Փարիզի հուրը («Հանրապետության հաղթանակ»), Բորիս Ասաֆևի բալետը, որը բաղկացած է 4 գործողությունից և 7 տեսարանից ըստ (ըստ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի երաժշտական նյութի)։ Լիբրետոյի հեղինակները Վլադիմիր Դմիտրիևը և Նիկոլայ Վոլկովն են, գրված է ըստ Ֆ. Գրայի «Մարսելցիները» վեպ-ժամանակագրւթյան[1]։

Փարիզի հուրը
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ
Խորեոգրաֆ
ԿոմպոզիտորԲորիս Ասաֆև
Առաջին ներկայացումնոյեմբերի 7, 1932
Flames of Paris Վիքիպահեստում

Գործող անձինքԽմբագրել

  • Գասպար` գյուղացի
  • Ժաննա և Պիեր` նրա երեխաները
  • Ֆիլիպ և Ժերոմ` Մարսելի բնակիչներ
  • Ժիլբեր
  • Մարկիզ Կոստա դե Բորեգար
  • Կոմս Ժոֆրուա` նրա որդին
  • Մարկիզի կալվածքի կառավարիչ
  • Միրեյլ դե Պուատե` դերասանուհի
  • Անտուան Միստրալ` դերասան
  • Ամուր` պալատական թատրոնի դերասանուհի
  • Թագավոր Լուի XVI
  • Թագուհի Մարի Անտուանետ
  • Արարողապետ
  • Թերեզա
  • Յակոբինյան հռետոր
  • Ազգային գվարդիայի սերժանտ
  • Մարսելի բնակիչներ, փարիզցիներ, պալատականներ, տիկնայք, թագավորական գվարդիայի սպաներ, շվեյցարիացիներ, եգերներ։

ԼիբրետոԽմբագրել

Երաժշտաբեմական զարգացումը` ըստ գործողությունների։ Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում, 1791 թվականին։

ՆախաբանԽմբագրել

Առաջին գործողությունը բացվում է Մարսելի անտառային տեսարանով, որտեղ գյուղացի Գասպարը, նրա երեխաները, կինը և Պիեռը ցախ էին հավաքում։ Որսորդական եղջյուրների ձայնի ներքո հայտնվում է կոմս Ժոֆրուան` կալվածատիրոջ որդին։ Տեսնելով Ժաննային` կոմսը ցած դնելով իր հրացանը, փորձում էր գրկել աղջկան, վախեցած աղջկա բղավոցից գալիս է հայրը։ Նա վերցնում է ցած դրված հրացանը և ուղղում է կոմսի վրա։ Կոմսի սպասավորները և որսորդները բռնում են գյուղացուն և տանում են իրենց հետ։

Առաջին գործողությունԽմբագրել

Հաջորդ օրը քաղաքի հրապարակով պահակները Գասպարին բանտ էին տանում։ Ժաննան քաղաքացիներին պատմում էր, իր հայրը անմեղ է, իսկ մարկիզի ընտանիքը փախել է Փարիզ։ Բազմության զայրույթը մեծանում էր։ Ժողովուրդը զայրանում է ազնվականների գործողություններից և գրոհում է բանտը։ Պահակների հետ գործն ավարտելուց հետո բազմությունը կոտրում է բանտի դռները և ազատ է արձակում մարկիզ դե Բորեգարի գերիներին։ Բանտարկյալները ուրախ վազում էին դեպի ազատություն, Գասպարը հագցնում է փրյուգիական գլխադիրը (ազատության խորհրդանիշը) նիզակի վրա և խրում է այն հրապարակի մեջտեղում։ Սկսվում է Ֆարանդոլա պարը։ Ֆիլիպը, Ժերոմը և Ժաննան պարում են միասին` փորձելով բարդությամբ ու հնարամտությամբ գերազանցել միմյանց իրենց կողմից իմպրովիզացված «պայում»։ Ընդհանուր պարը ընդհատվում է թմբուկների ձայնից։ Պիեռը, Ժաննան և Ժերոմը հայտարարում են ժողովրդին, որ տեղի է ունենում կամավորների անդամագրում` ըմբոստացած Փարիզին օգնելու համար։ Խումբը ճանապարհվում է «Մարսելյեզի» ներքո։

