Ցերինգ Տոբգայ (ձոնգքհա՝ ཚེ་རིང་སྟོབས་རྒྱས།, անգլ.՝ Tshering Tobgay, սեպտեմբերի 19, 1965(1965-09-19), Ha, Բութան), բութանացի քաղաքական գործիչ, Բութանի վարչապետը։

Ցերինգ Տոբգայ
 
Կուսակցություն՝ People's Democratic Party?
Կրթություն՝ Փիթսբուրգի համալսարան, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Dr. Graham's Homes?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք բուդդայականություն
Ծննդյան օր սեպտեմբերի 19, 1965(1965-09-19) (58 տարեկան)
Ծննդավայր Ha, Բութան
Քաղաքացիություն  Բութան
 
Կայք՝ tsheringtobgay.com

Կենսագրություն խմբագրել

Ցերինգ Տոբգայը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 19-ին Հա քաղաքում։ Բութանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության համահիմնադիրն էր, շուտով դարձել է կուսակցության ղեկավարության անդամը։ 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության առաջնորդ և վարչապետ Սանգայ Նգեդուպը չի ընտրվել խորհրդարանի կողմից, և կուսակցությունը կործանիչ պարտություն է կրել։ Հենց այդ ժամանակ էլ Ցերինգ Տոբգայը առաջադրվել է կուսակցության ղեկավարությունում։

2013 թվականի ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում Բութանի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել[1]։ Կուսակցության առաջնորդ Ցերինգ Տոբգայը դիտարկվել է որպես Բութանի վարչապետի պաշտոնի իրական թեկնածու։ Բութանի թագավոր Ջիգմե Կհեսար Նամգյալ Վանգչուկը հուլիսի 27-ին նրան նշանակել է երկրի վարչապետ[2], հուլիսի 30-ին՝ կառավարությունը հաստատվել է։

Հաջորդ ընտրություններում նրա կուսակցությունը պարտություն է կրել։ Նա ստիպված է եղել թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը։

Գործունեություն խմբագրել

Տոբգայը նախքան քաղաքականությամբ զբաղվելը պետական ծառայող էր։ Նա իր գործունեությունը սկսել է 1991 թվականին Բութանի տեխնիկական և մասնագիտական կրթության (TVES) բաժնում։ TVES-ում 1991-1999 թվականներին աշխատելուց հետո, Տոբգայը 1999-2003 թվականներին ստեղծել և ղեկավարել է Տեխնիկական պատրաստության ազգային վարչությունը (NTTA):

Տոբգայը 2003-2007 թվականներին Բութանի աշխատանքի և մարդկային ռեսուրսների նախարարության Մարդկային ռեսուրսների դեպարտամենտի տնօրենն էր։ 2007 թվականի փետրվարին նա հեռացել է Աշխատանքի նախարարությունից և զբաղվել քաղաքականությամբ։ 2013 թվականի ընտրություններից հետո Տոբգայը գաղտնի քվեարկությամբ նշանակվել է Բութանի վարչապետ։

Քաղաքականություն խմբագրել

Տոբգայը Ժողովրդադեմոկրատական կուսակցության հիմնադիրներից էր և պատասխանատու էր այդ կուսակցության ստեղծման համար՝ որպես Բութանի առաջին գրանցված քաղաքական կուսակցություն։ 2008 թվականի ընտրություններում ԺԴԿ-ն ստացել է միայն երկու տեղ, ընդ որում Տոբգայը հաղթել է դրանցից մեկը։ 2009 թվականին, ԺԴԿ առաջնորդ Սանգայ Նգեդուպը հրաժարական է տվել և Տոբգայը զբաղեցրել է կուսակցության առաջնորդի պաշտոնը։

2013 թվականի նախընտրական քարոզարշավ խմբագրել

2013 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տոբգայը կենտրոնացել է փոքր խոստումների միջոցով Բութանի զարգացման վրա՝ ի տարբերություն իր նախորդի, որը ձգտում էր նպաստել համազգային երջանկությանը։ Տոբգայի նախընտրական քարոզարշավը կենտրոնացել էր տնտեսության բարելավման վրա, որն այն ժամանակ հասել էր 2 % ռեկորդային ցածր մակարդակի։ Նախընտրական արշավը նաև խոստացել է ամրապնդել գյուղական տնտեսությունը, բարեփոխել կրթական համակարգը և ընդլայնել տեղական իշխանությունների հնարավորությունները։

Գաղափարախոսություն խմբագրել

Համազգային երջանկությանը պարզապես նպաստելու փոխարեն Տոբգայը կարծում է, որ պետք է իրականացվեն ԱԱԽ-ի սկզբունքները, և որոշ կարևոր խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծվեն, երիտասարդների շրջանում գործազրկությունն է, կոռուպցիան և ազգային պարտքը։ Տոբգայը նաև կենտրոնանում է կառավարությունում կոռուպցիայի կանխման վրա։

Տոբգայի համար մարդու իրավունքները գլխավոր հարցերից են, սակայն նա հրապարակավ չի խոսել Բութանում ԼԳԲՏ իրավունքների մասին, որտեղ համասեռամոլները շարունակում են անօրինական մնալ այն պահից ի վեր, երբ բրիտանացի գաղութարարները նման շարժումներն արգելող օրենք են սահմանել։

Ելույթներ խմբագրել

2015 թվականին Տոբգայը ելույթ է ունեցել Գուջարաթում՝ հրավիրելով աշխարհի առաջատար կորպորացիաներին՝ Բութանի հետ բիզնեսի վարելու։

2015 թվականին «TED»-ում խոսել է երջանկության մասին և այն մասին, թե որքան տարածված է երջանկության թեման։ Իր խոսքում Տոբգայն ընդգծել է, որ երջանիկ լինելու համար կարևոր է ունենալ նպատակի, ինքնության և անվտանգության զգացում։

2016 թվականին Վանկուվերում «TED»-ի կոնֆերանսում Տոբգայը խոսել է Բութանի խոստման՝ մշտապես ածխածնային-չեզոք մնալու մասին։ Նա կիսել է իր երկրի առաքելությունը` երջանկությունը վեր դասել տնտեսական աճից և սահմանել շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային չափանիշ։

2017 թվականին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Բութանի բնապահպանական ձեռքբերումների մասին հաշվետվությամբ և շրջակա միջավայրի փրկության համար ամբողջ աշխարհի միավորման անհրաժեշտության մասին ելույթով։

2019 թվականի հունվարի 9-ին Տոբգայը ելույթ է ունեցել Օքսֆորդի աղքատության հաղթահարման և մարդկային զարգացման նախաձեռնությունում՝ (OPHI) Բութանում ժողովրդավարության առաջին տասը տարիների մասին։

2019 թվականի սեպտեմբերին Տոբգայը «TED»-ում հերթական անգամ խոսել է աշխարհի «երրորդ բևեռի»՝ Հիմալայների շրջանի վրա գլոբալ տաքացման ազդեցության մասին։ Զեկույցում ասվում է, որ սառցադաշտերի երկու երրորդը դարավերջին կարող է անհետանալ. կտուժի ավելի քան 2 միլիարդ մարդ։

Մրցանակներ խմբագրել

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Բութանի թագավորը Տոբգային մեդալ է հանձնել՝ ազգի բարօրությունն ապահովելու ջանքերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Оппозиционная партия победила на парламентских выборах в Бутане» (ռուսերեն). «РИА Новости». 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «President» (անգլերեն). PDP, Bhutan. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցերինգ Տոբգայ» հոդվածին։