Փարվին Էթեսամի (պարսկերեն՝ پروین اعتصامی, մարտի 16, 1907(1907-03-16)[1], Թավրիզ, Իրան - ապրիլի 5, 1941(1941-04-05), Թեհրան, Իրան), իրանցի բանաստեղծուհի[2][3]։

Փարվին Էթեսամի
Parvin E'tesami.jpg
Ծնվել էմարտի 16, 1907(1907-03-16)[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան
Վախճանվել էապրիլի 5, 1941(1941-04-05) (34 տարեկան)
Վախճանի վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրականագետ, գրադարանավար և գրող
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունIran Bethel School?
Commons-logo.svg Parvin E'tesami Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Փարվին Էթեսամին ծնվել է 1907 թվականին Թավրիզում։ Նրա հայրը՝ Միրզա Յուսուֆ Էթեսամին, եղել է Միրզա Իբրահիմ-խանի որդին։ Փարվինը ուներ չորս եղբայր, նրա մայրը մահացել է 1973 թվականին։ Մանկության տարիներին Փարվինը Էթեսամի ընտանիքի հետ տեղափոխվում է Թեհրան, որտեղ նա սովորում է դպրոցում և ուսումնասիրում արաբերեն։ 1924 թվականին ավարտում է դպրոցը, այնուհետև Թեհրանի աղջիկների ամերիկյան քոլեջը, հետո կանանց ամերիկյան բարձրագույն դպրոցը։ Հետագայում նա որոշ ժամանակ դասավանդում է դպրոգում։ Շատ է ճամփորդել։ 1934 թվականին ամուսնանում է հոր խորթ եղբոր հետ և տեղափոխվում Քերմանշահ քաղաք, սակայն այդ ամուսնությունը տևում է ընդամենը տաս շաբաթ, և նա նորից վերադառնում է Թեհրան։ 1938-1939 թվականներին Փարվին Էթեսամին մի քանի ամիս աշխատում է Դանեշ-Saraay-е 'Aal գրադարանում, որն այսօր Թարբիաթ Մոալլեմի համալսարանն է Թեհրանում։ Փարվինի հայրը մահացել է 1938 թվականին, իսկ ինքը՝ Փարվինը, մահացել է երեք տարի անց և թաղված է հոր կողքին Ղոմ քաղաքում[2]։

Փարվինի մոտ դեռևս յոթ կամ ութ տարեկանում ի հայտ են գալիս բանաստեղծական ընդունակություններ. հայրը պաշտպանում և քաջալերում էր նրան։ Հոր ղեկավարությամբ Փարվինը ուսումնասիրում է պարսկական և արաբական լեզվով դասական գրական ժառանգությունը։ 1921-1922 թվականներին պարսկական Բախար (Գարուն) ամսագրում լույս են տեսնում նրա վաղ շրջանի մի քանի բանաստեղծություններ։ 156 բանաստեղծություններից բաղկացած նրա առաջին գիրքը հրատարակվել է 1935 թվականին։ Նշանավոր բանաստեղծ և գիտնական Մոհամմադ Թաղի Բահարը գրել է այդ գրքի նախաբանը։ Նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը իր եղբայր՝ Աաբուլյա Էթեսամիի խմբագրությամբ, լույս է տեսել նրա մահից հետո 1941 թվականին։ Այն բաղկացած էր 209 տարբեր ոճի և ձևի ստեղծագործություններից, Գասիդեներ, Գազելներ և այլն։ Իր կարճ կյանքի ընթացքում Փարվինը մեծ ճանաչում ունեցավ իրանցիների շրջանում։ Փարվինի պոեզիան իր ձևով և բովանդակությամբ շարունակում էր պարսկական դասական գրականության ավանդույթները։ Նա անտեսում էր իրանական պոեզիայում մոդեռնիստական միտումները։ Պրոֆեսոր Հեշմատ Մոայադի խոսքերով նրա Safar-e ashk-ը համարվում է պարսկերեն լեզվով երբևէ գրված լավագույն բանաստեղծություններից մեկը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Heshmat Moayyad։ Parvin Etesami։ Encyclopædia Iranica։ Վերցված է April 4, 2010 
  3. C. Kramarae and D. Splender (2000)։ Routledge International Encyclopedia of Women: Global Women's Issues։ Routledge։ էջ 1273։ ISBN 0-415-92091-4