Երկրորդ գործողությունԽմբագրել

Վերսալում մարկիզ դե Բորեգարը սպաներին պատմում է Մարսելում տեղի ունեցածի մասին։ Հնչում է սարաբանդա։ Թատերական երեկոյի ժամանակ հայտնվում են թագավորը և թագուհին, սպաները դիմավորում են նրանց, պոկում եռագույն ժապավենները և փոխարենը կպցնում են սպիտակ շուշաններով կոկարդներ` Բուրբոնների գերբը։ Թագավորի հեռանալուց հետո նրանք նամակ են գրում, խնդրելով` դիմադրել ըմբոստներին։ Պատուհանից հնչում է «Մարսելյեզը»։ Դերասան Միստրալը սեղանի վրայից գտնում է մոռացված փաստաթուղթ։ Վախենալով գաղտնիքի հրապարակումից` մարկիզը սպանում է Միստրալին, բայց նա մահվանից առաջ հասցնում է փաստաթուղթը փոխնցել Միրեյլ դե Պուատին։ Թաքցնելով հեղափոխականների պատռված եռագույն դրոշը` դերասանուհին լքում է պալատը։

Երրորդ գործողությունԽմբագրել

Գիշերային Փարիզ, հրապարակում կուտակվել է մարդկանց բազմությունը, զինված խմբեր մարզերից, այդ թվում` նաև Մարսելի, Օվերնի, Բասկի բնակիչները պատրաստվում էին պալատի գրոհմանը։ Վազում է Միրեյլ դե Պուատեն, նա պատմում է հեղափոխության դեմ դավադրության մասին։ Ժողովուրդը դուրս է բերում թագավորական զույգի խրտվիլակները, այս տեսարանի թեժ պահին հրապարակ են դուրս գալիս սպաները և մարկիզը։ Ժաննան ապտակում է մարկիզին։ Հնչում է «կարմանոլան», ելույթ են ունենում հռետորները, Ժողովուրդը հարձակվում է ազնվականների վրա։

Չորրորդ գործողությունԽմբագրել

«Հանրապետության հաղթանակի» մեծ տոնակատարություն, նախկին թագավորական պալատի ամբիոնին նոր ղեկավարություն է, մեծ շուքով նշվում է Թյուիլրիի գրավումը։

Հիմնական պարային համարների ցանկԽմբագրել

Առաջին գործողություն, երկրորդ տեսարան

Ֆարանդոլա

Պա-դե-կատր (Մարսելի բնակիչներ, Ժաննա և Պիեռ)

Երկրորդ գործողություն

Սարաբանդա

Պալատական բալետ «Արմիդա»

  • Արմիդայի և նրա շքախմբի ադաջիոն
  • Ամուրի պարը
  • Ռինալդոյի ելքը
  • Արմիդայի և Ռինալդոյի զուգապարը
  • Նրանց վարիացիան
  • Ընդհանուր պար

Չակոնա

Երրորդ գործողություն

Կոնտրդանս

Օվերնյան պար

Մարսելցիների պար

Բասկերի պար

Կարմանոլա

Չորրորդ գործողություն

Կարմանոլա

Պա-դե-դե

Ադաջիո` հանրապետության հաղթանակը

ԲեմադրություններԽմբագրել

Մարիինյան թատրոնԽմբագրել

Պրեմիերան` 1932 թվականի նոյեմբերի 7 Բեմադրող բալետմաստեր` Վասիլի Վայնոնեն, ռեժիսոր` Սերգեյ Ռադլով, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Վլադիմիր Դրանիշնիկով։

Գործող անձինք

Նոր խմբագրումը` 1936 թվական Բեմադրող բալետմայստեր` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Եվգենի Դուբինսկի։

