Փաթիլ (իսպ.՝ Copito de Nieve, կատ.՝ Floquet de Neu, 1964, Հասարակածային Գվինեա - նոյեմբերի 24, 2003(2003-11-24), Բարսելոնայի կենդանաբանական այգի), աշխարհում հայտնի միակ ալբինոս գորիլան։ 1966 թվականից մինչև իր մահն ապրել է իսպանական Բարսելոնա քաղաքի կենդանաբանական այգում[1][2]։

Փաթիլ գորիլան

Նկարագրություն խմբագրել

Փաթիլ գորիլլան 1993 թվականին, Բարսելոնայի կենդանաբանական այգի

Փաթիլը պատկանում էր արևմտյան հարթավայրային գորիլլա ցեղատեսակին։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրան բռնել են 1966 թվականին իսպանական Գվինեայի տարածքում և վաճառել Բարսելոնային[3]։ Ի սկզբանե ֆանգերի լեզվով, որով խոսում էր գորիլային բռնած որսորդը, նրան անվանել են Նֆումու Նգուի (Nfumu Ngui), որը բառացի նշանակում է «սպիտակ գորիլա»։

Կենդանու ձեռքբերման համար կենդանաբանական այգին ծախսել է 15 000 պեսետա[4], ինչը, ըստ որոշ աղբյուրների, Փաթիլին դարձրել է երբևէ որևէ կառույցի կողմից ձեռք բերված ամենաթանկարժեք կենդանին։ Բռնելու պահին նա գնահատվել է մոտ երկու տարեկան[5]։ Որոշ ժամանակ անց Փաթիլը մեծ հայտնիություն է ձեռք բերել ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ արևմտյան աշխարհում։ Նրա պատկերը տպագրվում էր բացիկների և ուղեցույցների վրա։ Նա դարձել է Բարսելոնայի կենդանաբանական այգու ոչ պաշտոնական խորհրդանիշը, նրա մասին նկարահանվել են մի շարք փաստագրական ֆիլմեր։

Փաթիլն ընդհանուր առմամբ երեք էգից ունեցել է 21 ձագ, որոնցից որևէ մեկը ալբինոս չի եղել։ Ըստ ուսումնասիրողների՝ Փաթիլի ալբինիզմը կապված էր ինբրիդինգի (արյունակից առանձնյակների՝ եղբայրների և քույրերի, ծնողների և սերնդի խաչասերումից առաջացած ցեղատեսակ) հետ[6]։ 1980 թվականի վերջին Լոնդոնի կենդանաբանական այգու գիտնականներն ուսումնասիրում էին Փաթիլի բջիջներից նույն ցեղատեսակի ստացման հավանականությունը, սակայն փորձն ավարտվել է անհաջողությամբ։

Մահ խմբագրել

2001 թվականին Փաթիլը հիվանդացել է մաշկի քաղցկեղի անսովոր տեսակով, որը հավանաբար կապված է եղել նրա ալբինիզմի հետ։ 2003 թվականին նրան ենթարկել են Էֆթանազիայի[7][8]։ Փաթիլն ապրել է գրեթե 40 տարի (գորիլաները ապրում են միջինում 30-50 տարի)։

Հիշատակ խմբագրել

Փաթիլի պատվին է կոչվել (95962) Կոպիտո աստերոիդը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Albino animals: from Snowflake the white gorilla to White Diamond the alligator». telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. Sorokanich, Lara (2013 թ․ հունիսի 18). «Albino Gorilla Was Result of Inbreeding». nationalgeographic.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Copito de nieve, el único gorila albino del mundo. El Mundo.es.
  4. La muerte de Copito de Nieve. En memoria.com.
  5. The White Gorilla (Gorilla g. gorilla) At Barcelona Zoo // International Zoo Yearbook. — London: Zoological Society of London, 1967. — Т. Vol. XIII. — С. 196.
  6. Snowflake the Albino Gorilla Got White Fur Due to Inbreeding — AOL On
  7. Staff writers (2003 թ․ սեպտեմբերի 22). «Albino gorilla dying of skin cancer». BBC News. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  8. «В Испании умерла единственная в мире горилла-альбинос». Телеканал НТВ. 2003 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Asteroide Copito de Nieve»

Արտաքին հղումներ խմբագրել