«Տրոյայի անկումը» (իտալ.՝ La caduta di Troia), 1911 թվականի իտալական կարճամետրաժ համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ջովանի Պաստրոնեն և Լուիջի Ռոմանո Բորգնետոն Ջովանի Պաստրոնեի սցենարով[1][2]։

Տրոյայի անկումը
իտալ.՝ La caduta di Troia
Երկիր Իտալիա
Ժանրհամր կինո, կարճամետրաժ ֆիլմ, ռազմական ֆիլմ և Պեպլում
ԹեմաFall of Troy?
Թվական1911
ՌեժիսորՋովաննի Պաստրոնե և Luigi Romano Borgnetto?
Սցենարի հեղինակOreste Mentasti? և Ջովաննի Պաստրոնե
ԴերակատարներGiovanni Casaleggio?, Victor Vina?, Madame Davesnes?, Olga Giannini Novelli? և Emilio Gallo?
ՕպերատորGiovanni Tomatis?
ԿինոընկերությունItala Film?
Տևողություն33 րոպե

Ֆիլմը նկարահանվել է «Itala» ստուդիայում[3]։

Սյուժե խմբագրել

 
Հեղինե և Պարիս

Առաջին ֆիլմերից մեկն է, որը պատմում է Տրոյայի անկման պատմության մասին։ Սյուժեն կենտրոնանում է Հեղինեի և Պարիսի միջև բուռն հարաբերությունների վրա։ Նրանց սիրավեպին օգնում Աֆրոդիտեն։

Պարիսը գայթակղում է Հեղինեին՝ Սպարտայի թագուհուն և տանում է նրան Տրոյա, իր հոր՝ Պրիամոս թագավորի քաղաք-պետությունը։ Հույները պատերազմ են հայտարարում տրոյացիներին, տասը տարի պաշարելուց հետո նրանք, ի վերջո, փայտե ձիու օգնությամբ կարողանում են ներխուժել քաղաք։

Տպավորիչ նկարահանումները, ֆանտաստիկ կոստյումները և տպավորիչ տրոյական ձին փոխանցում են այս հավերժական պատմության էպիկական բնույթը։

Արտադրություն խմբագրել

Նկարահանումներում ներգրավված են եղել ավելի քան 800 դերասաններ, այդ պատճառով ֆիլմը հռչակվել է ամենահավակնոտ նախագիծը, որը դեռ ոչ ոք չի փորձել իրագործել կինոյի աշխարհում[4]։

Գլխավոր դերերում խմբագրել

  • Լուիջի Ռոմանո Բորգնետտո
  • Ջովանի Կասալեջիո
  • Madame Davesnes - Հեղինե
  • Էմիլ Գալլո - թագավոր
  • Օլգա Ջանինի Նովելի
  • Ջուլիո Վինա

«Տրոյայի անկումը» ֆիլմը նկարահանվել է 600 մ կինոժապավենի վրա 1910 թվականին, էկրան է բարձրացել 1911 թվականին։

Չնայած նրան, որ «Տրոյայի անկումը» ֆիլմը մեծ ժողովրդականություն չի վայելում Իտալիայում, այն մեծ հաջողությունների է հասել արտասահմանում, այդ թվում ԱՄՆ-ում։ Դա թույլ է տվել Ջովանի Պաստրոնեին Նյու Յորքում բացել իր Itala կինոստուդիայի մասնաճյուղը։

Վերականգնում խմբագրել

2005 թվականին ֆիլմը վերականգնվել է Cineteca di Bologna ֆիլմադարանի կողմից Թուրինի կինոյի թանգարանի և Cineteca del Friuli-ի հետ համագործակցությամբ[5][6]։ Վերականգնումն իրականացվել է «L' Immagine Ritrovata» լաբորատորիայի կողմից[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Classical Literature on Screen: Affinities of Imagination — Martin M. Winkler — Google Książki
  2. «PASTRONE, Giovanni in "Dizionario Biografico"». web.archive.org. 2018 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «La caduta di Troia - Enciclopedia del cinema in Piemonte». web.archive.org. 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Pantelis Michelakis e Maria Wyk The Ancient World in Silent Cinema. — Cambridge University Press, 2015. — 115 с. — ISBN 9781107016101
  5. «Cabiria», il film che visse due volte, in La Stampa, n. 73, 2005, p. 33.
  6. «La caduta di Troia»: e il colossal fu, in La Stampa, n. 179, 2005, p. 29.
  7. «LA CADUTA DI TROIA - Cinematografo». web.archive.org. 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել