Իվան Վլադիմիրովիչ Ցվետաև (ռուս.՝ Иван Владимирович Цветаев, մայիսի 4 (16), 1847[1], Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1913, Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս գիտնական, պատմաբան, հնագետ, բանասեր և արվեստագետ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1904 թվականից դասական բանասիրության և հնագիտության կարգով), Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1877 թվականից), գաղտնի խորհրդական, Մոսկվայի կայսերական համալսարանին առընթեր Ալեքսանդր III կայսեր անվան գեղեցիկ արվեստների թանգարանի ստեղծողն ու առաջին տնօրենը (ներկայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանՄարինա և Անաստասիա Ցվետաևաների հայրը։

Իվան Ցվետաև
Ծնվել էմայիսի 4 (16), 1847[1]
Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 12), 1913 (66 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան, Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան[3] և Վարշավայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն, հնագիտություն, բանասիրություն և արվեստագիտություն
Պաշտոն(ներ)դոցենտ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերSt. Vladimir Seminary Feofanovskaya?, Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ (1870) և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարNikolay Blagoveshchensky? և Karl Lugebil?
Հայտնի աշակերտներNikolay Radtsig? և Q62712541?
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Աննայի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Իտալիայի թագի շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
Ամուսին(ներ)Վարվարա Իլովայսկայա և Marija Aleksandrowna Meyn?
Երեխա(ներ)Մարինա Ցվետաևա[4], Valerii︠a︡ Ivanovna T︠S︡vetaeva?, Անաստասիա Ցվետաևա և Andrey Tsvetayev?
 Ivan Tsvetaev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Իվան Ցվետաևի կիսանդրին Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, հեղինակ՝ Ալեքսանդր Բուրգանով

Իվան Ցվետաևը ծնվել է գյուղական քահանա Վլադիմիր Վասիլևիչ Ցվետաևի (1818-1884) և նրա կնոջ՝ Եկատերինա Վասիլևնայի (1824-1859) ընտանիքում։ Մայրը վաղ է մահացել, հայրը միայնակ է դաստիարակել չորս որդիներին՝ հետագայում նրանց ուղղորդելով դեպի հոգևոր գործունեություն։ Իվան Ցվետաևը վեց տարի սովորել է Շույայի հոգևոր ուսումնարանում, ապա ևս վեց տարի՝ Վլադիմիրի հոգևոր սեմինարիայում։ Դրանից հետո նա ընդունվել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիա, բայց առողջական վիճակի պատճառով հեռացել է այնտեղից ու տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դասական բաժին։ Համալսարանն ավարտել է 1870 թվականին թեկնածուի աստիճանով։ 1871 թվականից դասավանդել է հունարեն Սանկտ Պետերբուրգի 3-րդ գիմնազիայում, իսկ 1872 թվականին դարձել է Վարշավայի համալսարանի դոցենտ։ Այնտեղ էլ պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն՝ «Cornelii Taciti Germania. I. Опыт критического обозрения текста» («Cornelii Taciti Germania։ I։ Տեքստի քննադատական մեկնաբանության փորձ», Վարշավա, 1873)։ 1874 թվականին մեկնել է արտասահմանյան գործուղման Իտալիա՝ ուսումնասիրելու հին իտալական լեզուներն ու գիրը։

1876 թվականին դարձել է Կիևի Սուրբ Վլադիմիրի կայսերական համալսարանի դոցենտ, իսկ մեկ տարի անց հրավիրվել է Մոսկվայի համալսարան՝ դասավանդելու լատիներեն հռոմեական բանասիրության ամբիոնում։

Կնոջ՝ Վարվառա Իլովայսկայայի ազդեցությամբ թողել է հնագույն բանասիրությամբ զբաղվելն ու անցել «հնագույն գրականությունից անտիկ երկերի»[5]։ 1881 թվականից Իվան Ցվետաևն աշխատել է Մոսկվայի Ռումյանցևի և Հանրային թանգարաններում։

