«Տրանսիլվանիա հյուրանոց» (անգլ.՝ Hotel Transylvania), ռեժիսոր Գենդիյ Տարտակովսկիի մուլտֆիլմը, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Ադամ Սենդլերը, Էնդի Սեմբերգը, Սելենա Գոմեսը, Քևին Ջեյմսը, Ֆրեն Դրեշերը, Սթիվ Բուշեմին, Մոլի Շեննոնը, Դևիդ Սպեյդը, Սի-Լոն, Ջոն Լովիցը։

Տրանսիլվանիա հյուրանոց
անգլ.՝ Hotel Transylvania
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և լիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկատակերգություն, ֆիլմ հրեշների մասին, վամպիրների մասին ֆիլմ, զոմբիների մասին ֆիլմ, մարդագայլ ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Գործողության վայրՏրանսիլվանիա
Հորինված երկիրHotel Transylvania universe?
Շարքի մասն էHotel Transylvania? և Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ
ՌեժիսորGenndy Tartakovsky?[1]
ՍցենարիստՓիթեր Բայնհեմ[1], Ռոբերտ Սմայջել[1] և The Hageman Brothers?
ՀնչյունավորումԱդամ Սենդլեր[2][1], Էնդի Սեմբերգ[2][1], Սելենա Գոմես[2][1], Քևին Ջեյմս[2][1], Ֆրեն Դրեշեր[2][1], Սթիվ Բուշեմի[2][1], Մոլի Շենոն[2][1], Դևիդ Սփեյդ[2][1], Սի Լո Գրին[3][1], Ջոն Լովիտց[2][1], Լունել Քեմփբել[1], Քրիս Փարնել[1], Jim Wise?[2], Ջեքի Սենդլեր[2][1], Սեդի Սենդլեր[2][1], Ալլեն Քովերթ[2][1], Թոմաս Քեննի[1] և Ռեյչլ Քրեյն[4][1]
ՊրոդյուսերԱդամ Սենդլեր[1]
Գործադիր պրոդյուսերԱդամ Սենդլեր[1]
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ԽմբագիրCatherine Apple?[1]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունSony Pictures Animation[1] և Columbia Pictures
Դիստրիբյուտորներքին կապ[5], Columbia Pictures, Microsoft Store, Նեթֆլիքս[1] և Sony Pictures Entertainment
Տևողություն91 րոպե
ՇարքHotel Transylvania? և Sony Pictures Animation-ի արտադրության մուլտֆիլմերի ցանկ
ՍիկվելՏրանսիլվանիա հյուրանոց 2
Թվականսեպտեմբերի 28, 2012, հոկտեմբերի 25, 2012[6] և հոկտեմբերի 4, 2012[5]
MPAA վարկանիշPG
Բյուջե85 000 000 $
Շահույթ358 400 000 $[7]
welcometohotelt.com(անգլ.)

Կոմս Դրակուլան իր և իր սիրելի աղջկա համար կողմնակի անձանցից լավ թաքցրած մի հոթել, որտեղ գալիս են հանգստանալու ընտանեկան հոգսերից հոգնած բոլոր հրեշները։ Բայց հրեշների հանգիստը խանգարվում է, երբ Դրակուլայի դստեր Մեյվիսի ծննդյան օրը հրեշների անառիկ ամրոցում հայտնվում է Ջոնաթանը։

Սյուժեն խմբագրել

Իր կնոջ՝ Մարթայի (Ջեքի Սենդլեր) մահվանից հետո, ամբոխի կողմից բարկացած, Դրակուլան (Ադամ Սենդլեր) նախագծում և կառուցում է զանգվածային 5 աստղանի հյուրանոց Տրանսիլվանիայում, որտեղ պլանավորում է մեծացնել իր դստերը՝ Մեվիսին (Սելենա Գոմես)։ Հյուրանոցը ծառայելու էր հանգստի վայր աշխարհի բոլոր հրեշների համար։ Հայտնի հրեշներ ինչպիսիք են Ֆրենկն (Քևին Ջեյմս) ու նրա կինը՝ Յունիսը (Ֆրեն Դրեշեր), Ուեյնն ու մարդագայլ Վանդան (Սթիվ Բուշեմի և Մոլլի Շենոն) և նրանց ընտանիքը, Անտեսանելի Գրիֆինը (Դեյվիդ Սփեյդ) և Մյուրեյ Մամմին հաճախ մնում էին հյուրանոցում, որը ամբողջովին անվտանգ էր և ազատ էր հրեշների համար։ Մեյվիսի 118-րդ ծննդյան տարեդարձին Դրակուլան թույլ է տալիս նրան լքել ամրոցը՝ մարդկանց աշխարհը տեսնելու համար։ Սակայն հայրը մշակում է մի ծրագիր, որով իր զոմբիները կերպարանափոխվում են մարդկանց՝ աղջկան վախեցնելու նպատակով, որպեսզի նա կարողանա անվտանգ տուն վերադառնալ։ Պլանն աշխատում է, բայց զոմբիները անմտածված կերպով հյուրանոց են բերում քսանմեկամյա Ջոնաթանին (Էնդի Սեմբերգ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսիլվանիա հյուրանոց» հոդվածին։