Տրենտո և Ռովերետոյի ժամանակակից արվեստի թանգարան

Տրենտո և Ռովերետոյի ժամանակակից արվեստի թանգարան (իտալ.՝ Museo d'arte moderna e contemporanea di Trento e Rovereto, կրճատ՝ MART), թանգարան Ռովերետոյում, Տրենտո գավառ, Իտալիա, նվիրված ժամանակակից արվեստին։

Տրենտո և Ռովերետոյի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, մշակութային կենտրոն, ժամանակակից արվեստի թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՌովերետո[1][2]
Կազմված էCasa d'arte futurista Depero?
ՀասցեCorso Bettini, 43 - Rovereto[3] և Corso Angelo Bettini 43, 38068 Rovereto[2][4]38068[3][2]
Հիմնադրվել է1987
Մակերես5600 քառակուսի մետր, 6000 քառակուսի մետր
Այցելուներ50 214 մարդ (2020)[2], 92 360 մարդ (2019)[5], 142 266 մարդ (2018)[6], 83 259 մարդ (2021)[7] և 115 976 մարդ (2022)[4]
ՏնօրենGianfranco Maraniello?
Հավաքածուի չափս746 արխիվային միավոր[6] և 500 արխիվային միավոր[8]
Կայքmart.tn.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի գլխավոր գրասենյակը տեղակայված է Ռովերետո քաղաքում, թանգարանային ցուցադրությունը 2013 թվականի հոկտեմբերի 19-ից գտնվում է Տրենտոյի քաղաքացիական պատկերասրահում։ Թանգարանում է գտնվում նաև Archivio del '900 հետազոտական կենտրոնը և 1989 թվականից պատկանում է Դեպերոյի ֆուտուրիստների արվեստի տանը (բացվել է 1959 թվականին)։

Պատմություն և գործունեություն խմբագրել

 
Պալացցո դելլե Ալբերե
 
Դեպերոյի ֆուտուրիստների արվեստի տուն

Թանգարանը կազմավորվել է 1987 թվականին՝ որպես Տրենտոյի նահանգում անկախ կազմավորում։ Մինչև 2002 թվականը նրա գլխավոր գրասենյակը եղել է Տրենտոյում գտնվող Պալացցո դելլե Ալբերեն։ Թանգարանի ընդլայնման գաղափարը Museo Provinciale d'Arte di Trento հավաքածուի և հայտնի ֆուտուրիստ Ֆորտունատո Դեպերոյի ստեղծագործությունների հավաքածուի մեջ ընդգրկվելու համար ծագել է 1980-ականների վերջին և պատկանել է իտալացի արվեստագետ, թանգարանի այն ժամանակվա տնօրեն Գաբրիել Բելիին։ 2002 թվականի դեկտեմբերի 15-ին Տրենտո և Ռովերետոյի ժամանակակից արվեստի թանգարանը բացվել է լայն հանրությանը Ռովերետոյում գտնվող նոր գլխավոր գրասենյակով։

Նոր թանգարանային շենքի նախագծումը հանձնարարվել է շվեյցարացի ճարտարապետ Մարիո Բոտտային, որն այն մշակել է շինարար-ինժեներ Ջուլիո Անդրեոլլիի (Giulio Andreolli) հետ միասին։ Շենքը դասական ձևերով կառուցվել է հողամասի վրա՝ քաղաքի երկու պատմական շենքերի՝ Palazzo Alberti Poja և Palazzo Annona միջև, որոնք անհրաժեշտ էր պահպանել։ Ագորայի ոճով կլոր ձևի կենտրոնական դահլիճն ունի ապակե գմբեթ՝ 40 մետր տրամագծով։ Կենտրոնում` գմբեթի տակ, շատրվան է գտնվում։ Դահլիճը կարող է ընդունել մինչև 1200 այցելու։

Տնօրեններ խմբագրել

 
Ջանֆրանկո Մարանյելո, 2017 թվական
  • 1989-2011 թվականներ - Գաբրիելլա Բելլի,
  • 2012-2015 թվականներ - Քրիստիանա Կոլլու,
  • 2015 թվականից - Ջանֆրանկո Մարանյելո։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի մշտական հավաքածուն պարունակում է ավելի քան 15,000 արվեստի գործեր[9], այդ թվում գեղանկարներ, նկարներ և քանդակներ։ Այստեղ կան Ջորջո դե Կիրիկոյի, Կառլո Կերայի, Մարիո Սիրոնիի, Ֆորտունատո Դեպերոյի և շատ այլ արվեստագետների գործեր։

Տրենտո և Ռովերետոյի ժամանակակից արվեստի թանգարանը հյուրընկալում է իր ցուցահանդեսի տարածքում. 2002 թվականից մինչև 2014 թվականը եղել են ավելի քան 120 հազար։ Նաև մասնակցում է Իտալիայում և արտասահմանում անցկացվող ցուցահանդեսների։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  3. 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  6. 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  9. «Cento capolavori delle collezioni del Mart, selezionati tra oltre 20.000 opere dalla fine dell'Ottocento al contemporaneo».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրենտո և Ռովերետոյի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։