Վասիլ Ցանկով Ցանկով (բուլղար․՝ Васил Цанков Цанков, 15 ապրիլի, 1905, Գորնա Օրյախովիցա, Բուլղարական իշխանություն - 25 օգոստոսի, 1986, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի երկրաբան-հնէաբան, երկար տարիներ եղել է Սոֆիայի համալսարան հնէաբանության ամբիոնի վարիչ։

Վասիլ Ցանկով
բուլղար․՝ Васил Цанков
Ծնվել էապրիլի 2 (15), 1905
Գորնա Օրյախովիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել էօգոստոսի 25, 1986(1986-08-25) (81 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունհնէաբան և կենդանաբան
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
 Vassil Tzankov Վիքիպահեստում
«Բուլղարիայի հանածոներ» (բուլղար․՝ Фосилите на България), հատոր հինգերորդ
Վասիլ Ցանկովի շիրիմը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը (42°42,80′ հս․ լ. 23°20,19′ ավ. ե.HGЯO)

Կենսագրություն խմբագրել

Վասիլ Ցանկովը ծնվել է 1905 թվականի ապրիլի 15-ին բժիշկ-անասնաբույժի ընտանիքում։ Սովորել է Սոֆիայի համալսարանում՝ ստանալով երկրաբանի մասնագիտություն։ 1929 թվականի հոկտեմբերի 27-ին Սոֆիայի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բնական գիտությունների բնագավառում և դարձել առաջին երկրաբանը, որ այդ ինստիտուտում պաշտպանել է նման ատենախոսություն[1][2][3]։ Հնէաբանություն է ուսումնասիրել Վիեննայում (1936), Փարիզում (1938-1939) և Բեռլինում (1941)։ 1939 թվականի սկզբին նշանակվել է Բուլղարիայի առևտրի նախարարության երկրաբանության բաժնի ղեկավար։ 1941 թվականից Վասիլ Ցանկովը ղեկավարել է բնական պաշարների տնօրինման կազմակերպության երկրաբանական ուսումնասիրությունների բաժինը, որն իր հետազոտություններում առաջին անգամ սկսել է կիրառել միկրոհնէաբանական մեթոդներ։ 1944 թվականին վերադարձել է աշխատելու Սոֆիայի համալսարանում, իսկ 1967 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1955-1956 թվականներին Վասիլ Ցանկովը եղել է Հանհա-երկրաբանական ուսումնասիրությունների կառավարչությանը կից Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։

Վասիլ Ցանկովը հեղինակել է մի շարք գիտական աշխատություններ՝ նվիրված պղնձի դարաշրջանի հնէաբանությանն ու շերտագիտությանը։ Նա «Բուլղարիայի հանածոներ» (բուլղար․՝ Фосилите на България) բազմահատոր հրատարակության հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը, ինչպես նաև Սոֆիայի համալսարանին կից Հնէաբանության ու պատմական երկրաբանության թանգարանի ներկայիս ցուցանմուշների հավաքածուի ստեղծողը[4]։

Վասիլ Ցանկովը մահացել է 1986 թվականի օգոստոսի 25-ին Սոֆիայում։ Թաղված է Սոֆիայի Կենտրոնական գերեզմանատանը։

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

  • Палеонтология, Наука и изкуство, София: 1969
  • Стратиграфия на България (редакция с Хр. Спасов), Наука и изкуство, София, 1968
  • Фосилите на България (обща редакция), Издателство на БАН, София, 1965

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Геология на Шуменското плоскогорие и близките му околности, дисертация представена на Физико-математическия факултет на университета в София за добиване на титлата доктор по естествените науки от Васил Цанков от Горна Оряховица, Списание на Българското геологическо дружество, год. II, кн. I, София, 1930
  2. Станишева, Л.; Шопова, С. (1969), Боров, Тодор; Михайлова, Искра (eds.), Библиография на дисертациите, защитени в България 1929-1964, София: Университетска библиотека, էջեր 314–315
  3. «Софийски университет "Свети Климент Охридски"», София - 127 години столица, София: Столична община, 2006, Արխիվացված է օրիգինալից 2003-03-17-ին, Վերցված է 2012-12-29-ին
  4. Музея по палеонтология към Софийския университет (բուլղ.)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Ցանկով» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Ցանկով» հոդվածին։