Արթուր Ղանդիլյան
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղանդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Մամիկոնի Ղանդիլյան (դեկտեմբերի 21, 1965, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Ցայգ» հեռուստաընկերության հիմնադիր և սեփականատեր, «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն, մասնագիտությամբ՝ ինժեներ։ Գյումրու նկարիչների միության պատվավոր անդամ։
Արթուր Մամիկոնի Ղանդիլյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1965 (54 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ամուսին | Վալյա Ղանդիլյան |
Ծնողներ | Մամիկոն Ղանդիլյան Բելլա Ղանդիլյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արմեն Ղանդիլյան, Արտուշ Ղանդիլյան, Իզաբելլա Ղանդիլյան |
Գործունեություն
խմբագրել1988 թվականի երկրաշարժից հետո, Արմեն Անտոնյանի և Արթուր Եզեկյանի օգնությամբ ստեղծեց Ցայգ մարզային հեռուստաընկերությունը։ 1991 թվականի հունվարի 3-ին Գյումրիում գրանցվեց Ցայգ ՀԸ-ը։ Սկզբնական շրջանում հեռուստաընկերությունը վարձակալեց մեկ աշխատասենյակ, մեկ սիրողական տեսախցիկ, ձեռք բերեց երկու տեսամագնիտոֆոն, որից հետո կատարվեցին եթերի նախապատրաստական աշխատանքները։ 1992 թվականին «Ցայգ»-ը ձեռք է բերում անկախ լրատվականի կարգավիճակ և ստանում 8 ժամ եթերի տևողության հնարավորություն հանդիսանալով առաջին մասնավոր հեռուստաալիքը Հայաստանում[1]։
Պարգևներ
խմբագրելՄովսես Խորենացու մեդալ, 2017[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պատմությունը պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.