Տրետինոին

քիմիական միացություն


Տրետինոին, նաև հայտնի որպես ամբողջովին տրանս ռետինոյաթթու (ATRA), դեղորայք, որն օգտագործվում է ակնեի և սուր պրոմիելոցիտար լեյկոզի բուժման նպատակով[3][4][5]։ Ակնեի բուժման համար կիրառվում է քսուկի կամ նրբաքսուկի (կրեմ) ձևով[5]։ Լեյկոզների բուժման դեպքում օգտագործում են երեք ամիս բերանացի ընդունման տարբերակով[3]։

Տրետինոին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂₀H₂₈O₂
Մոլային զանգված5,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան181 °C[2] °C
Դասակարգում
CAS համար302-79-4
PubChem444795
EINECS համար206-129-0
SMILESCC1=C(C(CCC1)(C)C)C=CC(=CC=CC(=CC(=O)O)C)C
ЕС206-129-0
ChEBI392618
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բերանացի ընդունմամբ կիրառելիս հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են՝ հևոցը, գլխացավը, թմրածությունը, ընկճախտը, մաշկի չորությունը, քորը, մազաթափությունը, սրտխառնոցը, մկանացավերը և տեսողության խանգարումները[3]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են՝ լեյկոցիտների թվաքանակի չափազանց բարձրացումը և թրոմբագոյացման խթանումը[3]։ Կրեմի օգտագործման ժամանակ դիտվող կողմնակի երևույթներից են՝ մաշկի կարմրությունը, թեփոտումը և լուսազգայունությունը[5]։ Հղիության ժամանակ օգտագործումը համարվում է, որ վնասում է երեխային[3]։ Դեղը դասվում է ռետինոիդների շարքին[4]։

Տրետինոին դեղորայքը ստեղծվել է 1957 թվականին և հաստատվել է բժշկական նպատակներով օգտագործման համար 1962 թվականին[6]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անփոխարինելի՝ առողջության համար ամենաանվտանգ և անհրաժեշտ դեղերի ցանկում[7]։ Հասանելի են նաև Տրետինոինի ջեներիկ տարբերակները[8]։

Բժշկական կիրառություն խմբագրել

Մաշկային խնդիրներ խմբագրել

Տրետինոինը մեծ մասամբ կիրառվում է ակնեի բուժման նպատակով[9]։ Այն նաև կիրառվում է բուն մաշկի հիպերկոլագենացված տեղամասերը` բծերը բուժելու նպատակով, չնայած սա չի նշվում ցուցումներում[10]։

Տեղային օգտագործման տրետինոինը հակացուցված է հղիներին և դասվում է C կատեգորիային[9]։

Այն մարդիկ, ովքեր օգտագործում են այս դեղորայքը, չպետք է կիրառեն այլ միջոցներ, որոնք ունեն արտահայտված չորացնող ազդեցություն. բաղադրությունում ունեն ալկոհոլ, կծու, լայմ, ծծումբ, ասպիրին, քանի որ այս միջոցները կարող են փոխազդել կամ պոտենցել տրետինոինի կողմնակի ազդեցությունները[9]։

Լեյկոզ խմբագրել

Տրետինոինը կիրառվում է սուր պրոմիելոցիտար լեյկոզի ռեմիսիան երկարաձգելու նպատակով այն անձանց մոտ, ովքեր ունեն մուտացիա (15;17 տրանսլոկացիա և/կամ PML/RARα գենի առկայություն) կամ անտրացիկլիններով բուժման նկատմամբ կայուն են, կամ ունեն անտանելիություն այդ խմբի դեղորայքի նկատմամբ[11][12][13]։

Այս դեղորայքը հակացուցված է հղիներին ու բերանացի ընդունման դեղաձևը դասվում է D կատեգորիային, քանզի վնասում է պտուղը[11]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Մաշկային կիրառում խմբագրել

Տեղային տրետինոինը նախատեսված է միայն մաշկին քսելու համար և չի կարելի օգտագործել այլ հատվածներում, օրինակ՝ քսել աչքերին կամ լորձաթաղանթներին։ Հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ մաշկի տեղային գրգռումը, կարմրությունը, թեփոտումը և այրոցի զգացումը[9]։

Լեյկոզների ժամանակ կիրառում խմբագրել

Բերանացի ընդունման համար նախատեսված տրետինոինը ունի մի շարք վտանգներ, ինչպիսիք են՝ ռետինոյաթթվի համախտանիշը և լեյկոցիտոզը[11]։

Այլ ծանր կողմնակի երևույթներից են՝ թրոմբոզի, երեխաների մոտ բարորակ ներգանգային գերճնշման, հիպերլիպիդեմիայի՝ հիպերխոլստերինեմիայի և/կամ հիպերտրիգիցիրիդեմիայի և լյարդի ախտահարման ռիսկը[11]։