1901 թվականից մինչև 1910 թվականը եղել է Ռումյանցևյան թանգարանի տնօրեն։ 1910 թվականին՝ Ռումյանցևյան թանգարանի փորագրանկարների բաժնում տեղի ունեցած գողությունից հետո ժողովրդական լուսավորության նախարար Ալեքսանդր Շվարցն Իվան Ցվետաևի դեմ ծառայողական անփութության համար մեղադրանք է ներկայացրել կառավարող խորհրդի քրեական դատարան։ Ռևիզորները ղեկավարությանը ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող զեկուցումներ։ Սակայն մեղադրական փաստաթղթերը չեն համոզել սենատին, և Ցվետաևին պաշտոնից ազատելն ու դատական հետաքննության նշանակումը աջակցություն չեն գտել։ Ցվետաևն իրեն պաշտպանելու համար գրել և սենատին է ներկայացրել «Մոսկվայի Հանրային և Ռումյանցևյան թանգարաններ։ Վիճելի հարցեր։ Այդ թանգարանների նախկին տնօրեն Ի․ Ցվետաևի ինքնապաշտպանության փորձը» (ռուս.՝ «Московский Публичный и Румянцевский Музеи. Спорные вопросы. Опыт самозащиты И. Цветаева, бывшего директора сих Музеев», Մոսկվա, Դրեզդեն, 1910) գիրքը։ Դատական գործը դադարեցվել է[6]։

1888 թվականին Իվան Ցվետաևն ընտրվել է Բոլոնիայի համալսարանի պատվավոր անդամ։ 1889 թվականին տեղափոխվել է աշխատելու Մոսկվայի համասարանի արվեստի պատմության և տեսության ամբինում։ 1898 թվականին արժանացել է Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչման[7]։ Որոշ ժամանակ սերտ համագործակցել է «Филологическое обозрение» ամսագրի հետ։

1894 թվականին՝ ռուս նկարիչների և սիրողական նկարիչների առաջին համագումարում, որը հրավիրվել էր Տրետյակով եղբայրների կողմից Մոսկվային պատկերասրահ նվիրելու առթիվ, Ցվետաևը ելույթ է ունեցել, որում կոչ է արել Մոսկվայում ստեղծել կերպարվեստի նոր թանգարան։ Պրոֆեսորի նախաձեռնությամբ հայտարարվել է թանգարան լավագույն նախագծի մրցույթ, որում հաղթել է Ռոման Կլեյնը։ 1897 թվականին նա ծանոթացել է միլիոնատեր Յուրի Նեչաև-Մալցովի հետ, որը դարձել է թանգարանի ֆինանսական գլխավոր հովանավոր։ 1899 թվականի օգոստոսին տեղի է ունեցել թանգարանի հանդիսավոր հիմնարկւմը։ 1912 թվականի մայիսի 31-ին թանգարանը բացվել է։ Մարինա Ցվետաևան այն կոչել է «մեր հսկայական կրտսեր եղբայրը» (ռուս․՝ «Наш гигантский младший брат»)։ Սկզբում այն եղել է անտիկ արվեստի թանգարան՝ Ռուսաստանում Էրմիտաժից հետո հունական քանդակագործության բնօրինակների ու ծեփապատճենների երկրորդ հավաքածուն, որը կարող էր օրինակ ծառայել գեղարվեստական ճաշակի զարգացման համար։ Ըստ Մարինա Ցվետաևայի հուշերի՝ այդ աշխատանքների մեծ մասն ստեղծվել է մինչ այժմ գոյություն ունեցող արվեստանոցում Շառլոտենբուրգում։ Նրանց ստեղծած թանգարանի ծեփապատճենների հավաքածուի մի մասը հիմք է դարձել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Համալսարանական թանգարանի համար։

Իվան Ցվետաևը մահացել է 1912 թվականին Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

Առաջին կինը՝ Վարվառա Իլովայսկայա (1858-1890), պատմաբան Դմիտրի Իլովայսկու դուստրը, ամուսնացած են եղել 1880-1890 թվականներին և ունեցել են երկու երեխա.

  • Վալերիա Ցվետաևա (1883-1966), Շարժման արվեստի պետական դասընթացների կազմակերպիչ, ղեկավար և մանկավարժ (1920-1930-ական թվականներ, Վխուտեմասի հիման վրա, Մոսկվա),
  • Անդրեյ Ցվետաև (1890-1933)։ Վարվառա Իլովսկայան մահացել է Անդրեյի ծննդից մի քանի օր անց։

Երկրորդ կինը՝ Մարիա Մեյն (1868-1906), ամուսնացած են եղել 1891-1906 թվականներին և ունեցել են երկու դուստր.

