Ցիուն Յաո (անգլ.՝ Qiong Yao, չին.՝ 瓊瑤, ապրիլի 20, 1938(1938-04-20) կամ ապրիլի 30, 1938(1938-04-30)[1], Չենդու, Sichuan, Չինաստանի Հանրապետություն), գրական անուն՝ Չեն Չժե, թայվանցի գրող ու պրոդյուսեր,ով ճանաչվել է որպես չինալեզու սիրավեպերի ամենահայտնի հեղինակ[2]։ Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է ավելի քան 50 վեպ։ Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ավելի քան 100 ֆիլմեր ու հեռուստասերիալներ[3]։

Ցիուն Յաո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1938(1938-04-20) (86 տարեկան) կամ ապրիլի 30, 1938(1938-04-30)[1] (85 տարեկան)
ԾննդավայրՉենդու, Sichuan, Չինաստանի Հանրապետություն
Քաղաքացիություն Թայվան
ԿրթությունTaipei Municipal Zhongshan Girls High School?
Մասնագիտություներգերի հեղինակ, երգերի հեղինակ, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ
ԱմուսինPing Hsin-tao?
 Chiung Yao Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա և իր երկվորյակ եղբայրը ծնվել են 1938 թվականին Երկրորդ չին-ճապոնական պատերազմի[4] ժամանակ Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ ծնողների ընտանիքում, ովքեր փախել էին Պեկինից, որը գրավված էր ճապոնական զորքերի կողմից 1937 թվականին։ Ծնողները՝ Չեն Ժիպինը (陳致平) և մայրը՝ Յուան Սինշուն (袁行恕) ստացել են լավ կրթություն։ 1942 թվականին ընտանիքը տեղափոխվեց Չեն Ժիպինի հարազատ քաղաք՝ Հենգյան, Հունան նահանգ՝ Չենի պապիկ Մոսիի (陳墨西) մոտ։ 1944 թվականին՝ Հենյանի անկումից հետո, նրանք դժվարին ճանապարհորդություն կատարեցին ռազմական մայրաքաղաք Չունցին, որի ընթացքում մի քանի անգամ հրաշքով փրկվեցին մահից։

1949 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Թայվան, որտեղ Չենը ավարտեց Թայպեյի համալսարանի փորձարարական տարրական դպրոցը (臺北師範學校附屬小學 ) և Թայպեյի մունիցիպալ Ժոնգշանի աղջիկների միջնակարգ դպրոցը։ Համալսարանի ընդունելության քննություններին երեք անգամ ձախողվելուց հետո նա ամուսնացավ գրող Մա Սենցինի հետ[5].

Կարիերա խմբագրել

18 տարեկանում Ցիուն Յաոն սիրահարվեց իր չինարենի ուսուցչին։ Այս փորձը հայտնվեց դեբյուտային վեպի՝ «Պատուհանից դուրս» հիմքում, որը դարձավ նրա հանրահայտ ստեղծագործություններից մեկը և սկիզբ դրեց նրա գրական կարիերային[6].

Ցիուն Յաոյի վեպերը սկզբում տպագրվել են Պին Սին-տաոյին պատկանող Crown Magazine ամսագրում, իսկ հետո հրատարակվել են Crown Publishing հրատարակչությունում, որը նույնպես պատկանում է Պինին, ով հետագայում դարձավ նրա երկրորդ ամուսինը[6]. Նրանք երկուսով զբաղվում էին գրական ստեղծագործությունների էկրանավորմամբ՝ հաճախ հանդես գալով որպես պրոդյուսեր ու սցենարիստ[6]։ 1970-ականների կինոէկրանավորումներում հաճախ նկարահանվել են Բրիջիտ Լինը, Ջոան Լինը[7] Չարլի Չինը[8] և/կամ Չարլի Խանը։

Նրա սիրավեպերը շատ լավ ընդունվեցին Թայվանում և 1990-ական թվականներին նա դարձավ Չինաստանի ամենաշատ վաճառվող հեղինակներից մեկը[9]։ «Պատուհանից դուրս» и «Բակի խորքում» (1969) հանրահայտ վեպերը բազմիցս վերահրատարակվել են[6]։

Նրա ստեղծագործությունները հաճախ պատկերում են հասարակական նորմերի տեսանկյունից կասկածելի ռոմանտիկ հարաբերություններ (օրինակ՝ուսուցչի և աշակերտուհու միջև)[6]։ Չինի սիրային վեպերը ու նրանց էկրանավորումը ենթարկվել են քննադատության՝ իրենց մելոդրամային պատմությունների[10][11] և երկարատև երկխոսությունների համար[12]. Ցիուն Յաոյի ընթերցողներն ու դիտողները հիմնականում կանայք են, քանի որ նրա ստեղծագործություններում շեշտադրված են երիտասարդ կանանց զգացմունքները[13].