Կան նաև այլ կողմնակի երևույթներ, օրինակ՝ անհանգստություն (66 %), դող (63 %), արյունազեղումներ (60 %), վարակներ (58 %), ծայրամասային այտուցներ (52 %), ցավ (37 %), կրծքավանդակում անհարմարավետության զգացում (32 %), այրոց (29 %), տարածուն ներանոթային մակարդում (26 %), քաշի ավելացում (23 %), անորեքսիա (17 %), քաշի կորուստ (17 %) և մկանացավեր (14 %)[11]։

Շնչական համակարգի կողմից դիտվող կողմնակի երևույթները հիմնականում նշմարում են ռետինոյաթթվի համախտանիշի զարգացումը և ներառում են վերին շնչուղիների գործունեության խանգարումներ (63 %), դիսպնոէ (60 %), շնչառական անբավարարություն (26 %), հեղուկ թոքամզի խոռոչում (20 %), թոքաբորբ (14 %), խզզոցներ (14 %), սուլող շնչառություն (14 %) և այլ նշաններ, որոնք հանդիպում են 10 %-ից քիչ դեպքերում[11]։

Այս դեղորայքը օգտագործած անձանց շուրջ 23 %-ը նշում է ականջներում աղմուկի կամ լցվածության զգացում[11]։

Ստամոքսաղիքային ուղու կողմից դիտվող կողմնակի երևույթներից են՝ արյունահոսությունը (34 %), որովայնային ցավը (31 %), դիառեան (23 %), փորկապությունը (17 %), դիսպեպսիան (14 %) և փորափքանքը (11 %), ինչպես նաև այլ խանգարումներ, որոնք 10 %-ից քիչ են հանդիպում[11]։

Սիրտանոթային համակարգի կողմից դիտվում են՝ ռիթմաշեղումներ (23 %), կարմրություն (23 %), հիպոտենզիա (14 %), հիպերտենզիա (11 %), ֆլեբիտ (11 %) և սրտային անբավարություն (6 %), պացիենտների 3 %-ի մոտ դիտվում է՝ սրտի կանգ, սրտամկանի ինֆարկտ, սրտամկանի դիլատացիա, աղմուկներ, իշեմիա, կաթված, միոկարդիտ, պերիկարդիտ, թոքային գերճնշում, երկրորդային կարդիոմիոպաթիա[11]։

Նյարդային համակարգի կողմից դիտվող կողմնակի երևույթներից են՝ գլխապտույտ (20 %), պարէսթեզիաներ (17 %), տագնապ (17 %), անքնություն (14 %), ընկճախտ (14 %), շփոթվածություն (11 %) և այլ երևույթներ, որոնք 10 %-ից քիչ են հանդիպում[11]։

Միզային համակարգի կողմից դիտվող կողմնակի երևույթներից կարող են լինել երիկամային անբավարարություն (11 %) և այլ խնդիրներ, որոնք 10 %-ից քիչ են հանդիպում[11]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Քաղցկեղի բուժման գործում նրա արդյունավետության մեխանիզմը անհայտ է, բայց սուր պրոմիելոցիտար լեյկոզի ուսումնասիրման բջջային մակարդակում լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ տրետինոինի ազդեցությունից բջիջները տարբերակվում են և դադարում են բազմանալ, ու ժամանակի ընթացքում ոսկրածուծում կրկին սկսում են գերակշռել ոչ քաղցկեղային բջիջները[11]։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այս ամբողջովին տրանս ռետինոիդի ածանցյալները(ATRA) արգելակում և քայքայում են PIN1-ը (պեպտիդիլպրոլիլ տրանս իզոմերազ-1)[14]։

Ակնեի բուժման մեջ իր արդյունավետության մեխանիզմը ևս անհայտ է, ու կրկին բջջային մակարդակով եթե դիտարկենք, այն նպաստում էպիթելյալ բջիջների բազմացմանը և մաշկի արագ փոխարինմանը՝ դրանով ապահովելով սև կետերի վերացումը, ինչպես նաև խոչընդոտում է մազարմատում էպիթելիոցիտների միմյանց կիպ հարելուն, հետևաբար ընկճում է սև կետերի առաջացումը։

Պատմական ակնարկ խմբագրել

Տրետինոինը, որպես ակնեի բուժման միջոց, համահայտնաբերել են Ջեյմս Ֆուլտոնը և Ալբերտ Քլիգմանը 1960ական թվականներին Պենսիլվանիայի համալսարանում[15][16]։ Պենսիլվանիայի համալսարանին էր պատկանում Ռետին-Ա ի մենաշնորհը։ Արտոնագիրը հետագայում նա փոխանցել է դեղաբանական ընկերություններին[16]։