Հիշատակ խմբագրել

  • Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի ճակատամասին տեղադրվել է հուշատախտակ ի պատիվ Իվան Ցվետաևի։
  • Տարուսայում (Կալուգայի մարզ)՝ այն տանը, որտեղ ապրել է Ցվետաևների ընտանիքը, ստեղծվել է թանգարան։ Տարուսայի քաղաքային այգում տեղադրվել է Իվան Ցվետաևի դստեր՝ Մարինա Ցվետաևայի արձանը։ 2010 թվականին քաղաքում բացվել է Իվան Ցվետաևի կիսանդրին։
  • Իվան Ցվետաևի պատվին կոչվել է (8332) Ivantsvetaev աստղակերպը, որը հայտնաբերել են Լ. Կարաչկինան և Լ. Ժուրավլյովան Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում 1982 թվականի հոկտեմբերի 14-ին։

Մատենագիտություն խմբագրել

Իվան Ցվետաևի հիմնական աշխատանքները նվիրված են անտիկ բանասիրությանը, իտալական լեզուների ուսումնասիրությանը, ինչպես նաև հնագույն ժողովուրդների արվեստի, մշակութային ու հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Цветаев Иван Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 67 Иностранная филология в Императорском университете Св. Владимира в XIX – начале XX ст. (ռուս.) // Альманах современной науки и образованияТамбов: Грамота, 2014. — вып. 3 (82). — С. 66—69. — ISSN 1993-5552
  4. Швейцер В. А. Цветаева М. И. (ռուս.) // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1975. — Т. 8. — С. 377—378.
  5. Карина Зурабова. Осуществивший детскую мечту // Литературная газета. —М., 2013. — № 45. — С. 11.
  6. Полтавская Е. И. «Иван Владимирович Цветаев (1847—1913) // Великие люди — библиотекари: от А до Я». Сайт www.booksite.ru.
  7. «Цветаев Иван Владимирович». Летопись Московского университета. letopis.msu.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Демская А. А., Смирнова Л. М. И. В. Цветаев создает музей. — М.: Галарт, 1995. — 448 с. — 7500 экз. — ISBN 5—269—00718—5
  • Цветаев, Иван Владимирович на «Родоводе». Дерево предков и потомков
  • Корыхалова Т. П. Труды И. В. Цветаева по италийской эпиграфике // Вестник древней истории. — 1973. — No 2.
  • Цветаева М. И. Воспоминания
  • Каган Ю. М. И. В. Цветаев: Жизнь. Деятельность. Личность: (Учёный, основатель Музея изящных искусств в Москве) / Отв. ред. д-р ист. наук И. Н. Осиновский; Рецензенты: С. С. Аверинцев, И. А. Антонова, Е. В. Завадская, В. А. Кулаков, А. Ф. Лосев; Академия наук СССР. — М.: Наука, 1987. — 192, [16] с. — (Из истории мировой культуры: Научные биографии). — 50 000 экз. (обл.)
  • Коваль Л. М. Трудное десятилетие: Иван Владимирович Цветаев // На благое просвещение: Из истории Российской государственной библиотеки: (К 150-летию основания Московского публичного и Румянцевского музеев) / Л. М. Коваль; Худож. оформление: В. В. Покатов; Российская государственная библиотека. — М.: Пашков дом, 2012. — С. 241—358. — 500 с. — 300 экз. — ISBN 978-5-7510-0546-7 (обл.)
  • Иван Цветаев, Георг Трей In Moskau ein kleines Albertinum erbauen «Устроить в Москве маленький Альбертинум». — Переписка Ивана Цветаева и Георга Трея (1881—1913). / под ред. М.Рота и И.Антоновой. — Böhlau Verlag Köln Weimar, 2006. — 416 с. — ISBN 3412063061
  • Смирнов А. Е. Иван Цветаев. История жизни. — СПб.: Вита Нова, 2013. — 386 с. — (Жизнеописания). — 1000 экз. — ISBN 978-5-93898-384-7
  • Соснина Е. Б. 1913: Последний год жизни И. В. Цветаева. — Иваново: Изд-во О. Епишева, 2013. — 64 с. — 1000 экз. — ISBN 978-5-904004-43-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ցվետաև» հոդվածին։