Գործող անձինք

  • Ժաննա` Ֆեյա Բալաբինա
  • Ֆիլիպ` Նիկոլայ Զուբկովսկի

Չորրորդ գործողության հիգերորդ տեսարանի նոր խմբագրումը` 1950 թվական։

Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև և Վալերի Դորրեր։

Մեծ թատրոնԽմբագրել

Պրեմիերան` 1933 թվականի հունիսի 6-ին։

Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Յուրի Ֆայեր։

Գործող անձինք

  • Գասպար` Վլադիմիր Յաբցև (այնուհետև` Ալեքսանդր Չեկրեգին)
  • Ժաննա` Անաստասիա Աբրամովա (այնուհետև` Միննա Շմելկինա, Սուլամիֆ Մեսերեր)
  • Ֆիլիպ` Վախթանգ Ճաբուկիանի (այնուհետև Ալեքսանդր Ռուդենկո, Ասաֆ Մեսերեր, Ալեկսեյ Երմոլեև)
  • Ժերոմ` Վիկտոր Ցապլին (այնուհետև` Ալեքսանդր Ցարման, Պյոտր Գուսև)
  • Դիանա Միրել` Մարինա Սեմյոնովա (այնուհետև` Նինա Պոդգորեցկայա, Վերա Վասիլևա)
  • Անտուան Միստրալ` Միխաիլ Գաբովիչ (այնուհետև` Վլադիմիր Գոլուբին, Ալեքսեյ Ժուկով)
  • Թերեզա` Նադեժդա Կապուստինա (այնուհետև` Թամարա Տկաչենկո)
  • Դերասան տոնակատարության ժամանակ` Ալեքսեյ ժուկով (այնուհետև` Վլադիմիր Գոլուբին, Լև Պոսպոխին)
  • Ամուր` Օլգա Լեպեշինսկայա (այնուհետև` Իրինա Չարնոցկայա)

Ներկայացումը ցուցադրվել է 48 անգամ, վերջին ցուցադրությունը եղել է 1938 թվականի մարտի 18-ին։

Նոր խմբագրումը` 1947 թվականի ապրիլի 9։

Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Յուրի Ֆայեր։

Գործող անձինք

  • Գյուղացի Գասպար` Լև Պոսպեխին (այնուհետև Նիկոլայ Գերբեր, Ալեքսանդր Ռադունսկիյ)
  • Գասպարի դուստրը Ժաննան` Օլգա Լեպեշինսկայա (այնուհետև` Սուլամիֆ Մեսերեր, Մուզա Գոտլիբ)
  • Մարսելցի Ֆիլիպ` Ալեքսեյ Երմոլաև (այնուհետև` Ասաֆ Մասերեր)
  • Մարսելցի Ժերոմ` Վիկտոր Ցապլին (այնուհետև` Ալեքսանդր Ցարմին)
  • Դերասանուհի Դիանա Միրել` Սոֆյա Գոլովկինա (այնուհետև` Իրինա Տիխոմիրովնա, Վալենտինա Լոպուխինա, Գալիանա Պետրովնա, Ելենա Չիկվաիձ)
  • Դերասան Անտուան Միստրալ` Վյաչեսլավ Գոլուբին (այնուհետև` Ալեքսանդր Ռուդենկո)
  • Բասկ Թերեզա` Նադեժդա Կապուստինա (այնուհետև` Վալենտինա Գալեցկայա, Թամարա Տկաչենկո, Յադվիգա Սանգովիչ)
  • Տոնակատարության ժամանակ դերասան` Ալեքսանդր Լապաուրի (այնուհետև` Վլադիմիր Գոլուբին)
  • Ամուր` Տատյանա Բեսսմերտովնա (այնուհետև` Նատալյա Օռլովսկայա, Թամարա Տուչնինա)

Խմբագրումը` 1960 թվականի մարտի 18

Բեմադրող նկարիչ` Վասիլի Վայնոնեն, բեմադրությունը` Լև Պոսպեխինի և Թամարա Նիկիտինայի, բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դմիտրիև, բեմադրող դիրիժոր` Յուրի Ֆայեր։

