Փամբակ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)

Փամբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Փամբակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Մակերես17 կմ²
ԲԾՄ1985 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն548 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փամբակ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Փամբակ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Փամբակ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Փամբակ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 27 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափին։

Նախկինում Ղուշչի Դարասի անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փամբակի մշտական բնակչությունը կազմել է 548, առկա բնակչությունը՝ 469 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], այնուհետ` Ադրբեջանի Դաշքեսան քաղաքից բռնագաղթած հայերով[6]։ Փամբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 166 մարդ [7]
1897 283 մարդ [7]
1926 349 մարդ [7]
1939 532 մարդ [7]
1959 708 մարդ [7]
1970 1110 մարդ [7]
1979 1427 մարդ [7]
1989 380 մարդ [7]
2001 590 մարդ [7]
2011 548 մարդ [2]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 589
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 225
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 201. — 184 p.