Տարյա Տուրունեն

(Վերահղված է Տ. Տուրունենից)

Տարյա Սոյլե Սուսաննա Տուրունեն Կաբուլի (ֆին․՝ Tarja Soile Susanna Turunen Cabuli, 17 օգոստոսի 1977 թ., Կիտեե, Ֆինլանդիա), ֆինն օպերային երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր, Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի նախկին վոկալիստ։ Այդ ժանրում Տարյան հանդիսանում է ամենահայտնի և ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը ոչ միայն Ֆինլանդիայում, այլ նաև ողջ Եվրոպայում։ Տարյայի հզոր ձայնը և մետալի համար անսովոր կատարման ոճը Նայթվիշի ծանր երաժշտությանը հաղորդում էին ունիկալ հնչողություն։ 2003 թվականի մայիսին Տարյան հայտնում է, որ մի քանի ամիս առաջ ամուսնացել է արգենտինացի բիզնեսմեն, "NEMS Enterprises" ձայնագրման ընկերության սեփականատեր, Հարավային Ամերիկայում Նայթվիշի պրոդյուսեր և մենեջեր՝ Մարցելո Կաբուլիի (իսպ. Marcelo Cabuli) հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 21-ին, համաշխարհային շրջագայության ("Once" ալբոմի աջակցության համար) ավարտական համերգից հետո, Հարտվալլ Արենայում, Հելսինկի, հեռացվեց խմբից։ Հեռացման մասին որոշումը տարածվել է բաց նամակի տեսքով, որը Տարյան ստացավ համերգի ավարտից անմիջապես հետո խմբի մյուս անդամների անունից, որոնք խնդրեցին նամակը բացել հաջորդ օրը։ Դրանից հետո նա հեռացավ Արգենտինա` իր ամուսնու մոտ` հասարակայնության լայն շրջաններից հեռու մնալու համար։ Բայց Բուենոս Այրեսում Տարյային նույնպես հանգիստ չտվեցին, և նա ստիպված եղավ իր սեփական կայքում հրապարակել պատասխան նամակը։ Ներկայումս նա զբաղվում է մենակատարողական գործունեությամբ, ձայնագրել է երկու Սուրբ Ծննդյան ալբոմ՝ "Henkāys ikuisuudesta" (2006), սրա վերաթողարկումը "Henkāys ikuisuudesta (Re-Release)" (2010) և բացի վերջիններիցս՝ "My Winter Storm" (2007) ու "What Lies Beneath" (2010) ալբոմները։ Տարյան նոմինացված է եղել Emma-ի վեց մրցանակի և 2009 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխմանը։

Տարյա Տուրունեն
Tarja Turunen.jpg
Ծնվել էօգոստոսի 17, 1977(1977-08-17)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԿիտեե, Հյուսիսային Կարելիա, Ֆինլանդիա[2]
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
Կրոնլյութերականություն
ԿրթությունՍիբելիուս ակադեմիա և Hochschule für Musik Karlsruhe?
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և հեղինակ-կոմպոզիտոր
ԱնդամությունՆայթվիշ և Raskasta Joulua?
Կայքtarjaturunen.com
Tarja Turunen Վիքիպահեստում

Ենթադրվում է, որ վաճառվել է ավելի քան 900000 նրա անձնական սկավառակներից, և 3 միլիոնից ավել Նայթվիշի կազմում։

ՍկավառակագրությունԽմբագրել

Նայթվիշ-ի կազմումԽմբագրել

ԱլբոմներըԽմբագրել

ՍինգլներըԽմբագրել

DVDԽմբագրել

ՏեսահոլովակներըԽմբագրել

Մենակատարողական կարիերաԽմբագրել

ԱլբոմներըԽմբագրել

ՍինգլներըԽմբագրել

EPԽմբագրել

DVDԽմբագրել

ՏեսահոլովակներԽմբագրել

Հետաքրքիր տեղեկություններԽմբագրել

  • Ուսման առաջին վեց տարիների ընթացքում նա միակ աղջիկն էր դպրոցում։
  • Նրան ֆորտեպիանոյի դասեր տվող ուսուցիչներից մեկը Տուոմաս Հոլոպայնենի մայրն է եղել։
  • Խոսում է հինգ լեզուներով՝ ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, իսպաներեն և անգլերեն։

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել