Ցիտգլոգե (գերմ.՝ Zytglogge), միջնադարյան աստղագիտական ժամացույցով աշտարակ Շվեյցարիայի Բեռն քաղաքի պատմական հատվածում։

Ցիտգլոգե
գերմ.՝ Zytglogge
Նկարագրություն
Տեսակաստղագիտական ժամացույց, ժամաշտարակ, քաղաքային դարպաս, Զանգակներ, gate tower? և շենք
ՏեղագրությունGreen Quarter?
ՀասցեBim Zytglogge 3, 3011 Bern
Վարչական միավորԲեռն
Երկիր Շվեյցարիա
Համալիրի մասlist of cultural properties in Bern / Inner City (East)? և Հին քաղաք (Բեռն)
Կազմված է մասերիցbeginning of time?
Կառուցված1218-1220
ՇինանյութBernese sandstone?
Բարձրություն54,5 մետր
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Zytglogge Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ցիտգլոգեն կառուցվել է 1218-1220 թվականներին որպես պաշտպանական աշտարակ Բեռնի գլխավոր փողոցի արևմտյան ծայրակետում։ Քանի որ Բեռնը Աարե գետի նկատմամբ ունեցած առանձնահատուկ դիրքի պատճառով կարող էր ընդարձակվել միայն արևմտյան ուղղությամբ, Ցիտգլոտեն հայտնվել է քաղաքի խորքում։ Դրանով պայմանավորված` աշտարակը կորցրել է իր պաշտպանական նշանակությունը։ Մինչև 1405 թվականի Բեռնի «մեծ հրդեհը» այն օգտագործվել է բանտի նշանակությամբ։ Հրդեհից հետո այն վերականգնվել է ավազաքարից որպես ժամացուցային աշտարակ, որի սահմանած ժամը պաշտոնապես ճշգրիտ է համարվել Բեռնում։ Ցիտգլոգեից է չափվել «վեգշտունդեն»` ժամանակի սահմանված միավորի ընթացքում տրանսպորտի հեռացման աստիճանը։ 16-րդ դարում աշտարակը ստացել է ներկայիս տեսքը և համալրվել նոր ժամացույցով։ Նրա դարպասներից ներս կայացվել են քաղաքային ժողովների որոշումներ։ Շինարարական վերջին փոփոխությունները կատարվել են 1770-1771 թվականների բարոկկո ոճով[1]։

Աստղագիտական ժամացույց խմբագրել

 
Աստղագիտական ժամացույց և զանգեր

Բեռնի Ցիտգլոգեն Շվեյցարիայի` ժամացույց ունեցող ամենահին աշտարակներից է։ Ժամացույցը բաղկացած է նույն հիմնակմախքում տեղադրված հինգ առանձին մեխանիզմներից` մեկը սլաքների շարժման, երկուսը զարկերի և ևս երկուսը ֆիգուրների շարժի համար։ Ժամացույցի առանցքին ամրացված են 12 ժամանոց թվատախտակ և աստրոլաբ։ Ժամացույցի զարկի մեխանիզմներից մեկը գործի է դրվում ամեն ժամ, մյուսը` քառորդ ժամը մեկ։ Շարժվող ֆիգուրները գտնվում են փոքր-ինչ դուրս եկած մասում` 12 ժամանոց արևելյան թվատախտակի տակ, աստրոլաբից աջ։

Աստղագիտական ժամացույցը պահպանվել է մեծ հրդեհի ժամանակներից (1405-1406)[2]։ Երկինքն ու հորիզոնը պատկերված են ստերեոգրաֆիկ պրոյեկցիայով երկնքի հյուսիսային բևեռի կողմից։ Ժամացույցը ներկայացված է կոորդինատների երկրակենտրոն համակարգի համաձայն, որի դեպքում, ըստ ժամանակի պատկերացումների, Երկիրը համաստեղությունների կենտրոնում է գտնվում։ Ժամացույցի պտտվող մասերը ներկայացնում են աստղերի, Արևի և Երկրի տեղաշարժը։ Արևի խորհրդանիշը ցույց է տալիս նրա դիրքը հորիզոնում` նշելով արևածագն ու մայրամուտը։ Բացի դրանից` ներկայացված է աստղակերպի համաստեղությունների շարժը։ Լուսնի խորհրդանիշը մյուս սլաքի վրա է, որ ամեն օր հետ է ընկնում Արևի խորհրդանիշից 48 րոպեով, այդ պատճառով ամեն 29.5 օրը մեկ` նորալուսնի ժամանակ, երկու խորհրդանիշերը հանդիպում են։ Լուսնի խորհրդանիշը այնպես է պտտվում իր առանցքի շուրջ, որ դիտողին միայն երևում է նրա «խավար» կողմը։ Աստղագիտական ժամացույցի վերին մասում կա փոքրիկ բացվածք, որտեղ երևում է շաբաթվա օրը։ Ժամացույցի առանցքը պտտող մեխանիզմը տեղադրված է Ցիտգլոգե աշտարակի ներքին մասում, իսկ կենդանակերպի և լուսնի խորհրդանիշերի շարժման համար պատասխանատու մեխանիզմները` արտաքին մասում` արևի սլաքի վրա։

 
Զանգերին հարվածող ոսկեգույն կերպարը

Ամեն ժամից 4 րոպե առաջ հայտնվում են շարժվող կերպարները. կանչում է աքաղաղը, իսկ հատուկ տեղում գտնվող հիմարը խփում է գլխի վերևում տեղադրված զանգերը։ Այնուհետև աշտարակից դուրս են գալիս զինված արջերը (արջը Բեռնի խորհրդանիշն է), որոնք, պտտվելով աշտարակի շուրջը, կրկին անհետանում են։ Աքաղաղը կանչում է երկրորդ անգամ` թափահարելով թևերը։ Մորուքավոր Կռոնոսը` ժամանակի աստվածը, շրջում է ավազի ժամացույցը և բարձրացնում գայիսոնը, ինչը զանգերի հնչման ազդանշան է։ Նա հաշվում է հարվածները, որ «Հանս ֆոն Տանի» (Hans von Thann) տակտով տալիս է սաղավարտով ասպետը հատուկ մուրճով։ Կողքին կանգնած առյուծը պտտում է իր գլուխը այնպես, ասես լսում է զանգերի ձայնը։ Հենց զանգերի ձայնը լռում է, աքաղաղը կանչում է երրորդ անգամ` ազդարարելով նոր ժամը։

Ցիտգլոգեի աստղագիտական ժամացույցը ստեղծվել է 1530 թվականին Կասպար Բրուների կողմից, ով եղել է գերմանական ծագումով շվեյցարացի դարբին[3]։ 150 տարի անց նրա ստեղծած շարժվող մեխանիզմը փոխարինվել է ներկայումս գործող ճոճոնակավոր մեխանիզմով։

Ֆիլատելիա խմբագրել

1960 թվականին շվեյցարական փոստը «Փոստի պատմություն և ճարտարապետական հուշարձաններ» շարքում թողարկել է նամականիշ` 60 ռապեն արժողությամբ, որ ներկայացնում է Ցիտգլոգեն։ 1967 թվականին նույն մոտիվը պատկերվել է մանուշակագույն հյուսվածքով թղթին։

Ցիտգլոգեին է նվիրված 2014 թվականին ռուս-շվեյցարական համատեղ թողարկմամբ նամականիշը[4]։

 
Աշտարակի կրած փոփոխությունները[5]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտգլոգե» հոդվածին։