Ստւգաբանություն խմբագրել

Տրետինոին անվանման ծագումը ոչ միանշանակ է[17][18], բայց ամենահայտնի տեսակետը այն է[17], որ անունը ձևավորվել է[19] trans- + retinoic [acid] + -in, որի օգտին է խոսում նաև այս դեղի պատկանելը ռետինոյաթթվի ամբողջովին տրանս իզոմերների շարքին։ Իզոտրետինոինի արմատը ևս տրետինոինն է, որին գումարվել է iso- նախածանցը։ Արտասանության հետ կապված ընդունելի մի քանի տարբերակ կա տրետինոինի և իզոտրետինոինի համար։ Ռետինոյիկը արտասանվում է /ˌrɛtɪˈnɪk/[18][19][20][21], ու բնական է /ˌtrɛtɪˈnɪn/ արտասանությունը, որն էլ ամենահաճախն ենք լսում։ Բառարաններում կարող ենք նաև այլ օրինակներ հանդիպել՝ /ˌtrɪˈtɪnɪn/[18][20] և /ˈtrɛtɪnɔɪn/[19][21]։

Հետազոտություն խմբագրել

Որոշ գիտնականներ փորձում են ապացուցել մազաթափության բուժման նպատակով տրետինոինի կիրառման արդյունավետությունը, հատկապես՝ մինոքսիդիլի ազդեցությունը խթանելու միջոցով, բայց հետագա հետազոտություններ են անհրաժեշտ դա հաստատելու համար, որովհետև ներկայիս արդյունքները հակասական են[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Retinoic acid
  2. 2,0 2,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Tretinoin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Tivnan, Amanda (2016). Resistance to Targeted Therapies Against Adult Brain Cancers (անգլերեն). Springer. էջ 123. ISBN 9783319465050. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 627, 821–822. ISBN 9780857111562.
  6. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 476. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Tretinoin topical». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Topical Cream Gel Liquid Label Արխիվացված 2011-12-29 Wayback Machine
  10. Arthur W. Perry (2007). Straight talk about cosmetic surgery. Yale University Press. էջեր 63. ISBN 978-0-300-12104-9.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 Oral Label Արխիվացված 2016-05-08 Wayback Machine
  12. Huang M, Ye Y, Chen S, Chai J, Lu J, Zhoa L, Gu L, Wang Z (1988). «Use of all-trans retinoic acid in the treatment of acute promyelocytic leukemia» (PDF). Blood. 72 (2): 567–72. PMID 3165295.
  13. Castaigne S, Chomienne C, Daniel M, Ballerini P, Berger R, Fenaux P, Degos L (1990). «All-trans retinoic acid as a differentiation therapy for acute promyelocytic leukemia. I. Clinical results» (PDF). Blood. 76 (9): 1704–9. PMID 2224119.
  14. Wei, Shuo; Kozono, Shingo; Kats, Lev; Nechama, Morris; Li, Wenzong; Guarnerio, Jlenia; Luo, Manli; You, Mi-Hyeon; Yao, Yandan (May 2015). «Active Pin1 is a key target of all-trans retinoic acid in acute promyelocytic leukemia and breast cancer». Nature Medicine (անգլերեն). 21 (5): 457–466. doi:10.1038/nm.3839. ISSN 1546-170X.
  15. Vivant Pharmaceuticals, LLC Press Release. July 10, 2013, Vivant Skin Care Co-founder James E. Fulton, MD, Loses Colon Cancer Battle
  16. 16,0 16,1 Denis Gellene for the New York Times. Feb 22, 2010. Dr. Albert M. Kligman, Dermatologist, Dies at 93 Արխիվացված 2017-11-05 Wayback Machine
  17. 17,0 17,1 Merriam-Webster, Merriam-Webster's Unabridged Dictionary, Merriam-Webster, Արխիվացված է օրիգինալից 2020-05-25-ին, Վերցված է 2019-02-22-ին.
  18. 18,0 18,1 18,2 Oxford Dictionaries, Oxford Dictionaries Online, Oxford University Press, Արխիվացված օրիգինալից 2014-10-22-ին.
  19. 19,0 19,1 19,2 Houghton Mifflin Harcourt, The American Heritage Dictionary of the English Language, Houghton Mifflin Harcourt, Արխիվացված օրիգինալից 2015-09-25-ին.
  20. 20,0 20,1 Merriam-Webster, Merriam-Webster's Medical Dictionary, Merriam-Webster.
  21. 21,0 21,1 Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին, Վերցված է 2019-02-22-ին.
  22. Rogers, N; Avram, M (October 2008). «Medical treatments for male and female pattern hair loss». Journal of the American Academy of Dermatology. 59 (4): 547–566. doi:10.1016/j.jaad.2008.07.001. PMID 18793935.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրետինոին» հոդվածին։