Անձնական կյանք խմբագրել

1959 թվականին Ցիուն Յաոն ամուսնացավ Մա Սենցինի հետ (馬森慶), ով նույնպես գրող էր։ Համբավ ձեռք բերելուց և ամուսնուն գերազանցելուց հետո նրանց ամուսնությունը փլուզվեց, և 1964 թվականին նրանք ամուսնալուծվեցին[14]։

1979 թվականին[14] Ցիունը ամուսնացավ իր հրատարակիչ Պին Սին-տաոյի հետ, ով ուներ երեք երեխա իր առաջին կնոջից՝ Լին Վան-Ժենից։ 2018 թվականին Լինը հրապարակեց մի հուշագիր,որում մեղադրում է Ցիուն Յաոյին իր ամուսնության խզման մեջ[15]։

Այն բանից հետո, երբ Պինը ուղեղի կաթված ստացավ ու գրեթե ամբողջությամբ կորցրեց հաղորդակցվելու ունակությունը, Ցիունը վիճեց իր խորթ երեխաների հետ այն պատճառով, թե արդյո՞ք արժե, որ Պինը շարունակի ինտուբացիան[15][16] ։ Պինը մահացավ 2019 թվականի մայիսի 23-ին 92 տարեկան հասակում[17]։

Դատական գործընթաց խմբագրել

2014 թվականի ապրիլի 15 Ցիուն Յաոն չինացի պրոդյուսեր ու սցենարիստ Յու Չժենին մեղադրեց բացահայտ գրագողության մեջ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իր «Palace 3: The Lost Daughter»[18] հեռուստասերիալի հեռարձակումը, որը ըստ նրա գրագողություն էր իր 1992 թվականին հրատարակած «Plum Blossom Scar» (梅花烙 (梅花烙) իր վեպից։ Յուն մերժեց այս պահանջը։ Ապրիլի 28-ին Ցիուն Յաոն գրագողության համար հայց ներկայացրեց Յուի դեմ[19]։ Դեկտեմբերի 12-ին 109 չինացի սցենարիստներ համատեղ հայտարարություն հրապարակեցին՝ ի պաշտպանություն Ցիուն Յաոյի[20]։ Մեկ օր անց ևս 30 չինացի սցենարիստներ հայտարարեցին իրենց աջակցության մասին Ցիուն Յաոյին[21]։

Դեկտեմբերի 25-ին դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Ցիուն Յաոյի՝ չորս ընկերություններին պարտավորեցնելով դադարեցնել «Palace: The Lost Daughter» տարածումը և հեռարձակումը, ինչպես նաև պահանջեց Յու Չժենին հրապարակային ներողություն խնդրել ու վճարել հինգ միլիոն յուան (մոտ 800,000 դոլար) փոխհատուցում։ Չինաստանի միջազգային ռադիոն այն անվանեց «խորհրդանշական որոշում»[22][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ying, Li-hua (2010). Historical Dictionary of Modern Chinese Literature. The Scarecrow Press. էջեր 157. ISBN 978-0-8108-5516-8.
  3. «琼瑶作品及影视对应表». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Японо-китайская война (1937—1945)» (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 7. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Jiang Bo 江波 (2013 թ․ օգոստոսի 7). «她让我们相信爱情 她自己的爱情也丰富多彩». Qianjiang Evening News. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Mostow, Joshua S. (2003). The Columbia Companion to Modern East Asian Literature. Columbia University Press. էջ 517. ISBN 978-0-231-11314-4.
  7. «Линь Фэнцзяо».
  8. «Чин, Чарли».
  9. Kristof, Nicholas D. (1991 թ․ փետրվարի 19). «A Taiwan Pop Singer Sways the Mainland». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  10. Xiao, Zhiwei; Zhang, Yingjin (2002). Encyclopaedia of Chinese Film. Routledge. ISBN 9781134745531.
  11. Yeh, Emilie Yueh-yu; Davis, Darrell William (2013). Taiwan Film Directors: A Treasure Island. Columbia University Press. ISBN 9780231502993.
  12. Feng, Jin (2013). Romancing the Internet: Producing and Consuming Chinese Web Romance. Brill. ISBN 9789004259720.
  13. Lee, Daw-ming (2013). Historical Dictionary of Taiwan Cinema. The Scarecrow Press. էջեր 125–8. ISBN 978-0-8108-6792-5.
  14. 14,0 14,1 «当你不再浪漫不再笑». Guangming Daily. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  15. 15,0 15,1 «Publishing magnate's ex on queen of romance novels: 'The biggest problem in my marriage was Chiung Yao'». The Straits Times. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  16. Hsia, Heidi (2017 թ․ օգոստոսի 4). «Ping Xin-tao's son gives response to Chiung Yao». Yahoo! News Singapore. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  17. Chen Cheng-wei; Chung Yu-chen (2019 թ․ հունիսի 4). «Crown Magazine founding publisher dies aged 92». Central News Agency. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  18. «Palace 3: The Lost Daughter».
  19. «Chiung Yao Sues Yu Zheng for Plagiarism». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  20. 琼瑶诉于正抄袭 109名编剧联名支持
  21. «继续声援! 又有30余位编剧支持琼瑶诉于正». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
  22. «Court Supports Chiung Yao's Plagiarism Charges». 2014 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին.
  23. Chou, Chou I-ling; Chen, Ted (2014 թ․ դեկտեմբերի 25). «Taiwanese novelist wins 5 million yuan in Beijing court case». Central News Agency. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.