Գործող անձինք

  • Ժաննա ` Օլգա Լեպեշինսկայա (այնուհետև` Մարգարիտա Գիրյավենկո (Սմիրնովա), Եկատիրինա Մաքսիմովա, Լյուդմիլա Բոգոմոլովա, Նինա Սորոկինա)
  • Ֆիլիպ` Գեորգի Ֆարմանյանց (այնուհետև` Միխայիլ Լավրովսկի, Գենադի Լեդյախ)
  • Ժերոմ` Գեորգի Սոլովյով (այնուհետև` Անդրեյ Կրամաևսկիյ, Վալերի Անտոնով)
  • Դիանա Միրել` Ռաիսա Ստրուչկովա (այնուհետև` Նինա Տիմոֆեևա, Նատալյա Տաբորկո, Մարինա Կոնդրատևա)
  • Անտուան Միստրալ` Յուրի Ժդանով (այնուհետև` Բորիս Խոխլով, Վլադիմիր Նիկոնով, Պյոտր Խոմուտով)
  • Բասկ Թերեզա` Սուսաննա Զվյագինա (այնուհետև` Լարիսա Դմիտրիևա, Յուլամեյ Սկոտ)
  • Տոնակատարության ժամանակ դերասան` Ալեքսանդր Լապաուրի (այնուհետև` Վիկտոր Սմիրնովա)
  • Ամուր` Իրինա Զոտովա (այնուհետև` Տատյանա Պոպկո, Ալլա Շչերբինինա)

Ներկայացումը ցուցադրվել է 63 անգամ, վերջին ցուցադրությունը եղել է 1964 թվականի հունվարի 31-ին։

Նոր բեմադրությունը` 2008 թվականի հունիսի 3

Երկու գործողությամբ բալետ։ Լիբրետոն` Ալեքսանդր Բելինսկովի և Ալեքսեյ Ռատմանսկովի` Նիկոլայ Վոլկովի և Վլադիմիր Դմիտրիևի լիբրետոյի հիման վրա և օգտագործմամբ։ Խորեոգրաֆիան` Ալեքսեյ Ռատմանսկովու` օգտագործելով Վասիլի Վայնոնենի խորեոգրաֆիան։ Բեմադրող նկարիչ` Իլյա Ուտկին և Եվգենի Մոնախով, հագուստի դիզայներ` Ելենա Մարկովսկայա, լուսային էֆեկտների դիզայներ` Դամիր Իսմագիլով, բեմադրող դիրիժոր` Պավել Սորոկին։

Գործող անձինք

  • Գասպարի և Լյուսիլի դուստր Ժաննա` Մարիա Ալեքսանդրովա (այնուհետև` Նատալյա Օսիպովա, Եկատիրինա Շիպուլինա, Անաստասիա Մեսկովա)
  • Նրա եղբայրը` Ժերոմ` Դենիս Սավին (այնուհետև` Վյաչեսլավ Լոպատին, Անդրեյ Մերկուրև)
  • Մարսելցի Ֆիլիպ` Ալեքսանդր Վոլչկով (այնուհետև` Իվան Վասիլև (բալետի արտիստ), Վլադիսլավ Լանտրատով, Միխաիլ Լոբուխին)
  • Մարկիզ Կոստա դե Բորեգար` Վլադիմիր Նեպորոժնի (այնուհետև` Յուրի Կլևցով)
  • Նրա աղջիկը` Ադելինա` Նինա Կապցովա (այնուհետև` Անաստասիա Գորյաչևա, Աննա Նիկուլինա, Աննա Ռեբեցկայա, Անաստասիա Յացենկո)
  • Դերասանուհի Միրեյ դե Պուատե` Աննա Անտոնիչևա (այնուհետև` Եկատերինա Կրիսանովա, Եկատիրինա Շիպուլինա, Նելլի Կոբախիձե, Անժելինա Վորոնցովա)
  • Դերասան Անտուան Միստրալ` Ռուսլան Սկվորցով (այնուհետև` Յուրի Բառանով, Արտեմ Յաչմենիկով, Արտյոմ Օվչարենկո, Դենիս Ռոդկին)
  • Պառավ Ժարկաս` Յուլիանա Մալխասյանց (այնուհետև` Իրինա Զիբրովա)
  • Մարսելցիների ղեկավար Ժիլբեր` Ալեքսանդր Վարաբյով (այնուհետև` Վիտալի Բիկտիմիրով)
  • Թագավոր Լուի XVI` Գենադի Յանին (այնուհետև` Վլադիմիր Ավդեև)
  • Թագուհի Մարիա Անտուանետա` Լյուդմիլա Սեմենյակա (այնուհետև` Օլգա Սուվորովա, Ելենա Բոկանովա, Վիկտորիա Յակուշևա (Օսիպովա))
  • Գյուղացի Գասպար` Անդրեյ Սիտնիկով (այնուհետև` Ալեքսանդր Պետուխով)
  • Ամուրը «Ռինալդո և Արմիդա» բալետում` Եկատիրինա Կրասինովա (այնուհետև` Անաստասիա Ստաշկևիչ, Աննա Օկունևա, Դարյա Խոխլովա)

