Փառնակես

հայ դրամատուրգ, ուսուցիչ

Փառնակես (Մակար Տեր-Սարգսյան, մարտի 28, 1850(1850-03-28), Աստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1912(1912-12-09), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ դրամատուրգ, ուսուցիչ։

Փառնակես
Ծնվել էմարտի 28, 1850(1850-03-28)
ԾննդավայրԱստապատ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1912(1912-12-09) (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդրամատուրգ և ուսուցիչ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1872)
Փառնակես Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Մակար Տեր-Սարգսյանը ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղում։ 1872 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ուսուցչություն է արել Ալեքսանդրապոլում, Երևանում։ Գրել է մոտ 20 վոդևիլ ու կատակ («Խոլերա», «Նիսիա» («Չուտողի մալը ուտողին հալալ ա»), «Դասախոսություն», «Կկակղես, կուտես», «Ապուշներ», «Երկու կրակի մեջ» և այլն), որոնք ժամանակին բեմադրվել են՝ նպաստելով հայ թատրոնի զարգացմանը։ Ստեղծագործություններում պատկերված են Երևանի նահանգի կյանքն ու կենցաղը, ծաղրված մարդկային թուլությունները, անտարբերությունը լուսավորության ու կրթության նկատմամբ[2][3]։

Մահացել է 1912 թվականին, Երևանում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Խոլերա
  • Նիսիա («Չուտողի մալը ուտողին հալալ ա»)
  • Դասախոսություն
  • Կը կակղես, կուտես
  • Ապուշներ
  • Երկու կրակի մեջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Փառնակես». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2007
  3. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում, Փառնակես, (1850-1912) (Personal Name)». www.armunicat.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։