored (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Փեյջ (նկարիչ)» հոդվածին։