Անաստասիա Ցվետաևա (գրող)

Անաստասիա Իվանովնա Ցվետաևա (ռուս.՝ Анастасия Ивановна Цветаева, սեպտեմբերի 14, 1894(1894-09-14)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող։

Անաստասիա Ցվետաևա
Ծնվել էսեպտեմբերի 14, 1894(1894-09-14)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1993(1993-09-05)[2] (98 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և հիշատակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԺանրերՆովել
 Anastasia Tsvetayeva Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անաստասիա Ցվետաևա (այլ կիրառումներ)

Պրոֆեսոր Իվան Ցվետաևի դուստրը, Մարինա Ցվետաևայի կրտսեր քույրը։

Կենսագրություն խմբագրել

Անաստասիա Ցվետաևան (ընտանիքում նրան անվանել են Ասյա) ծնվել է 1894 թվականին Մոսկվայում, թանգարանային գործիչ պրոֆեսոր Իվան Ցվետաևի ընտանիքում։ Ինչպես քույրը Մարիան, նա նույնպես նախնական կրթությունն ստացել է տանը, այնուհետև հաճախել է Մ․ Տ․ Բրյուխոնենկոյի աղջիկների դպրոց[3]։ 1902-1905 թթ․ աղջիկները ապրել են Արևմտյան Եվրոպայում՝ սովորելով Շվեցարիայի և Գերմանիայի մասնավոր գիշերօթիկ դպրոցներում։ Այնուհետև ապրել են Յալթայում։ Մոր մահից հետո 1906 թ․ վերադարձել են Մոսկվա։

1912 թ․ Ցվետաևան ամուսնանում է 19-ամյա Բորիս Տրուխաչյովի հետ[4]։ Նույն թվականի օգոստոսի 9-ին ծնվում է նրանց որդին Անդրեյը (մահացել է 1993 թ․ հունվարի 31-ին)[5]։ 1914 թ․ նրանց ամուսնությունն փլուզվում է, և 1915 թ․ աշնանը Ցվետաևան կրկին ամուսնանում է Մավրիկի Մինցի հետ ու տեղափոխում նրա մոտ Ալեքսանդրով[6]։ Ընտանեկան կյանքը չի խանգարում Անաստասիային զբաղվել գրականությամբ։ 1915 թ․ լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ տոգորված Նիցշեյի փիլիսոփայական ոգով, որը կոչվում էր «Թագավորական մտորումներ»։

1917 թ․ հեղափոխությունից հետո Ցվետաևա քույրերը Մաքսիմիլիան Վոլոշինի հրավերով մեկնեցին Ղրիմ։ Ապրում էին նրա տանը։ 1917 թ․ հուլիսի 18-ին Ղրիմում դիզենտերիայից մահանում է Ցվետաևայի 1 տարեկան որդին[7]։ 1920-ական թթ․ սկզբին Ցվետաևան վերադառնում է Մոսկվա, ապրում է պատահական աշխատանքներով, սակայն շարունակում է գրել։ 1921 թ․ Միխայիլ Գերշենզոնի և Նիկոլայ Բերդյայևի առաջարկությամբ նրան ընդունում են գրողների միություն։ 1924 թ․ հուլիսի 23-ին Բորիս Պաստեռնակը գրում է կնոջը՝ Եվգենիյա Պաստեռնակին[8]

  Մարինա Ցվետաևան ունի մի քույր Անաստասիա անունով։ Նա շատ խելացի է։ Նա նույնպես գրող է, ուղղակի միայն արձակ է գրում։ Հիմա նա բարեպաշտ է դարձել և մեղքի նման է նայում անգամ Մարինայի պոեզիային, նա մեծ պերճախոսությամբ առարկում էր իմ համեստ հայտարարություններին։
- Բորիս Պաստեռնակ[9]
 

