Ցիպնավանք կամ Դաստակ[1], հայկական առաքելական եկեղեցի, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Տուրուբերան աշխարհում, Արծկե քաղաքից հարավ, Վանա լճի Ցիպան (Ծիպան) կղզու հարավում։ Եղել է միջնադարյան հայկական կրթական և գրչության կենտրոններից մեկը։

Ցիպնավանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱրծկե
ՏարածաշրջանՏուրուբերան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ՃարտարապետՎարդան Ճգնավոր
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված14-րդ դար

Անվանումը խմբագրել

Ըստ ավանդության` այստեղ է պահվել Ստեփանոս Նախավկայի դաստակը, որից էլ առաջացել է վանքի անվանումը՝ Դաստակ։

Պատմություն խմբագրել

14-րդ դարի կեսերին Ցիպնավանքում հիմնադրվել է բարձր տիպի դպրոց՝ Ցիպնավանքի դպրոց, որը կառուցել է Վարդան Ճգնավորը՝ Հերմոնի համալսարանի Տիրատուր րաբունապետի սանը[2]։ Գրիգոր Խլաթեցու րաբունապետությամ օրոք 1406-ին Ցիպնավանք է տեղափոխվել Խառաբաստավանքի վարդապետարանը, որը շուտով փակվել է։ Հետագայում Ցիպնավանքում Գրիգոր Խլաթեցին հիմնել է դպրոց, որտեղ գիտամանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել, խմբագրել է Հայսմավուրք, Տոնական, Գանձարան ժողովածուները, ինչպես նաև ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր, որոնցից  մի քանիսը (NN 3440, 3414, 5328, 8366 և այլն) պահպանվում են Մատենադարանում։ Գրիգոր Խլաթեցին խմբագրել է Հայսմավուրքը, թողել է շոշափելի մատենագրական ժառանգություն (օր․՝ «Յիշատակարան աղետից» չափածո երկը)։ Նա նահատակվել է Ցիպնավանքում 1425 թվականին, նվաճողների հարձակման ժամանակ։ Ցիպնավանքում Գրիգոր Խլաթեցու աշակերտներից Հովհաննեսը, Կարապետը, Թովմա Մեծոփեցին, Առաքել Բաղիշեցին գրել են իրենց ուսուցչի վարքը։ Հետագայում ջրի մակարդակի բարձրացման արդյունքում և´ կղզին, և´ վանքը անցել են ջրի տակ։ Երբեմնի շեն վանքից այժմ նշմարվում են ավերակներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roberson, Ed (2002). «Stand-In Invocation». Callaloo. 25 (4): 1027–1028. doi:10.1353/cal.2002.0165. ISSN 1080-6512.
  2. «Ցիպնավանք | armenianreligion.am». www.armenianreligion-am.armin.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.
  3. «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՉՕՋԱԽՆԵՐ». www.armenianscriptoria.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.armenianscriptoria.com/map.php?lang=hy&r=5