Տրդատ Նշանյան
հայ դերասան
Տրդատ Նշանի Նշանյան (հոկտեմբերի 25, 1892, Սեբաստիա - սեպտեմբերի 28, 1962, Փարիզ, Ֆրանսիա), հայ դերասան, բեմադրիչ, թատերական գործիչ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1892 |
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1962 (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան և դրամատուրգ |
Կենսագրություն խմբագրել
Տրդատ Նշանյանը ծնվել է 1892 թվականին, Սեբաստիայում։ 1919-1922 թվականներին եղել է Կ.Պոլսի հայ դրամատիկ խմբի դերասան, 1923-1940 թվականներին՝ Փարիզի հայ դրամատիկ և Լիոնի «Նշանյան» թատերախմբերի ղեկավար։ Հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Անգլիայում։ Հրատարակել է «Հայ կյանք» (1931, Փարիզ) երկշաբաթաթերթը։
Զբաղվել է նաև քանդակագործությամբ, ունեցել է անհատական ցուցահանդես[1]։
Դերեր խմբագրել
- Պաղտասար աղբար՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Էլիզբարով՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
- Կորրադո՝ Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»
- Օթելլո՝ Շեքսպիրի «Օթելլո»
- Համլետ՝ Շեքսպիրի «Համլետ»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներ խմբագրել
- Տրդատ Նշանյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում Archived 2020-07-15 at the Wayback Machine.