1927 թ․ Ցվետաևան ավարտում է իր «Քաղցած էպոս» գիրքը, բայց չի կարողանում հրատարակել։ Նույն ճակատագրին արժանացավ նաև նրա «Սոս կամ կարիճի համաստեղություն» վեպը։ 1933 թ․ Անաստասիան Մոսկվայում ձերբակալվեց Բ․ Զուբակինի հետ կապված լինելու համար։ Բորիս Պասռեռնակի, Մաքսիմ Գորկու ջանքերով նրան 64 օր հետո ազատ արձակվեց։ 1933 թ․ մինչ 1937 թ․ օգոստոսի 31-ը աշխատել է որպես գերմաներենի ուսուցչուհի մոսկովյան տարածաշրջանային օտար լեզուների ռազմական բաժանմունքում[10]։ 1937 թ․ սեպտեմբերի 30-ին Ցվետաևային կրկին ձերբակալեցին որդու և հարսի հետ միասին, որոնք նույնպես գտնվում էին նրա տանը։ Երկրորդ ձերբակալության ժամանակ առգրավեցին բանաստեղծուհու բոլոր գրվածքները և վերացրեցին[11]։ Քննության ժամանակ նրան չէին թողնում քնել։ 1938 թ․ հունվարի 10-ին Ա․ Ցվետաևան դատապարտվեց 10 տարի ազատազրկման աշխատանքային ճամբարում՝ մեղադրվելով «հակահեղափոխական պրոպագանդայի և ագիտացիայի մեջ մասնակցություն ունենալու» մեջ[12], ուղարկվել է Բամլագ (այնուհետև Ամուրլագ)։ Պատվերով նկարել է ավելի քան 900 դատապարտյալների դիմանկարներ, գրել է բանաստեղծություններ։ Ա․ Տուրխաչովը դատապարտվեց 10 տարի ազատազրկման «հակահեղափոխական քարոզչության» համար[13]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսինը՝ Բորիս Տուրխաչով (1893-1919)
  • Որդին՝ Անդրեյ Տուրխաչով (09 օգոստոս (27 հուլիս), 1912 - 31 հունվար, 1993)
  • Թոռնուհիները՝ Մարգարիտա
  • Երկրորդ ամուսինը՝ Մավրիկի Ալեքսանդրովիչ Մինց (1886-1917), ինժեներ
  • Որդին՝ Ալեքսեյ Մինց (1916 - 1917)

Երկեր խմբագրել

Գրքեր խմբագրել

  • «Անաստասիա Ցվետաևայի նամակագրությունը Սոֆյա Լոբինսկայի հետ»
  • «Հրաշքների և հրաշալիի մասին», Մոսկվա, 1991

Ֆիլմ խմբագրել

Մարինա Գոլդովսկայի նկարահանած վավերագրական ֆիլմը 1989 թ․ Անաստասիա Ցվետաևայի մասին «Ես իննսուն տարեկան եմ, բայց դեռ թեթև է քայլվածքս...»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://yandex.ru/archive/catalog/5424640c-a803-4aa2-8b13-8279bcfbfb92/27
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Частная женская гимназия М. Т. Брюхоненко (20.08.2004). Проверено 8 июля 2011. Архивировано из первоисточника 24 августа 2011.
  4. ↑ С. А. Айдинян. Хронологический обзор жизни и творчества А. И. Цветаевой (рус.) (Литературно-художественный музей М. и А. Цветаевых в г. Александрове). Проверено 8 июня 2011. Архивировано из первоисточника 26 августа 2011. — М.: АКПРЕСС, 2010. — 176 с. ISBN 978-5-91293-065-2
  5. А. И. Цветаева. Памятник сыну — //Сб. «Памятник сыну». — М.: Дом-музей Марины Цветаевой, 1999, 160 с. — ISBN 5-93015-010-9 Ольга Трухачёва. Была в его жизни сказка — //А. Б. Трухачёв. Сказка о больной слонихе, о лисе-франтихе и о деве-крокодилке с талией, как рюмка — М.:Дом-музей Марины Цветаевой, 2012, 36 с.
  6. Перейти к: 1 2 Анастасия Цветаева. Воспоминания. — М.: «Изограф», 1995. 864 с.
  7. «Там у Пра и Макса 18 июля 1917 года умер в пять дней от дизентерии Алеша». (Цветаева А. Воспоминания / Послесл. В. Глоцера / Худож. оформл. А. Анно / 6-е изд., исправл. и доп. М., 2005. С. 614)
  8. Существованья ткань сквозная. Борис Пастернак. Переписка с Евгенией Пастернак — М.: НЛО, 1998, 592 с., — с. 97
  9. ↑ Существованья ткань сквозная. Борис Пастернак. Переписка с Евгенией Пастернак — М.: НЛО, 1998, 592 с., — с. 97
  10. Центральный государственный архив Московской области, фонд 6538, оп. 1, д. 40, л. 8
  11. «А в 1937 году — это было в Тарусе — приехал ко мне сын с невестой. Арестовали и меня и сына». (Донская Д. Анастасия Цветаева. Штрихи к портрету (дневниковые записи). М., 2002. С. 8).
  12. Т. Мельникова. Тарусским страницам полвека!
  13. В. В. Соловьев. С надеждой, верой и любовью. (Воспоминания о встречах с А. И. Цветаевой и её сыном А. Б. Трухачевым) — //Сб. «Памятник сыну». — М.:Дом-музей Марины Цветаевой, 1999, 160 с. — ISBN 5-93015-010-9

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Ցվետաևա (գրող)» հոդվածին։