Բեմադրություններ այլ թատրոններումԽմբագրել

  • 1950 թվական` Սվերդլովսկի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Գ. Ի. Դավիթաշվիլի
  • 1950 թվական` Հունգարիայի օպերային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Վասիլի Վայնոնեն
  • 1952 թվական` Սլովակիայի ազգային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Վ. Ռեմար
  • 1952 թվական` Կոշիցեի պետական թատրոն, բեմադրող բալետմաստեր` Մ. Կուրա
  • 1953 թվական` Լայպցիգի օպերային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Լ. Գրուբեր
  • 1954 թվական` Պերմի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Տ. Ե. Ռամոնովա
  • 1954 թվական` Խարկովսկու օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Ի. Կ. Կովտունով
  • 1956 թվական` Չեխոսլովակիայի ազգային թատրոն, բեմադրող բալետմաստեր` լ. Օգոուն
  • 1956 թվական` Չեխոսլովակիայի ազգային թատրոն, բեմադրող բալետմաստեր` Յ. Ներմուտ
  • 1971 թվական` Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոն, բեմադրող բալետմաստեր` Յուրի Դրուժինին (ըստ Վոյնոնենի)

Բեմադրությունը Միխայլովսկի թատրոնումԽմբագրել

2013 թվականի հուլիսի 22

Բալետ` երեք գործողությամբ

Լիբրետոն` Նիկոլայ Վոլկովի և Վլադիմիր Դմիտրիևի, ըստ Միխայիլ Մեսերերի խմբագրության, բեմանկարչությունը և հագուստը` Վլադիմիր Դմիտրիևի, Վյաչեսլավ Օկունևի խմբագրությամբ, խորեոգրաֆիան` Վասիլի Վայնոնենի, Միխայիլ Մեսերերի խմբագրությամն, բեմադրող բալետմայստեր` Միխայիլ Մեսերեր, բեմադրող դիրիժոր` Վալերի Օվսյանիկով։

Գործող անձինք

  • Գյուղացի Գասպար` Անդրեյ Բրեգվաձե (այնուհետև` Ռոման Պետուխով)
  • Նրա դուստր ժաննա` Օքսանա Բոնդարևա (այնուհետև` Անժելինա Վորոնցովա, Անաստասիա Լոմաչենկովա)
  • Ժակ, նրա որդին` Ալեքսանդրա Բատուրինա (այնուհետև` Իլյուշա Բլեդնիխ)
  • Մարսելցի Ֆիլիպ` Իվան Վասիլև (այնուհետև` Իվան Զայցև, Դենիս Մատվիենկո)
  • Մարկիզ դե Բորեգար` Միխայիլ Վենշչիկով
  • Դերասանուհի Դիանա Միրեյ` Անժելինա Վորոնցովա (այնուհետև Եկատերինա Բորչենկո, Սաբինա Յապարովա, Իրինա Պերեն)
  • Դերասան Անտուան Միստրալ` Վիկտոր Լեբեդև (այնուհետև` Նիկոլայ Կորիպաև, Լեոնիդ Սարաֆանով)
  • Բասկ Թերեզա` Մարիամ Ուգրեխելիդզե (այնուհետև` Քրիստինա Մախվիլադձե)
  • Թագավոր Լուի XVI` Ալեքսեյ Մալախով
  • Թագուհի Մարիա Անտուանետա` Զվեզդանա Մարտինա (այնուհետև` Էմիլիա Մակուշ)
  • Տոնակատարության ժամանակ դերասան` Մարատ Շեմիունով
  • Ամուր` Աննա Կուլիգինա (այնուհետև` Վերոնիկա Իգնատևա)

ՄատենագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [www.pro-ballet.ru/html/p/plam8-parija.html Пламя Парижа] // Русский балет: Энциклопедия. — М.: Большая российская энциклопедия, Согласие, 1997.]

Արտաքին հղումներԽմբագրել