Ցինգ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ցեղ Ցինգ (Caltha)
L., 1753

Ոսկեծաղիկ, ցինգ, ձղկի, բեժանգ, առյուծատունկ (լատին․՝ Caltha), գորտնուկազգիների (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

 

Ցողունն ուղիղ է, պարզ կամ վերին մասում ճյուղավորվող, սնամեջ, բարձրությունը՝ 30-50 սմ։ Տերևները խոշոր են, փայլուն, ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, սրտաձև, վերինները՝ նըստադիր, երիկամաձև, սրտաերիկամաձև։ Ծաղիկները բազմաթիվ են, մեկական, ոսկեդեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։

Պտուղը բազմատերևապտուղ է, սերմերը՝ սև կամ կարմրաշագանակագույն, բազմաթիվ։ Բազմամյա խոտաբույսեր են, տերևները ամբողջական են։

Որոշ տեսակներ ունեն ծաղկապատ՝ անորոշ թվով թերթիկներով, մյուսներն արդեն՝ հնգանդամ ծաղկապատ են։ Առէջները դեռևս շատ են, նեկտարանոցներ չկան, պտուղը կազմված է 5-10 պարկուկից։ Հայտնի է 10 տեսակ[1]։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 2 տեսակ՝

Տարածված է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է գետերի, գետակների, լճերի ափերին, ճահճուտներում, ալպյան և ենթալպյան գոտիների խոնավ մարգագետիններում։

Կիրառական նշանակություն խմբագրել

Բույսն ամբողջությամբ թունավոր է, ունի շատ սուր և դառը համ։ Վտանգավոր է ձիերի և խոշոր եղջյուրավոր անասունների համար։ Թունավորվելիս առաջանում են ուժեղ ցավեր, լուծ, հաճախամիզություն (մեզը դառնում է մուգ կարմիր) և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ ոսկեծաղիկի տերևներն օգտագործում են այրվածքների դեպքում։ Գեղազարդիչ է։

Տեսակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eric Schuettpelz & Sara B. Hoot (2004). «Phylogeny and biogeography of Caltha (Ranunculaceae) based on chloroplast and nuclear DNA sequences». American Journal of Botany. 91 (2): 247–253. doi:10.3732/ajb.91.2.247.
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0

Գրականություն խմբագրել

  • Арктическая флора СССР. Вып. VI / Сост. Т. В. Егорова, В. В. Петровский, А. И. Толмачёв, В. А. Юрцев; Под ред. А. И. Толмачёв. — Л.: Наука, 1971. — С. 126-132.
  • Шипчинский Н.В. Род 508. Калужница — Caltha // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1937. — Т. VII. — С. 35—42. — 792 + XXVI с. — 5200 экз.
  • Алексеев Ю. Е. и др. Калужница — Caltha // Травянистые растения СССР. В 2 т / Отв. ред. доктор биол. наук Работнов Т. А. — М.։ Мысль, 1971. — Т. 1. — С. 379. — 487 с. — 60 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինգ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինգ» հոդվածին։